Ընդունված է 2011 թվականի
մայիսի 19-ին
Հոդված 1.«Հաշվապահական հաշվառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-105 օրենքի (այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածում`
1) վերնագիրը «իրավական ակտերը» բառերից հետո լրացնել «և ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները» բառերով.
2) լրացնել հետևալ բովանդակությամբ նոր պարբերություններ`
«Սույն օրենքով սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործում են ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները, ինչպես նաև Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի կողմից հրապարակված ֆինանսական հաշվետվությունների պատրաստման և ներկայացման սկզբունքները, ստանդարտների կիրառման ուղեցույցները և պարտադիր կիրառման այլ փաստաթղթեր (այսուհետ` միջազգային ստանդարտների ուղեցույցներ):
Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները ներառում են Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի կողմից ընդունված հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտները, ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները, դրանց վերաբերյալ մեկնաբանությունները, դրանցում հետագա փոփոխությունները (և դրանց մեկնաբանությունները), ինչպես նաև Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի կողմից հետագայում ընդունվող ստանդարտները և դրանց մեկնաբանությունները:»:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի «ա» կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 2-րդ մասի «գ» կետից հանել «հաշվապահական հաշվառման ստանդարտների կիրառման, ֆինանսական հաշվետվություններում բացահայտումների կատարման, հաշվապահական հաշվառման քաղաքականության,» բառերը.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 21 -րդ մասով`
«21. Հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմինը կարող է հաստատել ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևեր և դրանց լրացման ցուցումներ` հիմք ընդունելով ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները և միջազգային ստանդարտների ուղեցույցները:».
4) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«3. Հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմնի ընդունած հաշվապահական հաշվառման վերաբերյալ այլ իրավական ակտերը պետք է համապատասխանեն ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին և միջազգային ստանդարտների ուղեցույցներին, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:»:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 6. |
Ֆինանսական հաշվետվությունները |
1.Ֆինանսական հաշվետվությունները կազմակերպության վրա ազդող իրադարձությունների և կազմակերպության իրականացրած գործառնությունների համակարգված ֆինանսական ներկայացումն են:
2.Ֆինանսական հաշվետվություններն ստորագրում են կազմակերպության ղեկավարը և գլխավոր հաշվապահը: Դրանք կնքվում են կազմակերպության կնիքով` կնիքի առկայության դեպքում:»:
Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 61-րդ հոդվածով.
«Հոդված 61. |
Ֆինանսական հաշվետվությունների միջազգայինստանդարտներին և միջազգային ստանդարտների ուղեցույցներին համապատասխան ֆինանսական հաշվետվություններ ներկայացնող կազմակերպությունները |
Կազմակերպությունները պարտավոր են ֆինանսական հաշվետվությունները կազմել և ներկայացնել կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի կամ օրենքի համաձայն` հիմնադիրներին, մասնակիցներին, օրենքով սահմանված կարգով` պետական մարմիններին՝ ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին և միջազգային ստանդարտների ուղեցույցներին համապատասխան ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների, միջազգային ստանդարտների ուղեցույցների, դրանց փոփոխությունների` կառավարության կողմից սահմանված կարգով հրապարակումից հետո` վեցամսյա ժամկետի ավարտին հաջորդող տարվա հունվարի մեկից, եթե կառավարության կողմից այլ ժամկետ սահմանված չէ:»:
Հոդված 5. Օրենքի 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 20-րդ և 21-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենքի 24-րդ հոդվածը`
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11 -րդ մասով`
«11. Խոշոր կազմակերպությունը պարտավոր է հրապարակել իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները:
Սույն օրենքի իմաստով խոշոր կազմակերպություն է համարվում այն կազմակերպությունը, որը բավարարում է հետևյալ երկու ցուցանիշներից առնվազն մեկը`
ա) հաշվետու տարվա (որի համար պետք է կազմվեն ֆինանսական հաշվետվությունները) գործունեությունից հասույթը գերազանցում է մեկ միլիարդ դրամը.
բ) հաշվետու տարվա (որի համար պետք է կազմվեն ֆինանսական հաշվետվությունները) վերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը գերազանցում է մեկ միլիարդ դրամը:».
2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Տարեկան ֆինանսական հաշվետվությունները կարող են հրապարակվել միայն աուդիտի ենթարկվելուց հետո` աուդիտորական եզրակացության հետ:»:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Օրենքի 24-րդ հոդվածի 11 -րդ մասի պահանջները վերաբերում են 2011 թվականի և դրանից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների ցուցանիշներին:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
7 հունիսի 2011թ. ք. Ստեփանակերտ ՀՕ-20-Ն |