Ընդունված է 2008թ. դեկտեմբերի 17-ին
Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (14 հոկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-2, այսուհետ՝ օրենք) 34-րդ հոդվածի 1-ին մասում «, ինչպես նաև հաշմանդամ երեխաներին տրվում է» բառերը փոխարինել «տրվում է ամենամսյա» բառերով։
Հոդված 2. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը լրացնել «, բացառությամբ ամենամսյա դրամական օգնության» բառերով։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից։
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ̀ Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
30 դեկտեմբերի 2008թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-68-Ն