Ընդունված է 2005 թվականի
նոյեմբերի 30-ին
Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանությանմասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 2-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«հաշմանդամ՝ անձ, որը, առողջության խաթարմամբ պայմանավորված, կենսագործունեության սահմանափակումների հետևանքով ունի սոցիալական պաշտպանության անհրաժեշտություն.»:
Հոդված 2. Օրենքի 51- րդ հոդվածի «գ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) հաստատում է հաշմանդամների վերականգնման բազային ծրագիրը և դրա իրականացման կարգը.»:
Հոդված 3. Օրենքի 52-րդ հոդվածում՝
1) «դ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) մշակում է հաշմանդամների վերականգնման բազային ծրագիրը և ապահովում դրա իրականացումը.».
2) ավելացնել հետևյալ բովանդակությամբ «ժբ» կետ.
«ժբ) ստեղծում է հաշմանդամների տվյալների բանկ:»:
Հոդված 4. Օրենքի 61-րդ հոդվածում՝
1) «դ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) բժշկասոցիալական փորձաքննություն անցնող անձանց անհրաժեշտության դեպքում ուղեգիր են տալիս լրացուցիչ հետազոտությունների.».
2) «ժա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժա) մասնակցում են բժշկասոցիալական փորձաքննություն անցած անձանց տվյալների բանկի ստեղծմանը.»:
Հոդված 5. Օրենքի 62-րդ հոդվածում՝
1) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Հաշմանդամ երեխա» կարգավիճակի սահմանման չափորոշիչները բխում են երեխայի զարգացման և կառուցվածքային-գործառնական առանձնահատկություններից».
2) 7-րդ մասը «հայտնաբերվելու» բառից հետո լրացնել «կամ հաշմանդամության սահմանման կարգի խախտման» բառերով:
Հոդված 6. Օրենքի 2-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հաշմանդամության կանխարգելումը և հաշմանդամների վերականգնումը»:
Հոդված 7. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 71-րդ հոդվածով.
«Հոդված 71 . |
Հաշմանդամների վերականգնումը |
Հաշմանդամների վերականգնումը ներառում է բժշկական, մասնագիտական և սոցիալական միջոցառումներ, որոնք ուղղված են հաշմանդամի կենսագործունեության սահմանափակման վերացմանը կամ հնարավորինս փոխհատուցմանը: Վերականգնողական միջոցառումները իրականացվում են հաշմանդամի առողջության, աշխատունակության և սոցիալական կարգավիճակի վերականգնման նպատակով, որը նպաստում է հաշմանդամի նյութական և սոցիալական անկախությանը, հասարակական կյանքին համակողմանի մասնակցությանը և իրավահավասարությանը:»:
Հոդված 8. Օրենքի 8-րդ հոդվածը 1-ին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«Բժշկական վերականգնումը ներառում է վերականգնողական բուժումը, վերակառուցողական վիրաբուժությունը, պրոթեզաօրթոպեդիկ օգնությունը, վերականգնման տեխնիկական միջոցներով ապահովումը, որոնք իրականացվում են հիվանդանոցային, ամբուլատոր կամ առողջարանային բուժման միջոցով:»:
Հոդված 9. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 9. |
Մասնագիտական վերականգնումը |
Մասնագիտական վերականգնումը հաշմանդամների կորցրած կամ նվազած մասնագիտական ունակությունների վերականգնումն է, մասնագիտության ընտրությունն ու նախկին կամ նոր մասնագիտությամբ աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով հաշմանդամների համար համապատասխան պայմանների ստեղծումը:
Մասնագիտական վերականգնումը ներառում է մասնագիտական կողմնորոշումը, մասնագիտական կրթությունը, մասնագիտական հարմարվողականությունը և աշխատանքի տեղավորման գործընթացը:
Մասնագիտական վերականգնումը իրականացվում է հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագրին համապատասխան:»:
Հոդված 10. Օրենքի 91-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ:
Հոդված 91. |
Սոցիալական վերականգնումը |
Սոցիալական վերականգնումը սոցիալական, սոցիալ-հոգեբանական, մանկավարժական, իրավական և տնտեսական միջոցառումների համակարգ է, որն ուղղված է հաշմանդամի համար հասարակական կյանքի բոլոր բնագավառներում մյուս քաղաքացիներին հավասար հնարավորություններ ստեղծելուն:
Սոցիալական վերականգնումը ներառում է սոցիալ-միջավայրային կողմնորոշումը և սոցիալ-կենցաղային հարմարեցումը:»:
Հոդված 11. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 92-րդ հոդվածով.
Հոդված 92. |
Հաշմանդամների վերականգնման բազային ծրագիրը |
Հաշմանդամների վերականգնման բազային ծրագիրը պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող, հաշմանդամներին անվճար տրամադրվող նվազագույն վերականգնողական միջոցառումների, մատուցվող ծառայությունների, հատկացվող տեխնիկական և օժանդակ միջոցների երաշխավորված ցանկ է:
Հաշմանդամների վերականգնողական բազային ծրագիրը և դրա իրականացման կարգը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 12. Օրենքի 10-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 10. |
Հաշմանդամների վերականգնողական անհատական ծրագիրը |
Հաշմանդամների բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնումն իրականացվում է բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի հաստատած, հաշմանդամներիվերականգնողական բազային ծրագրին համապատասխան մշակած վերականգնողական անհատական ծրագրով: Վերականգնողական անհատական ծրագրում սահմանվում են վերականգնողական միջոցառումների ծավալները, տեսակները և ժամկետները, սոցիալական օգնության տեսակները, աշխատանքային անհրաժեշտ պայմանները, ինչպես նաև գործունեության սահմանափակվածությամբ պայմանավորված հատուկ տեխնիկական միջոցների և ծառայությունների տեսակները:
Հաշմանդամ քաղաքացու համար վերականգնողական անհատական ծրագիրն ունի երաշխավորական բնույթ: Հաշմանդամն իրավունք ունի հրաժարվելու վերականգնողական անհատական ծրագրով նախատեսված վերականգնողական միջոցառման տեսակից, ձևից և ծավալից, ինչպես նաև ամբողջ ծրագրի իրականացումից:
Վերականգնողական անհատական ծրագիրը համապատասխան մարմինների կողմից ենթակա է պարտադիր կատարման:
Վերականգնողական անհատական ծրագիրը իրագործվում է սոցիալական ծառայություն ների տարածքային գործակալությունների միջոցով:
Վերականգնողական անհատական ծրագրի իրագործումը համակարգում է լիազորված մարմինը:»:
Հոդված 13. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 111-րդ հոդվածով.
Հոդված 111. |
Հաշմանդամներին վերականգնողական օգնություն տրամադրողկազմակերպությունները |
Վերականգնողական են համարվում այն կազմակերպությունները (անկախ դրանց կազմակերպաիրավական ձևից), որոնք հաշմանդամ անձանց տրամադրում են սույն օրենքի 71-րդ հոդվածով նախատեսված վերականգնողական օգնություն:
Պետական կառավարման մարմինները աջակցում են իրենց տարածքում վերականգնողական կազմակերպությունների (անկախ կազմակերպաիրավական ձևից) ստեղծմանը և նրանց գործունեությանը:
Հաշմանդամներին վերականգնողական օգնություն տրամադրող կազմակերպությունները (անկախ նրանց կազմակերպաիրավական ձևից և գերատեսչական ենթակայությունից) լիազորված մարմնին տեղեկացնում են իրենց կողմից տրամադրվող վերականգնողական ծառայությունների տեսակների և ծավալների մասին:
Հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագրով նախատեսված վերականգնողական միջոցառումների ֆինանսավորումը իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ աղբյուրների միջոցների հաշվին:»:
Հոդված 14. Օրենքի 13-րդ հոդվածի երրորդ մասի վերջին նախադասությունը հանել:
Հոդված 15. Օրենքի 14-րդ հոդվածը 4-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասերով.
«Սույն հոդվածի չորրորդ մասով սահմանված հիմքերով պետական բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգում սովորող հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձինք տեղափոխվում են տվյալ ուսումնական հաստատության վճարովի համակարգ, եթե 18 տարին լրանալուց հետո չեն ճանաչվել հաշմանդամ:
Սույն հոդվածի չորրորդ մասով սահմանված հիմքերով պետական բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգում սովորող 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամի կարգավիճակ ունեցող անձինք տեղափոխվում են տվյալ ուսումնական հաստատության վճարովի համակարգ, եթե ուսումնառության ընթացքում կատարված բժշկասոցիալական վերափորձաքննության արդյունքներով չեն ճանաչվել հաշմանդամ:
Պետական բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող անձինք ուսումնառության ընթացքում հաշմանդամ երեխայի կամ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամի կարգավիճակ ստանալու դեպքում տեղափոխվում են տվյալ ուսումնական հաստատության անվճար համակարգ:
Յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբում հաշմանդամ ուսանողն ուսումնական հաստատության վարչակազմ պետք է ներկայացնի իր հաշմանդամությունը հաստատող փաստաթուղթ:»:
Հոդված 16. Օրենքի 16-րդ հոդվածի երկրորդ մասը «մատչելիությունը» բառից հետո լրացնել «ներառյալ՝ ուշ տարիքում տեսողությունը կորցրած անձանց Բրայլի համակարգով լրացուցիչ ուսուցումը» բառերով:
Հոդված 17. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» կետով.
«ե) հաշմանդամին աշխատանքի տեղավորելու դեպքում գործատուին՝ հաշմանդամին վճարվող աշխատավարձի մասնակի փոխհատուցմամբ:»:
Հոդված 18. Օրենքի 28-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «թոշակներ» բառը փոխարինել «կենսաթոշակներ» բառով և հանել «ավտոմեքենաներ» բառը.
2) հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հաշմանդամների կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:
3) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.
«Յուրաքանչյուր տարի պետական բյուջեով նախատեսվում են միջոցներ հատուկ տառատեսակներով գրքերի տպագրության, «Խոսող գրքերի» ձայնագրության, ինչպես նաև ուշ տարիքում տեսողությունը կորցրած անձանց Բրայլի համակարգով լրացուցիչ ուսուցման համար:»:
Հոդված 19. Օրենքի 30-րդ և 33-րդ հոդվածները ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 20. Օրենքի 34-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 34. |
Հաշմանդամների կենցաղային և տրանսպորտային սպասարկումը |
Գազի, էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման ծառայություններից և տրանսպորտից օգտվելու, ջեռուցման, ջրահեռացման, աղբահանության, հեռախոսի և ռադիոյի վարձերը վճարելու համար 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին, ինչպես նաև հաշմանդամ երեխաներին տրվում է դրամական օգնություն:
Դրամական օգնության չափերը, նշանակման և վճարման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 21. Օրենքի 35-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 35. |
Հաշմանդամների սոցիալական սպասարկումը բնակչության սոցիալականպաշտպանության հաստատություններում և տնային պայմաններում |
Հաշմանդամների սոցիալական սպասարկման ծառայությունները իրականացվում են բնակչության սոցիալականպաշտպանության հաստատություններում կամ տնային պայմաններում: Բնակչության սոցիալական պաշտպանությանհաստատություններում բնակվող հաշմանդամներն օգտվում են սույն օրենքով և այլ օրենքներով հաշմանդամներիհամար նախատեսված իրավունքներից և արտոնություններից: Տնային պայմաններում հաշմանդամին տրամադրվում են կենցաղային և առաջնային բժշկական օգնություն, հոգեբանական և իրավաբանական խորհրդատվություն:
Հաշմանդամների՝ տնային պայմաններում սոցիալական սպասարկման և խնամքի իրականացման կարգը և պայմանները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 22. Օրենքի 37-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 37. |
Հաշմանդամների սոցիալական պաշտպանության ֆինանսավորման աղբյուրները |
Հաշմանդամների սոցիալական պաշտպանությունը ֆինանսավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:»:
Հոդված 23. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
20 դեկտեմբերի 2005թ. ք.Ստեփանակերտ ՀՕ-235 |