Ընդունվել է 2001թ. ապրիլի 30-ին
Հոդված1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Անձի ճանաչումը որպես հաշմանդամի իրականացվում է բժշկասոցիալական փորձա-քննական հանձնաժողովների (ԲՍՓՀ)կողմից, որոնք գործում են Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության կառավարության կողմից սահմանված կարգով»:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածում «բժշկաաշխատանքային» բառը փոխարինել «բժշկասոցիալական» բառով:
Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի չորրորդ մասում «ԲԱՓՀ» հապավումը փոխարինել «ԲՍՓՀ» հապավումով:
Հոդված 4. Օրենքի 31-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 31. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հաշմանդամներն ունեն հատուկ պրոթեզաօրթոպեդիկ կոշիկների եւ բոլոր տեսակի պրոթեզային իրերի (բացառությամբ թանկարժեք մետաղներից պատրաստվող ատամնա-պրոթեզների) անվճար պատվիրման, նորոգման եւ ստացման իրավունք՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի եւ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ
25 մայիսի 2001 թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-147