Ընդունվել է 2000թ. ապրիլի 8-ին
Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13 հոդվածի վերջին մասը լրացնել հետեւյալ նախադասությամբ.
«Օգնության ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ ժամկետներով»։
Հոդված 2. Օրենքի 14 հոդվածի վերջին մասը լրացնել հետեւյալ նախադասությամբ.
«Ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ ժամկետներով»։
Հոդված 3. Օրենքի 15 հոդվածի առաջին մասը լրացնել հետեւյալ նախադասությամբ.
«Ուսումնական պարապմունքների ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ ժամկետներով»։
Հոդված 4. Օրենքի 23 հոդվածի առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Տրանսպորտի, կապի, տեղեկատվության միջոցները եւ սոցիալական ենթակառուցվածքի մյուս օբյեկտները պետք է հարմարեցվեն հաշմանդամների պահանջմունքների բավարարմանը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, պայմաններով եւ ժամկետներով»։
Հոդված 5. Օրենքի 31 հոդվածը «կարգով» բառից հետո լրացնել «եւ ժամկետներում» բառերով։
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ
15 ապրիլի 2000 թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-110