Ընդունված է 2011թ. փետրվարի 17-ին
Հոդված 1. «Հանրակրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2009 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՕ-2-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածի 9-րդ մասում «պահանջներին համապատասխան» բառերից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 11-րդ մասից հանել «,ըստ համապատասխան աստիճանի,» բառերը:
Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածում`
1) 10-րդ մասը «դասարան» բառից հետո լրացնել «` բացառությամբ սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված դեպքի:».
2) 11-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Ընթացիկ ուսումնական տարվա ընթացքում` մինչև մայիսի 15-ը ընդհանուր առմամբ 30 օր կամ 180 ժամ և ավելի կրթական ծրագրի մասնակցությունից բացակայած սովորողի հաջորդ դասարան կամ կրթության հաջորդ աստիճան փոխադրելու հարցը կարգավորվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից:»:
Հոդված 4. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետը «իրականացնում է» բառից հետո լրացնել «սույն օրենքով,» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ̀ Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
4 մարտի 2011թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-5-Ն