Ընդունված է 2008թ. մայիսի 14-ին
Հոդված 1. «Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմնի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (6 դեկտեմբերի 2006 թվականի, ՀՕ-4, այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» կետով`
«զ) տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման բնագավառը` սակագների սահմանման և վերանայման մասով:»:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում «Փոստային կապի մասին» բառերից հետո ավելացնել «, «Տեխնիկական արատորոշման միջոցներով տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման ծառայությունների մատուցման սակագների սահմանման և վերանայման մասին», «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» բառերը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
4 հունիսի 2008թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-30