«Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմնի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                   Ընդունված է 2007թ. սեպտեմբերի 5-ին

Հոդված1. «Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմնի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (20 հունվարի 2007 թվականի, ՀՕ-4, այսուհետ՝օրենք) 2-րդհոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» կետով.

«ե) փոստային կապի բնագավառը:»:

 

Հոդված 2.Օրենքի 3-րդհոդվածի 1-ինմասը «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» բառերից հետո լրացնել «, «Փոստայինկապիմասին» բառերով:

 

Հոդված 3.Օրենքի 7-րդհոդվածում՝

ա) 3-րդ կետից հանել «մինչև 60 տարեկան» բառերը.

բ) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝

«Հանձնաժողովի անդամի պաշտոնավարման առավելագույն տարիքը 65 տարին է:».

գ) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «է» ենթակետով`

«է) պաշտոնավարման առավելագույն տարիքը լրանալու դեպքում:»:

 

Հոդված 4.Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 12. Հանձնաժողովի իրավական ակտերի բողոքարկումը

 

1. Հանձնաժողովի իրավական ակտերը կարող են բողոքարկվել դատական կարգով:

2. Հանձնաժողովի սահմանած սակագնի մեծությունը դատական կարգով կարող է բողոքարկվել սակագնի մեծությունը սահմանող հանձնաժողովի իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից` 7-օրյա ժամկետում:

Դատական կարգով բողոքարկումը չի կասեցնում սակագնի մեծությունը սահմանող հանձ-նաժողովի իրավական ակտի գործողությունը:

3. Սակագնի մեծությունը դատական կարգով բողոքարկվելու դեպքում դատարանը ստու-գում է դրա համապատասխանությունն օրենքներին:

Օրենքների խախտման փաստի առկայության դեպքում դատարանն ընդունում է հանձ-նաժողովի կողմից սակագնի սահմանման մասին նոր որոշում ընդունելու առաջարկության վերաբերյալ վճիռ` մատնանշելով հանձնաժողովի իրավական ակտի օրենքների պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը` իրավակարգավորման այնպիսի միջոցների միաժամանակյա գործադրմամբ, որոնք հանձնաժողովին հնարավորություն կտան ողջամիտ ժամկետում ընդունելու սակագնի սահմանման մասին նոր որոշում: 

Հանձնաժողովը քննարկում է դատարանի վճիռը և ընդունում համապատասխան որոշում: 

4. Հանձնաժողովի սահմանած սակագների մեծությունները դատական կարգով փոփոխ-ման ենթակա չեն:»:

 

Հոդված 5.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

 

 

 

         ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ     

         ՆԱԽԱԳԱՀ`                               Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

5 հոկտեմբերի 2007 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-74