Հոդված 1. «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2007 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-125 օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասում «0.15» թիվը փոխարինել «0,1» թվով:
Հոդված 2.
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:
2.Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը վճարման ժամկետին հաջորդող 365 օրը չլրացած կարգավորման պարտադիր վճարի չվճարված գումարների նկատմամբ տույժերի հաշվարկը սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից շարունակվում է ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0,1 տոկոսի չափով մինչև վճարման ժամկետին հաջորդող 365 օրը լրանալը:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
2015թ. դեկտեմբերի 29
Ստեփանակերտ
ՀՕ-70-Ն