«Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ԼՂՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին

                                                                                                                                                                                                                          Ընդունված է 2014թ. հունիսի 26-ին

Հոդված 1. «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2000 թվականի փետրվարի 15-ի   ՀՕ-96 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը «գերիները» բառից հետո լրացնել «, նախկին ԽՍՀՄ ներքին գործերի ու պետական անվտանգության մարմինների ղեկավար և շարքային կազմի այն անձինք, որոնք հաշմանդամ են դարձել ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորվելու, կոնտուզիաների և ստացած վնասվածքների հետևանքով» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի՝

  • 3-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Վետերաններին տրվում է ամենամսյա պարգևավճար՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և չափերով։»։

2) 6-րդ պարբերությունը «Պատվովճարի» բառից հետո լրացնել «և պարգևավճարի» բառերով:

 

 Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1‑ից։

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ  ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                      Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

 2014թ. հունիսի 30

 Ստեփանակերտ

 ՀՕ-28-Ն