«Հայաստանի Հանրապետության 2004թ. աշխատանքային օրենսգիրքը ԼՂՀ-ում գործողության մեջ դնելու մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին

                                                                                                                                                                                                                  Ընդունված է 2013թ. դեկտեմբերի 26-ին

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի աշխատանքային օրենսգիրքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործողության մեջ դնելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2005 թվականի ապրիլի 27-ի ՀՕ-186 օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 8. 2014 թվականին աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշելու պահանջ առաջանալու դեպքում հաշվարկային ժամանակահատվածի` 2013 թվականի ամիսների աշխատավարձի չափն ավելացվում է 16.65 տոկոսով։»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                               Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

28 դեկտեմբերի 2013թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-108-Ն