«Հայաստանի Հանրապետության 2004թ. աշխատանքային օրենսգիրքը ԼՂՀ-ում գործողության մեջ դնելու մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու

                                                                                                                                                                                                                         Ընդունված է 2013թ. մայիսի 30-ին

Հոդված 1.«Հայաստանի Հանրապետության 2004 թվականի աշխատանքային օրենսգիրքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործողության մեջ դնելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2005 թվականի ապրիլի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝օրենք) 7-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 2.Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ հոդվածով.

 

«Հոդված 8.Օրենսգրքի 195-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի դրույթները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում չեն կիրառվում։»։

 

Հոդված 3.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը, իսկ 2-րդ հոդվածի գործողությունը տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից։

 

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ  ՂԱՐԱԲԱՂԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                       Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

 

14 հունիսի 2013թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-27-Ն