Հոդված 1. 2005 թվականի հուլիսի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործողության մեջ դնել 2004 թվականի նոյեմբերի 9-ին ընդունված Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը (դրա հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ), այն վերանվանելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք» (այսու-հետ` օրենսգիրք):
Հոդված 2. Մինչև օրենսգիրքը գործողության մեջ դնելը ծագած աշխատանքային հարաբերությունները շարունակվում են, և դրանց նկատմամբ կիրառվում են օրենսգրքի դրույթները:
Հոդված 3. Օրենսգիրքը գործողության մեջ դնելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, անհրաժեշտ է օրենսգրքին համապատասխանեցնել աշխատանքային իրավունքի նորմեր պարու-նակող օրենքները և այլ իրավական ակտեր:
Մինչև աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող օրենքները և այլ իրավական ակտեր օրենսգրքին համապատասխանեցնելը դրանք կիրառվում են այնքանով, որքանով չեն հակասում օրենսգրքին:
Մինչև օրենսգրքի գործողության մեջ դնելը հրապարակված այլ նորմատիվ իրավական ակ-տեր, գերատեսչական և տեղական ինքնակառավարման մարմինների այն ակտերը, որոնցով կար-գավորվող հարաբերություններն օրենսգրքի համաձայն պետք է կարգավորվեն միայն օրենքով, գործում են մինչև համապատասխան օրենքները գործողության մեջ դնելը:
Հոդված 4. Օրենսգիրքը գործողության մեջ դնելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, գործատուները պարտավոր են առանց աշխատանքային պայմանագրի աշխատանքային հարաբե-րությունների մեջ մտած աշխատողների հետ կնքել աշխատանքային պայմանագրեր` օրենսգրքով սահմանված կարգով:
Հոդված 5. Գործատուն պարտավոր է օրենսգիրքը գործողության մեջ դնելուց հետո` երեք տարվա ընթացքում, ապահովել օրենսգրքի 208-րդ հոդվածի 1-ին մասի, 243-րդ, 245-րդ, 249-255-րդ հոդվածների պահանջների կատարումը:
Հոդված 6. Աշխատանքային վեճերի նկատմամբ օրենսգրքի դրույթները տարածվում են այն դեպքում, եթե աշխատանքային վեճն առաջացել է օրենսգիրքը գործողության մեջ դնելուց հետո:
Հոդված 7. Օրենսգրքի 156-րդ հոդվածի առաջին կետի դրույթները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում չեն կիրառվում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոչ աշխատան-քային, տոն և հիշատակի օրերը սահմանվում են առանձին օրենքով:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ
12 մայիսի 2005 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-186