Ընդունված է 2007թ. ապրիլի 25-ին
Հոդված 1. «Համապատասխանության գնահատման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (24 մայիսի 2005 թվականի, ՀՕ-193, այսուհետ` օրենք) 33-րդ հոդ-վածի առաջին մասի «իրականացնում է ազգային մարմինը` իր» բառերը փոխարինել «իրակա-նացնում են ազգային մարմինը և գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը` իրենց» բառերով, իսկ երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Գլխավոր պետական տեսուչի և պետական տեսուչների կողմից արձակվող համա-պատասխան կարգադրագրերի ձևերը հաստատում են ազգային մարմինը կամ գյուղատնտե-սության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը:»:
Հոդված 2. Օրենքի 38-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ մասով`
«3. Մինչև գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կազ-մում համապատասխան պետական տեսչության ստեղծումը՝ լիազորված մարմնի գործառույթ-ներն իրականացնում է ազգային մարմինը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ
23 մայիսի 2007 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ - 30