Հոդված 1. «Կրթության պետական տեսչության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2006 թվականի մայիսի 31-ի ՀՕ-286 օրենքի (այսուհետ՝ օրենք) 3-րդ հոդվածի 2-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2.Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի «տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ (լրիվ) ընդհանուր» բառերը փոխարինել «հանրակրթական հիմնական» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ̀ Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
27 հունվարի 2010թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-4-Ն