
Ծնվել է 1968թ. մայիսի 29-ին Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Սոս գյուղում։
1985թ.ավարտել է Սոսի միջնակարգ դպրոցը։ Նույն թվականին ընդունվել է Բաքվի բժշկական ինստիտուտի ատամնաբուժական ֆակուլտետը։
1986-1988թթ. ծառայել է խորհրդային բանակում։
1988-1992թթ. ուսանել է Երևանի բժշկական ինստիտուտի ատամնաբուժության ֆակուլտետում: Ինստիտուտն ավարտելուց հետո վերադարձել է Արցախ, մասնակցել հայրենի գյուղի համար մղված մարտերին:
1992-1994թթ.՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանային դաշտային զինվորական հոսպիտալի բժիշկ-անեսթեզիոլոգ
1994թ. դեկտեմբեր աշխատել է Արցախի հանրապետական ուռուցքաբանական դիսպանսերում:
1995թ. մայիս նշանակվել է ԼՂՀ hանրապետական հիվանդանոցի բժիշկ-անեսթեզիոլոգ։
1997-2007թթ.՝ Արցախի հանրապետական ծննդատան բժիշկ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ
1997-1998թթ.՝ ԼՂՀ «Հանրապետական հիվանդանոց» ՊՓԲԸ վերակենդանացման բաժնի վարիչ
1998-2003թթ.՝ ԼՂՀ «Հանրապետական հիվանդանոց» ՊՓԲԸ գլխավոր բժշկի տեղակալ՝ բուժական գծով
2003թ. սովորել է Մոսկվայի տրանսպլանտոլոգիայի ինստիտուտում՝ վերապատրաստվելով որպես բժիշկ-նեֆրոլոգ։
2004թ. նրա անմիջական մասնակցությամբ ԼՂՀ hանրապետական հիվանդանոցում բացվել է հեմոդիալիզի բաժանմունք։
2007թ.՝ ԼՂՀ «Հանրապետական հիվանդանոց» ՊՓԲԸ գործադիր տնօրեն
2011թ. դեկտեմբեր նշանակվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ գործադիր տնօրենի բուժական գծով տեղակալ:
2014թ. հունվար նշանակվել է նույն հիվանդանոցի բժիշկ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ։
2010թ. մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:
2015թ. մայիսի 3-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով, «Ազատ հայրենիք» կուսակցության ընտրացուցակով։
Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է:
«Ազատ հայրենիք» կուսակցության անդամ է։
Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության անդամ է։
Ամուսնացած է, ունի չորս զավակ։
Պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 47-Ա հրամանագիր, 30.08.2012թ.):