«Կրթության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                  Ընդունված է 2009թ. դեկտեմբերի 23-ին

Հոդված 1. «Կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2000 թվականի մարտի 15-ի ՀՕ-106 օրենքի (այսուհետ՝ օրենք) 3-րդ հոդվածում՝

1) 4-րդ կետի «կազմակերպություն» բառը փոխարինել «իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում» բառերով.

2) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) հանրակրթական ուսումնական հաստատություն` մեկ կամ մի քանի հանրակրթական հիմնական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատություն.».

3) 7-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հանրակրթական հիմնական ծրագրերն են`

1) նախադպրոցական.

2) տարրական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ).

3) հիմնական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ).

4) միջնակարգ (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ):»:

 

Հոդված 3.Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հանել «(տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ (լրիվ) ընդհանուր, հատուկ ընդհանուր)» բառերը:

 

Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասից հանել «ընդհանուր» և «(լրիվ) ընդհանուր» բառերը:

 

Հոդված 5.Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 16. Հանրակրթական հիմնական ծրագրերի իրականացումը

 

1. Հանրակրթական հիմնական ծրագրերն իրականացվում են հանրակրթական ուսումնական հաստատություններում և օրենքով սահմանված կարգով՝ հանրակրթական ծրագրեր իրականացնող մասնագիտական ուսումնական հաստատություններում, կազմակերպություններում:

2. Հանրակրթական հատուկ ծրագրերը մշակվում են ընդհանուր հանրակրթական ծրագրերի հիման վրա` հաշվի առնելով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների տարիքային, հոգեբանական, ֆիզիկական զարգացման առանձնահատկությունները և կարողությունները:

3. Հանրակրթական մասնագիտացված ծրագրերը մշակվում են ընդհանուր հանրակրթական ծրագրերի հիմքի վրա` ռազմական, սպորտի, գիտության, արհեստների կամ արվեստի որևէ բնագավառում սովորողների խորացված հանրակրթություն ապահովելու նպատակով:

4. Տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ծրագրերը կառուցվում են հաջորդականության սկզբունքով:

Հանրակրթական հիմնական ծրագիրը (բացի նախադպրոցականից) չյուրացնելու դեպքում սովորողին չի թույլատրվում անցնել հանրակրթական ուսուցման հաջորդ աստիճան:

5. Հանրակրթական հիմնական ծրագրերի շրջանակներում տվյալ ուսումնական տարվա ծրագիրը չյուրացրած սովորողի հետագա ուսումնառությունը կարգավորվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:»:

 

Հոդված 6. Օրենքի 18-րդ հոդվածում՝

1) վերնագրի «Տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթությունը» բառերը փոխարինել  «Հանրակրթությունը» բառով.

2) 1-ին մասը  շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հանրակրթության նպատակը սովորողների մտավոր, հոգևոր, ֆիզիկական և սոցիալական որակների համակողմանի և ներդաշնակ զարգացումն է, անձի` որպես ապագա քաղաքացու ձևավորումը, մասնագիտական կողմնորոշումը, նրան ինքնուրույն կյանքի և մասնագիտական կրթությանը նախապատրաստելը:».

3) 3-րդ մասից հանել «(լրիվ) ընդհանուր» բառերը:

 

Հոդված 7. Օրենքի 19-րդ հոդվածի վերնագրից հանել «ընդհանուր» բառը:

 

Հոդված 8.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան  հաջորդող տասներորդ օրը:

 

 

 


            ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

            ՆԱԽԱԳԱՀ ̀                               Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

 

           27 հունվարի 2010թ.

           ք.Ստեփանակերտ

           ՀՕ-3-Ն