«Կրթության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                        Ընդունված է 2007թ. հունիսի 20-ին

Հոդված 1. «Կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (15 ապրիլի 2000 թվականի, ՀՕ-106, այսուհետ՝ օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31 -րդ կետով.

«31) հատուկ կրթություն` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց, ինչպես նաև հակասոցիալական վարք դրսևորած երեխաների ուսուցման և կրթության համակարգ, որը մեկ կամ մի քանի կրթական ծրագրերի հիման վրա կարող է իրականացվել հատուկ կամ ընդհանուր հանրակրթական, մասնագիտական ուսումնական հաստատություններում.»:

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Պետությունը անհրաժեշտ պայմաններ է ստեղծում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող քաղաքացիների զարգացման առանձնահատկություններին համապատասխան կրթություն ստանալու և սոցիալական հարմարվածությունն ապահովելու նպատակով:»: 

 

Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը հանել:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007 թվականի սեպտեմբերի 1-ից: 

 

 

 

 

       ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

       ՆԱԽԱԳԱՀ`                              Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

 

 

 

21 հուլիսի 2007 թ.

ք.Ստեփանակերտ

       ՀՕ-59