Ընդունված է 2006թ. մայիսի 31-ին
Հոդված 1. «Կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում`
1) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 371-րդ հոդված.
«Հոդված 371. Կրթության պետական տեսչությունը
Կրթության զարգացման պետական ծրագրի իրականացման, պետական կրթական չափորոշիչների կիրառման, կրթության իրավունքի, կրթական համակարգի սոցիալական երաշխիքների, կրթության որակի բարձրացման և կրթական ծրագրերի յուրացման ապահովումը վերահսկողական գործառույթների միջոցով իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կրթության պետական տեսչությունը, որի գործունեությունը կարգավորվում է «Կրթության պետական տեսչության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:».
2) 43-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
«7. Ուսումնական հաստատություններում և հանրակրթական ու նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրեր իրականացնող այլ կազմակերպություններում կրթական ծրագրերի իրականացման արդյունավետության գնահատման, կրթության որակի ապահովման պետական վերահսկողություն իրականացնելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ստեղծում է կրթության պետական տեսչություն:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրվանից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ
26 հունիսի 2006թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ - 287