Ընդունված է 2005թ. մայիսի 25-ին
Հոդված 1. «Կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածում`
1) 4-րդ ենթակետի «կառույց» բառը փոխարինել «կազմակերպություն» բառով.
2) 8-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 81 -րդ ենթակետ.
«81) արհեստագործական ուսումնարան` ուսումնական հաստատություն, որտեղ իրականացվում է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագիր.».
3) 15-րդ ենթակետից հանել «և կատարում է գիտական ուսումնասիրություններ» բառերը.
4) 18-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 181 -րդ ենթակետ.
«181) արհեստագործ՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրին համապատասխան ամփոփիչ ատեստավորում անցած անձանց.».
5) 19-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«19) կրտսեր մասնագետ՝ միջին մասնագիտական կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է միջին մասնագիտական կրթական ծրագրին համապատասխան ամփոփիչ ատեստավորում անցած անձանց.».
6) 22-րդ ենթակետի «երկամյա» բառը փոխարինել «առնվազն մեկ տարի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 9-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9) ուսումնական հաստատությունների ու դրանց կողմից տրվող ավարտական փաստաթղթերի իրավահավասար կարգավիճակի ապահովումը:»:
Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետը «հեռակա» բառից հետո լրացնել «, հեռավար (դիստանցիոն)» բառերով:
Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին կետը 2-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 21-րդ ենթակետով՝
«21) նախնական մասնագիտական (արհեստագործական).»:
Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածում՝
1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ուսումնական պլանները և առարկայական ծրագրերը, համապատասխան բնագավառի (ների) պետական կառավարման լիազորված մարմնի հետ համաձայնեցված և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հաստատած չափորոշիչներին համապատասխանեցված, հաստատում են նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները:».
2) 4-րդ կետի երկրորդ պարբերությունը համարել 41-րդ կետ.
3) 7-րդ կետը «հանրակրթության,» բառից հետո լրացնել «նախնական մասնագիտական (արհեստագործական),» բառերով.
4) 8-րդ կետում «հեռակա ձևով» բառերը փոխարինել «հեռակա, հեռավար (դիստանցիոն) ձևերով» բառերով:
Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածում՝
1) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Պետական միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելությունն իրականացվում է մրցութային հիմունքով:
Պետական բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանողների հրամանագրումն ավարտվում է ընդունելության քննությունների ավարտից հետո՝ քսանօրյա ժամկետում:»:
2) 5-րդ կետի 2-րդ մասի 1-ին ենթակետը «հեռակա» բառից հետո լրացնել «հեռավար (դիստանցիոն),» բառերով:
Հոդված 7. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 21. Մասնագիտական կրթական ծրագրերի իրականացումը
1.Մասնագիտական ուսումնական հաստատություններն իրականացնում են սույն օրենքով նախատեսված, կրթական տարբեր մակարդակներին բավարարող կրթական ծրագրեր՝ նախնական (արհեստագործական), միջին և բարձրագույն մասնագիտական որակավորմամբ կադրեր պատրաստելու նպատակով:
2. Մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական և հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունների կրթական մասնագիտությունների ցանկը, ինչպես նաև համապատասխան մասնագիտական որակավորումների ուսուցման տևողությունը՝ ըստ մասնագիտությունների, և կրթության հիմքը՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 8. Օրենքի 22-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 22. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթությունը
1. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության նպատակը նախնական մասնագիտական (արհեստագործական) որակավորմամբ մասնագետներ պատրաստելն է:
2. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթությունն իրականացվում է արհեստագործական ուսումնարաններում, այլ մասնագիտական ուսումնական հաստատություններում, ուսումնական կենտրոններում, քրեակատարողական հիմնարկներում:
3. Համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում նախնական մասնագիտական արհեստագործական կրթությունը կարող է իրականացվել նաև անհատական մասնագիտական ուսուցման ձևով (վարպետային ուսուցում), որի իրականացման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
4. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության հիմքը ըստ մասնագիտությունների սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:»:
Հոդված 9. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Միջին մասնագիտական կրթության նպատակը առնվազն հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա միջին մասնագիտական որակավորմամբ մասնագետներ պատրաստելն է:»:
Հոդված 10. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ կետում «հիմնարկների» բառը փոխարինել «կազմակերպությունների» բառով:
Հոդված 11. Օրենքի 28-րդ հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 28. Բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարությունը և ակադեմիական ազատությունները».
2) 1-ին և 3-րդ կետերի «Համալսարանական» բառը փոխարինել «Բուհական» բառով:
Հոդված 12. Օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետը «հանրակրթական,» բառից հետո լրացնել «նախնական մասնագիտական (արհեստագործական),» բառերով:
Հոդված 13. Օրենքի 37-րդ հոդվածի՝
1) 8-րդ կետը «հանրակրթական,» բառից հետո լրացնել «նախնական մասնագիտական (արհեստագործական),» բառերով:
2) 9-րդ կետը «ոչ պետական» բառերից հետո լրացնել «նախնական մասնագիտական (արհեստագործական),» բառերով:
Հոդված 14. Օրենքի 44-րդ հոդվածում՝
1) 1-ին կետը «ուսումնական հաստատությունը» բառերից հետո լրացնել «կրթական ծրագ-րերով ուսումնառությունն ավարտած և» բառերով.
2) 2-րդ և 4-րդ կետերից հանել «պետական նմուշի» բառերը.
3) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Պետական մարմինների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների համար բարձրագույն կրթության մասին վկայող փաստաթուղթը պետական կամ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատության տված ավարտական փաստաթուղթն է, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:»:
Հոդված 15. Օրենքի 45-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4. Պետական ուսումնական հաստատությունների գույքն օտարվելու դեպքում կարող է օգտագործվել միայն ուսումնական նպատակներով:»:
Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրվանից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ
21 հունիսի 2005 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-200