Ընդունված է 2002 թվականի
մարտի 28-ին
Հոդված 1. «Կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի առաջին ենթակետից հանել «նոր» բառը։
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ եւ 6-րդ կետերով.
«5. Պետական եւ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ տարվա մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ հաստատում եւ մինչեւ տվյալ տարվա դեկտեմբերի 20-ը պաշտոնապես հրապարակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը։ Հաստատված ցանկում փոփոխություններ եւ լրացումներ կատա-րելն արգելվում է։
Պետական եւ հավատարմարգրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ տարվա մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկը ներառում է՝
1) կրթության ձեւը (առկա (ստացիոնար), հեռակա, դրսեկություն).
2) մասնագիտություններն ըստ բուհերի.
3) յուրաքանչյուր մասնագիտության համար նախատեսված ընդունելության քննություն-ների առարկաների անվանումը.
4) քննության ձեւը (մրցութային, ոչ մրցութային).
5) քննության տեսակը՝ գրավոր (թելադրություն, շարադրություն, թեսթ), բանավոր, հարցազրույց եւ այլն։
6. Պետական հանրակրթական դպրոցների ավարտական, ինչպես նաեւ պետական եւ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունների անցկացման համար նախապատրաստվող հարցաթերթիկները (հարցաշարերը, քննական հարցերը, խնդիրները եւ այլ առաջադրանքները) կազմվում են բացառապես պետական հանրակրթական դպրոցների (1-11-րդ դասարանների) կրթական ծրագրերով նախատեսված, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից պետական հանրակրթական դպրոցներում օգտագործման համար երաշխավորված եւ առնվազն մեկ ուսումնական տարվա ընթացքում պետական հանրակրթական դպրոցներում օգտագործված (դասավանդված) դասագրքերին, ձեռնարկներին, խնդրագրքերին եւ ժողովածուներին համապատասխան»։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ
8 ապրիլի 2002 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-199