Ընդունված է 2001 թվականի
դեկտեմբերի 27-ին
Հոդված 1. «Կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ կետում «պետական հիմնարկ կամ իրավաբանական անձ» բառերը փոխարինել «կառույց» բառով:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ կետից հանել «(մսուր-մանկապարտեզ, ընտանե-կան մանկապարտեզ)» բառերը:
Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ կետը «լրացուցիչ կրթության» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ արտադպրոցական դաստիարակության.» բառերով:
Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«8. Հեռակա ձեւով մասնագիտական միջին եւ բարձրագույն կրթության կազմակերպումն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով, իսկ մասնագիտությունների ցանկը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը»:
Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Պետական միջին եւ բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում դիմորդների ընդունելության արտոնությունները սահմանվում են օրենքով»:
Հոդված 6. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետից հանել «ձեռնարկությունների,» բառը:
Հոդված 7. Օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ կետից հանել «սովորողների եւ» բառերը:
Հոդված 8. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ կետից հանել «ինչպես նաեւ ուսումնական կենտ-րոններում՝ մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագրերով» բառերը:
Հոդված 9. Օրենքի 27-րդ հոդվածի՝
ա) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Պետական ուսումնական հաստատությունը հիմնարկի կամ իրավաբանական անձի կար-գավիճակ ունեցող կազմակերպություն է, որը, սույն օրենքին, օրենքներին եւ իրավական այլ ակտերին համապատասխան, ձեռք է բերում իր խնդիրների իրականացման համար անհրաժեշտ իրավունքներ եւ պարտականություններ».
բ) ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետը:
Հոդված 10. Օրենքի 28-րդ հոդվածի՝
ա) 6-րդ կետի երկրորդ պարբերությունից հանել «իրեն հատկացված» բառերը.
բ) 8-րդ կետի «սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «սահմանվում է օրենսդրությամբ» բառերով.
գ) 9-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«9. Ընդունելության քննությունների մրցույթից դուրս մնացած դիմորդները բարձրագույն ուսումնական հաստատության որոշմամբ կարող են հրամանագրվել վճարովի հիմունքներով, ելնելով բուհի իրական հնարավորությունից: Այս կարգով հրամանագրված ուսանողները չեն կարող օգտվել սույն հոդվածի 6-րդ կետի երկրորդ պարբերության արտոնություններից»:
Հոդված 11. Օրենքի 30-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 30. Ուսումնական հաստատության ստեղծումը
1. Ուսումնական հաստատությունն ստեղծվում է հիմնադրի (հիմնադիրների) որոշմամբ:
2. Ուսումնական հաստատությունն ստեղծված է համարվում հիմնադրի (հիմնադիրների) կողմից դրա կանոնադրությունը հաստատելու եւ օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալու պահից»:
Հոդված 12. Օրենքի 33-րդ հոդվածի վերնագրից հանել «Իրավաբանական անձ հանդի-սացող» բառերը:
Հոդված 13. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետից հանել «ոչ պետական» բառերը:
Հոդված 14. Օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Հաստատում է պետական կրթական չափորոշիչների ձեւավորման եւ հաստատման կարգը.»:
Հոդված 15. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) մշակում է կրթության զարգացման պետական ծրագիրը, պետական կրթական չափո-րոշիչների ձեւավորման եւ հաստատման կարգը.»:
Հոդված 16. Օրենքի 38-րդ հոդվածի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4) ապահովում են պետական ուսումնական հաստատություններին օգտագործման իրա-վունքով հանձնված շենքերի կառուցումը, շահագործումը եւ պահպանումը.»:
Հոդված 17. Օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ կետի առաջին պարբերությունում «կառավարում է» բառերը փոխարինել «ղեկավարում է» բառերով:
Հոդված 18. Օրենքի 41-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 41. Կրթական գործունեության լիցենզավորումը
1. Օրենքով նախատեսված կրթական ծրագրերը կարող են իրականացվել միայն լիցեն-զիայի առկայության դեպքում: Լիցենզիան տրվում է ուսումնական հաստատությանը հետեւյալ պահանջների բավարարման դեպքում.
1) հիմնական մանկավարժական եւ պրոֆեսորադասախոսական կազմ.
2) լաբորատոր բազա եւ ուսումնական տարածք.
3) ուսումնամեթոդական ապահովում.
4) գրադարանային-տեղեկատվական համակարգ.
5) ուսումնաարտադրական պրակտիկայի բազա:
2. Կրթական գործունեության լիցենզիան տալիս է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
3. Կրթական ծրագրերի լիցենզավորումն իրականացվում է օրենքով եւ Լեռնային Ղարա-բաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով»:
Հոդված 19. Օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Զեկուցագրի հիման վրա պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած որո-շումն ուսումնական հաստատությունը կարող է բողոքարկել դատարան»:
Հոդված 20. Օրենքի 44-րդ հոդվածի 1-ին կետը «(վկայական....)» բառից հետո լրացնել «ատեստատ,» բառով:
Հոդված 21. Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Պետական ուսումնական հաստատության գործունեությունն ապահովելու նպատակով՝ վերջինիս սեփականության կամ օգտագործման (անհատույց կամ հատուցելի) իրավունքով շենքեր, շինություններ, սարքավորումներ, ինչպես նաեւ սպառողական, սոցիալական, մշակու-թային եւ այլ նշանակության անհրաժեշտ հանձնվող պետական գույքի տեսակները հաստատում է կառավարությունը»:
Հոդված 22. Օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Պետական բյուջեից պետական ուսումնական հաստատության ֆինանսավորումն իրակա-նացվում է պետական պատվերի (բացի հեռակա ուսուցումից), սուբսիդիայի, պետական սեփակա-նություն հանդիսացող գույքի պահպանության վճարի եւ այլ ձեւերով»:
Հոդված 23. Օրենքի 53-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 53. Սույն օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ կետն ուժի մեջ է մտնում միջին մասնա-գիտական կրթության մասին, բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մա-սին օրենքներն ընդունելուց հետո»:
Հոդված 24. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր հոդվածով.
«Հոդված 55. Սույն օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ կետի գործողությունը տարածվում է միայն 2001 թվականին եւ դրանից հետո հանրակրթական ուսումնական հաստատություններ ընդունված անձանց վրա»:
Հոդված 25. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ
31 հունվարի 2002 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ - 181