Ընդունված է 2001թ. օգոստոսի 24-ին
Հոդված 1. «Կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ կետում կրկնվող «յոթ» բառը փոխարինել «վեց եւ կես» բառերով:
Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածում՝
ա) 3-րդ կետի առաջին մասի «10» թիվը փոխարինել «11» թվով:
Նույն կետի 2-րդ ենթակետի «8» թիվը փոխարինել «9» եւ 3-րդ ենթակետի «9-10» թվերը՝ «10-11» թվերով.
բ) 7-րդ կետում կրկնվող «16» թիվը փոխարինել «16,5» թվով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ
1 սեպտեմբերի 2001 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-161