
Ծնվել է 1963թ. հունվարի 2-ին Մարտունու շրջանի Կաղարծի գյուղում:
1970-1980թթ. ավարտել է Կաղարծի գյուղի միջնակարգ դպրոցը:
1985թ. ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը:
1985-1995թթ.՝ հայրենի գյուղի միջնակարգ դպրոցի ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ, այնուհետև` դպրոցի տնօրեն
1989թ. ընտրվել է Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի անդամ:
1995 թվականից՝ ԱրՊՀ պատմության ամբիոնի դասախոս
1995-1997թթ. Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն՝ միաժամանակ շարունակել է դասախոսական աշխատանքը ԱրՊՀ-ում:
1997թ.՝ ԼՂՀ մշակույթի վարչության պետ
1997-2002թթ.՝ ԼՂՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար
2002-2004թթ.՝ ԼՂՀ կրթության, մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար
2005-2007թթ.՝ ՀՅԴ Արցախի վերլուծական կենտրոնի տնօրեն
2007-2010թթ.՝ «Թուֆենկյան» բարեգործական ընկերության Արցախի գրասենյակի պատասխանատու
Ակտիվորեն մասնակցել է Ղարաբաղյան շարժմանը, եղել է հայրենի գյուղի ջոկատի առաջին հրամանատարը, այնուհետև զբաղեցրել է գումարտակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալի պաշտոնը:
2005թ. համամասնական ընտրակարգով ընտրվել է ԼՂՀ 4-րդ գումարման ԱԺ պատգամավոր, սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
2010թ.՝ մեծամասնական ընտրակարգով թիվ 11 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 5-րդ գումարման ԱԺ պատգամավոր` կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
2015թ. մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ ընտրացուցակով համամասնական ընտրակարգով ընտրվել է ԼՂՀ 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր:
Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է:
ՀՅԴ կուսակցության անդամ է:
2017թ. մարտի 9-ից՝ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Պարգևատրվել է «Արիության համար» (ԼՂՀ նախագահի թիվ 112 հրամանագիր, 08.05.2004թ.), «Մխիթար Գոշ» (ԼՂՀ նախագահի թիվ 56-Ա հրամանագիր, 30.08.2011թ.), «Անդրանիկ Օզանյան», «Մարշալ Բաղրամյան», մեդալներով: