«Կրթության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                           Ընդունված է 2001թ. ապրիլի 12-ին

Հոդված 1. «Կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ կետի առաջին պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Պետական բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսա-նողների հրամանագրումն ավարտվում է ընդունելության քննությունների ավարտից հետո՝ քսանօրյա ժամկետում»:

 

Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«Վճարովի հիմունքներով սովորողներն ուսման վարձը կարող են մուծել ըստ կիսամյակների»:

 

Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ կետով

«9. Ընդունելության քննությունների մրցույթից դուրս մնացած դիմորդները բարձրագույն ուսումնական հաստատության եւ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի համաձայնությամբ կարող են հրամանագրվել վճարովի հիմունքներով, նախքան ընդունելության քննությունները բուհերի ներկայացրած տեղեկանքի հիման վրա, ելնելով բուհի իրական հնարավորությունից: Այս կարգով  հրամանագրված ուսանողները  չեն  կարող օգտվել  սույն  հոդվածի 6-րդ կետի երկրորդ պարբերության  արտոնություններից»:

 

Հոդված 4. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին կետում «շրջանակներում» բառից հետո ավելացնել «կազմակերպում ու» բառերը:

 

Հոդված 5. Օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ կետի «մանկավարժական» բառից առաջ լրաց-նել «վարչական եւ» բառերը:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝                         Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

 

8 մայիսի  2001 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-141