
Ծնվել է 1972թ. հունվարի 6-ին Մարտունու շրջանի Ճարտար գյուղում:
1989թ. ավարտել է Ճարտարի միջնակարգ դպրոցը:
1995թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
1990-1994թթ. մասնակցել է Արցախի ինքնապաշտպանական մարտերին: Եղել է Ճարտարի գումարտակի հրամանատար, այնուհետև՝ երկրորդ պաշտպանական շրջանի հրամանատարի տեղակալ:
1998-1999թթ.՝ Հադրութի շրջանի դատախազի տեղակալ
1999-2005թթ.՝ Մարտունու շրջանի ռազմական ոստիկանության պետ
2005թ. հունիսի 19-ի խորհրդարանական ընտրություններում համամասնական ընտրակարգով «Ազատ հայրենիք» կուսակցության ընտրացուցակով ընտրվել է ԼՂՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:
Ազգային ժողովի 2005թ. հունիսի 30-ի առաջին լիագումար նիստում ընտրվել է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
2007թ. դեկտեմբերի 13-ին վաղաժամկետ դադարեցրել է իր պատգամավորական լիազորությունները՝ նշանակվելով ԼՂՀ վարչապետի խորհրդական:
2010թ. մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում համամասնական ընտրակարգով ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման ԱԺ պատգամավոր:
2010-2015թթ․՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
2015թ. մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում համամասնական ընտրակարգով «Ազատ հայրենիք» կուսակցության ընտրացուցակով ընտրվել է ԼՂՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:
2015-2020թթ․՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
2020թ․ մարտի 31-ի խորհրդարանական ընտրություններում «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է ԱՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:
2020թ. հունիսի 13-ին վաղաժամկետ դադարեցրել է իր պատգամավորական լիազորությունները՝ նշանակվելով ԱՀ Պետական վերահսկողական ծառայության պետ:
Ամուսնացած է, ունի երեք զավակ:
Պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով (ԼՂՀ նախագահի թիվ 234 հրամանագիր, 07.05.2001թ.), «Մխիթար Գոշ» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 93-Ա հրամանագիր, 29.08.2017թ.):