‹‹Լիցենզավորման մասին›› ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին

 

                                                                                                                                                                                                                 Ընդունված է 2015թ. փետրվարի 26-ին

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  2002 թվականի մարտի 28-ի ՀՕ-202 օրենքի (այսուհետ` Օրենք) 34-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ  մասով.

«8. Սույն օրենքով նախատեսված` լիցենզիայի գործողության կասեցման վերաբերյալ բոլոր դրույթները չեն տարածվում բարձրագույն մասնագիտական (բակալավր, մագիստրոս) կրթական ծրագրերի իրականացման համար տրված լիցենզիաների գործողության վրա:»:

 

Հոդված 2. Օրենքի 37-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ մասով.

«13. Սույն հոդվածի դրույթները, բացառությամբ սույն հոդվածի 8-12-րդ մասերի դրույթների, չեն տարածվում բարձրագույն մասնագիտական (բակալավր, մագիստրոս) կրթական ծրագրերի իրականացման համար տրված լիցենզիաների գործողության վրա:

Սույն հոդվածի 8-12-րդ մասերի դրույթները տարածվում են բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման համար տրված լիցենզիաների գործողության վրա այնքանով, որքանով դրանք կիրառելի են և չեն հակասում «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենքի դրույթներին:»:

 

Հոդված 3. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «9. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«9. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

 

 

 

 

 

 

 

 

1.

Նախադպրոցական կրթական ծրագրի իրականացում

ԿՄ

Բ

-

-

-

-

Հ

Վ

2.

տարրական հանրակրթական ծրագրի իրականացում

ԿՄ

Բ

-

-

-

-

Հ

Վ

3.

հիմնական հանրակրթական ծրագրի իրականացում

ԿՄ

Բ

-

-

-

-

Հ

Վ

4.

 միջնակարգ հանրակրթական ծրագրի իրականացում

ԿՄ

Բ

_

_

_

_

Հ

Վ

5.

նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրի իրականացում

ԿՄ

Բ

-

-

-

-

Հ

Վ

6.

միջին մասնագիտական կրթական ծրագրի իրականացում

ԿՄ

Բ

-

-

-

-

Հ

Վ

7.

բակալավրի կրթական ծրագրի իրականացում

ԿՄ

Բ

-

-

-

-

Հ

Վ

8.

մագիստրոսի կրթական ծրագրի իրականացում

ԿՄ

Բ

 

 

 

 

Հ

Վ»:

 

 

Հոդված 4. Անցումային դրույթներ

 

  1. Կրթական ծրագրերի իրականացման համար մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը տրված այն լիցենզիաները, որոնց համար սույն օրենքով առաջանում են նոր պայմաններ և պահանջներ (այդ թվում` բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով նախկինում տրված լիցենզիաները), սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում, ենթակա են վերաձևակերպման: Նշված ժամկետում լիցենզիաները չվերաձևակերպելու դեպքում կրթության պետական կառավարման լիազոր մարմինը դադարեցնում է լիցենզիաների գործողությունը:
  2. Սույն հոդվածի 1-ին մասով նշված ժամկետում լիցենզիաների վերաձևակերպման դեպքում «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով լիցենզիայի վերաձևակերպման համար սահմանված պետական տուրքը չի գանձվում:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց  ամիս հետո:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                             Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

2015թ. մարտի 13

Ստեփանակերտ

ՀՕ-4-Ն