«Լիցենզավորման մասին» ԼՂՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին

                                                                                                                                                                                                                  Ընդունված է 2014թ. նոյեմբերի 26-ին

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2002 թվականի մարտի 28-ի ՀՕ-202 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունում «միայն որպես անհատ ձեռնարկատեր» բառերից հետո լրացնել «,բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «15. ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«

5.

Անհատ ձեռնարկատերերի և (կամ) կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբի­լով ուղևորափոխադրումների կազմակերպում

ԿՄ

Բ

-

-

-

-

-

-

»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆՂԱՐԱԲԱՂԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                              Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

2014թ. դեկտեմբերի 8

Ստեփանակերտ

ՀՕ-51-Ն