«Լիցենզավորման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին

                                                                                                                                                                                                                   Ընդունված է 2014թ. փետրվարի 26-ին

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2002 թվականի մարտի 28-ի ՀՕ-202 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 43-րդ հոդվածի 2-րդ մասի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի`

     1) «1. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ և բաժինը լրացնել 9.1-ին կետով.

 

«

9.

թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապե­տության կառավարության սահմանած դրանց պրեկուրսոր­ների արտադրություն

ԼՂՀԿ

Բ

-

Փ

-

Ո

Հ

Վ

 

 

9.1.

թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապե­տության կառավարության սահմանած դրանց պրեկուրսոր­ների ներմուծում, արտահանում կամ մեծածախ առևտուր

ԼՂՀԿ

Բ

-

Փ

-

Ո

Հ

Վ

 

 

 

 

 

 

».

 

2) «3. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

 

3.ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

 

 

 

 

 

 

 

 

 

 

1.

դեղերի արտադրություն

ԿՄ

Բ

-

Փ

-

-

Հ

Վ

 

 

2.

դեղատնային գործունեություն

ԿՄ

Բ

-

-

-

Ո

-

Վ

 

 

3.

կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացում

ԿՄ

Բ

-

-

-

Ո

-

Վ

 

 

4.

գենետիկ ինժեներիայի գործունեություն

ԼՂՀԿ

Բ

-

Փ

-

Ո

Հ

Վ

 

».

 

3) «9. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնի`

ա. 7-րդ կետից հանել «, բացառությամբ բժշկական միջին մասնագիտական ծրագրերի» բառերը,

բ. 8-րդ կետից հանել «, բացառությամբ բժշկական բարձրագույն կրթական ծրագրերի» բառերը:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո օրենքի 43-րդ հոդվածով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների համար նոր պայմաններ և պահանջներ առաջանալու դեպքում տրամադրված լիցենզիաները ենթակա են վերաձևակերպման` սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում:

Սույն մասում նշված ժամկետում լիցենզիաների վերաձևակերպման դեպքում «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով լիցենզիայի վերաձևակերպման համար սահմանված պետական տուրքը չի գանձվում: Սույն մասում նշված ժամկետում լիցենզիաները չվերաձևակերպելու դեպքում լիազոր մարմինը կասեցնում է լիցենզիաների գործողությունը:

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ  ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՆԱԽԱԳԱՀ`                                                                                      Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

    18 մարտի 2014թ.

    ք.Ստեփանակերտ

    ՀՕ-9-Ն