«Լիցենզավորման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                Ընդունված է 2013թ. հոկտեմբերի 31-ին   

Հոդված 1. «Լիցենզավորման մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2002 թվականի մարտի 28-ի ՀՕ-202 օրենքի (այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածի «պատշաճ ձևով տեղեկացում կամ փաստաթղթերի ուղարկումհասկացությունը  «օգտագործմամբ» բառից հետո լրացնել «(այդթ վում՝հայտատուի կողմից նշված հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելով) կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝ հայտատուի կողմից նշված էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպեսնաևօրենսդրությամբսահմանվածէլեկտրոնայինկապիայլմիջոցներով» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասում «ձեռնարկատիրոջ պետական գրանցման» բառերը փոխարինել «ձեռնարկատիրոջ պետական հաշվառման» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 8-րդ  հոդվածի  2-րդ  մասի  չորրորդ պարբերությունից հանել«, արժեթղթերի շուկայի» բառերը:

 

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Այնդ եպքում, երբ լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու համար օրենքով սահմանված պետական տուրքը վճարվում է համապատասխան որոշումը կայացվելուց հետո, ապա լիցենզիան, լիցենզիայի կրկնօրինակը, ժամկետը երկարաձգված լիցենզիան, վերաձևակերպված լիցենզիան, այլ վայրում ևս  լիցենզավորման  ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու լիցենզիան, ինչպես նաև դրանց վերաբերյալ համապատասխան որոշումները լիցենզավորված անձին պատշաճ ձևով հանձնվում կամ ուղարկվում են ոչ շուտ, քան օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու օրը:»:

 

Հոդված 5. Օրենքի18-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21-րդ մասով.

« 21. Լիցենզավորման կարգերով լիցենզիայի ներդիրների տրամադրում կարող է նախատեսվել նաև այդ կարգերով սահմանված այլ պահանջների ու պայմանների համապատասխանության համար:»:

 

Հոդված 6. Օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի երրորդ պարբերությունում «ենթակա են պաշտոնականհրապարակման» բառերը փոխարինել «հրապարակվում են «Գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրի» հատուկ բաժնում» բառերով:

 

Հոդված 7. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 231-րդ հոդվածով.

 

«Հոդված 231. Պետական տուրքի վճարումը

 

1. Լիցենզավորող մարմինը լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին որոշմանընդունումիցհետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, պատշաճ ձևով այդ մասին տեղեկացնում է հայտատուին: Տեղեկացմամբ հայտատուն պետք է նախազգուշացվի սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հետևանքների մասին:

2. Հայտատուն սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ծառայության մատուցման համար օրենքով սահմանված պետական տուրք ըպարտավոր է վճարելոչ ուշ, քան մինչև լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելու համար 261-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված առավելագույն ժամկետը:

3. Հայտատուն լիցենզավորող մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կարող է չներկայացնել: Հայտատուի կողմից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում լիցենզավորող մարմինը լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելու մասին որոշումն ընդունելուց հետո գանձապետական համակարգի միջոցով հավաստի անում է պետական տուրքի վճարման մասին և հայտատուին պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում էլիցենզիան, լիցենզիայիկրկնօրինակը, ժամկետը երկարաձգված լիցենզիան, վերաձևակերպված լիցենզիան, այլ վայրում ևս  լիցենզավորման  ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու լիցենզիան, ինչպես նաև դրանց վերաբերյալ համապատասխան  որոշումները:

4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարելու դեպքում համապատասխան հայտը մերժվում է պետական տուրքը չվճարելու հիմքով: Հայտը մերժելուց հետո լիցենզավորող մարմնի որոշումը չեղյալ է ճանաչվում: Սույն մասով նախատեսված հայտի մերժման վրա չեն տարածվում սույն օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասի և 32-րդ հոդվածի 7-րդ մասի երկրորդ նախադասություններով, ինչպես նաև 33-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պահանջները:»:

 

Հոդված 8. Օրենքի 25-րդ հոդվածում`

2-րդ մասում «երեք օր հետո» բառերը փոխարինել «հինգ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

3-րդ մասը «անժամկետ» բառից հետո լրացնել «, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ» բառերը.

5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 9. Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «2. Բարդ լիցենզիան տրվում է լիցենզիա ստանալու համար սույն օրենքով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում, եթե օրենքով այլ ժամկետ նախատեսված չէ: Լիցենզավորման կարգերով կարող են սահմանվել լիցենզիայի տրման ավելի կարճ ժամկետներ:»:

 

Հոդված 10. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 261-րդ հոդվածով.

 

«Հոդված 261. Պետական տուրքի վճարման հետ կապված

                        լիցենզավորման ժամկետների երկարաձգումը

 

    1. Այն դեպքում, երբ հայտատուն, սույն օրենքի 231-րդ հոդվածի համաձայն, պետական տուրքը չի վճարում մինչև լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթական սույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելու վերաբերյալ որոշման մասին տեղեկացվելը, ապա համապատասխան գործողությունը կատարելու համար սույնօրենքի 19-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, 25-րդ հոդվածի 2-րդ մասով, 26-րդհոդվածի 2-րդ մասով, 30-րդ հոդվածի 3-րդ մասով, 32-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ժամկետները երկարաձգվում են հինգ աշխատանքային օրով:»:

 

Հոդված 11. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 28-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «անհատ ձեռնարկատիրոջ համար` պետական գրանցման» բառերը փոխարինել   «անհատ ձեռնարկատիրոջ համար` պետական հաշվառման»  բառերով:

 

Հոդված 12. Օրենքի  27-րդ  հոդվածի  2-րդ մասը, 28-րդ հոդվածի 2-րդ մասը և 30-րդ հոդվածի 5-րդ մասը «փոստով» բառից հետո լրացնել «կամ էլեկտրոնային համակարգի միջոցով» բառերը:

 

Հոդված 13. 29-րդ հոդվածում.

2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Պարզ լիցենզիա ստանալու հայտը գրավոր մերժվում է լիցենզավորող մարմնում հայտը մուտք լինելու օրվանից՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ պետական տուրքը չվճարելու հիմքով սույն օրենքի 231-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված մերժման դեպքի, երբ մերժման մասին որոշում չի կայացվում:

Բարդ լիցենզիա ստանալու հայտը գրավոր մերժվում է լիցենզավորող մարմնում հայտը մուտք լինելու օրվանից ոչ ուշ, քան 23 աշխատանքային օրվա ընթացքում, եթե օրենքով այլ բանն ախատեսված չէ՝բացառությամբ պետական տուրքը չվճարելու հիմքով սույն օրենքի 231-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված մերժման դեպքի, երբ մերժման մասին որոշում չի կայացվում:

Եթե սույն մասում նշված ժամկետներում լիցենզիա ստանալու հայտը չի մերժվում, և հայտատուն օրենքով սահմանված կարգով և չափով վճարել է պետական տուրքը, ապա հայտատուն  համարվում  է լիցենզավորված սույն մասում նշված ժամկետին հաջորդող 5-րդ աշխատանքային օրը և այդ օրվանից իրավունք ունի զբաղվելու տվյալ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով, իսկ լիցենզավորող մարմինը պարտավոր է սույն մասում նշված ժամկետին հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին տրամադրել լիցենզիա:».

 2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Լիցենզիա ստանալու հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հայտատուին հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:».

 3) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերով լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե այդ մասին պատշաճ ձևով նախազգուշացումը լիցենզավորող մարմնի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում հայտում կամ կից փաստաթղթերում առկա ոչ էական թերությունները կամ չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր:»:

 

        Հոդված 14. Օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ նախադասությունը «պետք է իրականացվի հայտի քննարկում՝ լսումների կարգով» բառերից հետո լրացնել  «, բացառությամբ պետական  տուրքը  չվճարելու հիմքով սույն օրենքի 231-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված մերժման դեպքի» բառերը:

 

   Հոդված 15. Օրենքի 31-րդ հոդվածում՝

 

   1) 2-րդ մասի առաջին նախադասությունը «եթե օրենքով այլ ժամկետ նախատեսված չէ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ պետական տուրքը չվճարելու հիմքով սույն օրենքի 231-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված մերժման դեպքի, երբ մերժման մասինորոշում չի կայացվում» բառերը.

  2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

  «4. Լիցենզիա ստանալու հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հայտատուին հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:».

5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերով լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե այդ  մասին պատշաճ ձևով նախազգուշացումը լիցենզավորող մարմնի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում հայտում կամ կից փաստաթղթերում առկա ոչ էական թերությունները կամ չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր:»:

 

Հոդված 16. Օրենքի 32-րդ հոդվածում̀

1) 7-րդ մասի երկրորդ նախադասությունը «պետք է իրականացվի հայտի քննարկում՝ լսումների կարգով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ պետական տուրքը չվճարելու հիմքով սույն օրենքի 231-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված մերժման դեպքի» բառերը.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մաս.

«9. Լիցենզիայի վերաձևակերպման հայտը կարող է լիցենզավորող մարմին հանձնվել առ ձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով:».

 

Հոդված 17. Օրենքի 33-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ նախադասությունը «պետք  է իրականացվի հայտի քննարկում՝ լսումների կարգով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ  պետական  տուրքը  չվճարելու հիմքով սույն օրենքի 231-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված մերժման դեպքի» բառերը:

 

Հոդված 18.  Օրենքի 36-րդհոդվածի 1-ի մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) լիցենզավորված անձի կողմից սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված խախտումներ կատարելու դեպքում.»:

 

Հոդված 19.  Օրենքի 37-րդ հոդվածի 1-ի մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4)լիցենզավորված անձի կողմից սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված խախտումները պարբերաբար կատարելու դեպքում.»:

 

Հոդված 20.Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի`

1) «1. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնի  10-րդ, 11-րդ  և 12-րդ կետերը, «7. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնի 1-ին և 2-րդ կետերը,
«9.
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնի 9-րդ կետը, «10. ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ (ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ) ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնի 3-րդ կետը, «11. ՄԱՔՍԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժինը, «12. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնի 2-րդ կետը, «13. ՈՐԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ, ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժինը, «15. ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌ»  բաժնի

1-ին  կետը  և «17. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի  7-րդ,  10-րդ և 11-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

2) «6. ԲԱՆԿԱՅԻՆԵՎ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնում`

ա. 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետ.

 

«6.1.

վարկային բյուրոյի գործունեություն

ԿԲ

Բ

-

-

-

-

Հ

-».

 

բ. 10-րդ կետում «գործարքների» բառը փոխարինել «գործիքների» բառով.

3) «14. ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ,  ՇԱՀՈՒՄՆԵՐՈՎ  ԽԱՂԵՐԻ   ԲՆԱԳԱՎԱՌ»  բաժնի 21-րդ  կետի 9-րդ սյունակում ավելացնել «Հ» տառը.

4) «17. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի`

ա. 7.1-ին, 7.2-րդ, 7.3-րդ, 7.4-րդև 7.5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«7.1.

Թորած ալկոհոլային խմիչքների (բացառությամբ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների), ինչպես նաև 2208 ծածկագրին դասվող` միայն պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ` խաղողի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների) և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրություն

ԿՄ

Պ

Ա

-

-

-

-

Վ

7.2.

«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրություն

ԿՄ

Պ

Ա

-

-

-

-

Վ

7.3.

«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող` միայն պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ` խաղողի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրություն

ԿՄ

Պ

Ա

-

-

-

-

Վ

7.4.

Գինու, խնձորի և պտղահատապտղային այլ գինիների արտադրություն

ԿՄ

Պ

Ա

-

-

-

-

-

7.5.

Գարեջրի արտադրություն

ԿՄ

Պ

Ա

-

-

-

-

Վ».

 

բ. 9-րդ կետի 6-րդ սյունակում ավելացնել «Փ» տառը:

         

Հոդված 21. Օրենքի 46-րդ հոդվածի`

1) 1-ին մասը «պատասխանատվություն» բառից հետո լրացնել «և լիցենզավորման համար գանձվող պետական տուրքի գումարի չափով վնասի հատուցում» բառերը.

2) 2-րդ մասը «պետական գրանցման» բառերից հետո լրացնել «կամ պետական հաշվառման» բառերը:

 

Հոդված 22.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

 

Հոդված 23. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո օրենքի 43-րդ հոդվածով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների համար նոր պայմաններ և պահանջներ առաջանալու դեպքում տրամադրված լիցենզիաները ենթակա են վերաձևակերպման` սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում:

Սույն մասով նշված ժամկետում լիցենզիաների վերաձևակերպման դեպքում «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով լիցենզիայի վերաձևակերպման համար սահմանված պետական տուրքը չի գանձվում: Սույն մասում նշված ժամկետում լիցենզիաները չվերաձևակերպելու դեպքում լիազոր մարմինը կասեցնում է լիցենզիաների գործողությունը:

 

Հոդված 24. Սույն օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն գործող լիցենզիաների գործողության դադարեցման հետ կապված դրանց համար վճարված տարեկան պետական տուրքը համամասնորեն վերահաշվարկվում և վերադարձվում է` հաշվի առնելով սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև հերթական տարեկան պետական տուրքի վճարման համար օրենքով սահմանված վերջին օրն ընկած ժամանակահատվածի օրացուցային օրերի թիվը:

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆՂԱՐԱԲԱՂԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                    Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

15 նոյեմբերի 2013թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-45-Ն