
Ծնվել է 1973թ. մարտի 10-ին Ստեփանակերտում:
1989 թ. ավարտել է Ստեփանակերտի հ. 8 միջնակարգ դպրոցը։
1994թ. ավարտել է Արցախի պետական համալսարանը՝ ստանալով պատմության և անգլերեն լեզվի ուսուցչի որակավորում։
Ղարաբաղյան շարժման, Արցախյան պատերազմի մասնակից է։
1992-1999թթ. ծառայել է ԼՂՀ Պաշտպանության բանակում՝ կենտրոնական պաշտպանական շրջանում՝ որպես շտաբի պետի օգնական, ուսումնական գնդի ֆիզիկական պատրաստության պետ, ՊԲ մարզական ակումբի պետ, ջոկի հրամանատար։
Զորացրվելուց հետո հիմնադրել է «Ռազմիկ+» ՓԲԸ-ն։
2000թ. հունիսի 18-ին Ստեփանակերտի թիվ 10 ըտրատարածքից ընտրվել է ԼՂՀ երրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ։
2005 թվականի հունիսի 19-ի խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով Ստեփանակերտի թիվ 8 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։
2006 թ. հոկտեմբեր՝ Ազգային ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
2010 թվականի մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով, «Ազատ հայրենիք» կուսակցության ընտրացուցակով։
Ազգային ժողովի առաջին նստաշրջանի 2010 թվականի հունիսի 10-ի նիստում ընտրվել է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
2015թ. մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ վեցերորդ Ազգային ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով, «Ազատ հայրենիք» կուսակցության ընտրացուցակով:
«Ազատ հայրենիք» կուսակցության հիմնադիր անդամ է, կուսակցության նախագահության անդամ։
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է:
Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության անդամ է:
Մասնակից է տարբեր քաղաքական թեմաներով միջազգային գիտաժողովների, խորհրդակցությունների և սեմինարների։
Հեղինակ է բազմաթիվ հոդվածների և հրապարակումների՝ կապված միջազգային անվտանգության խնդիրների հետ։
Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Պարգևատրվել է «Մարտական ծառայություն» (ԼՂՀ նախագահի թիվ 66 հրամանագիր, 01.09.2006թ.) և «Մխիթար Գոշ» (ԱՀ նախագահի թիվ 13-Ա հրամանագիր 16.02.2018թ.) մեդալներով: