Ընդունված է 2010թ. դեկտեմբերի 16-ին
Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2002 թվականի մարտի 28-ի ՀՕ-202 օրենքում (այսուհետ` օրենք) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
1) օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասում`
ա. առաջին պարբերությունը «(այսուհետ` լիցենզավորող մարմիններ)» բառերից հետո լրացնել «,ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի կամ մարմինների կողմից» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի կամ մարմինների կողմից լիցենզավորման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:».
2) օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «17. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 9-րդ և 10-րդ կետերի «ԿՄ» հապավումը փոխարինել «ՀՀԿՄ» հապավմամբ.
3) օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասը չորրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«ՀՀԿՄ - Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին կամ մարմիններ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ̀ Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
29 դեկտեմբերի 2010թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-76-Ն