

Ծնվել է 1953թ. հունվարի 10-ին Ստեփանակերտ քաղաքում:
Միջնակարգ կրթությունը ստացել է Ստեփանակերտի թիվ 8 դպրոցում:
1971-1973թթ. ծառայել է խորհրդային բանակի շարքերում:
1977թ. ավարտել է Մինսկի ռադիոտեխնիկական ինստիտուտը:
1978-1980թթ. աշխատել է Մինսկում` որպես ինժեներ:
1981-1990թթ. աշխատել է Ռյազանի կոնդենսատորների գործարանի Ստեփանակերտի մասնաճյուղում` զբաղեցնելով տարբեր պաշտոններ:
1988 թվականից՝ Արցախյան ազատագրական պայքարի ակտիվ մասնակից
1990-1995թթ.՝ ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
1991թ. դեկտեմբերի 28-ին Ստեփանակերտի թիվ 19 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր
1992թ.՝ ԼՂՀ ԳԽ պատգամավոր, Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ, ապա` ԳԽ նախագահի պաշտոնակատար:
1997-1999թթ.՝ Արցախի «Հայ Դատի» ուսումնասիրության կենտրոնի տնօրեն
2001-2005թթ.՝ արտաքին հարաբերությունների հարցերով ԼՂՀ նախագահի խորհրդական
2005թ. դեկտեմբեր - 2007թ.՝ ԼՂՀ արտաքին գործերի նախարար
2011-2015թթ.՝ ԼՂՀ նախագահի խորհրդատու
2015թ. մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ համամասնական ընտրացուցակով ընտրվել է ԼՂՀ 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր:
ՀՅԴ կուսակցության անդամ է:
Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալն է:
ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ է:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Պարգևատրվել է «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով (ԼՂՀ նախագահի թիվ 252 հրամանագիր 01.09.2001թ.):