Ընդունված է 2007թ. ապրիլի 25-ին
Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ կետի աղյուսակի 17-րդ բաժնում («Գործունեության այլ բնագավառներ»)՝
ա) 7-րդ կետի 7.1 ենթակետը «մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև 2208 ծածկագրին դասվող միայն պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ խաղողի և թթի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների)» բառերով.
բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 7.2.1 ենթակետ՝
«7.2.1 |
«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող՝ միայն պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ խաղողի և թթի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրություն |
ԿՄ |
Պ |
_ |
_ |
_ |
_ |
_ |
Վ»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Սույն օրենքի 1-ին հոդվածի «բ» կետում նշված գործունեության տեսակի համար տրվող լիցենզիաների վրա «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերի դրույթները չեն տարածվում:
Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ կետի աղյուսակի 17-րդ բաժնի («Գործունեության այլ բնագավառներ») 7-րդ կետի 7.1 ենթակետին համապատասխան տրված և սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին գործողության մեջ գտնվող լիցենզիաները մինչև 2007 թվականի օգոստոսի 1-ը (ներառյալ) ենթակա են վերաձևակերպման: Սույն պարբերությունում նշված ժամկետում վերաձևակերպման դեպքում «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով լիցենզիայի վերաձևակերպման համար սահմանված պետական տուրքը չի գանձվում: Սույն պարբերությունում նշված ժամկետում չվերաձևակերպված լիցենզիաների գործողությունը սույն պարբերությունում նշված ժամկետի ավարտից հետո համարվում է կասեցված մինչև սահմանված կարգով դրանց վերաձևակերպման օրը: Պաշտոնական հրապարակման պահից եռամսյա ժամկետի ավարտից հետո սույն պարբերությունում
նշված լիցենզիաների վերաձևակերպման համար պետական տուրքը գանձվում է «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով լիցենզիայի վերաձևակերպման համար սահմանված դրույքաչափով:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ
23 մայիսի 2007 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-33