«Լիցենզավորման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին

Ընդունված է 2006 թվականի

դեկտեմբերի 20-ին

 

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (30 ապրիլի 2002 թվականի, ՀՕ-202, այսուհետ՝ օրենք) 8-րդ հոդվածի 2-րդ կետի չորրորդ  պարբերությունը «Էներգետիկայի» բառից հետո լրացնել«, էլեկտրոնային հաղորդակցության» բառերով։

 

Հոդված 2. Օրենքի 43-րդ հոդվածում՝

ա) 2-րդ կետի աղյուսակի «8. Էներգետիկայի բնագավառ» բաժնում 3-րդ սյունակի «ԿՄ» հապավումը փոխարինել «ՊՀ» հապավումով.

բ) 2-րդ կետի աղյուսակի «10. Հեռահաղորդակցության բնագավառ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

 

«10. ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ (ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ) ԲՆԱԳԱՎԱՌ

 

 

 

 

 

 

 

 

1.

հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործում

ՊՀ

Բ

Ա

Փ

-

Ո

Հ

Վ

2.

ձայնային ծառայությունների մատուցում

ՊՀ

Պ

Ա

-

-

Ո

Հ

Վ

3.

շարժական կապի ծառայությունների մատուցում

ՊՀ

Պ

Ա

-

-

Ո

Հ

Վ

4.

հեռագրային կապի ծառայությունների մատուցում

ՊՀ

Պ

Ա

-

-

Ո

Հ

Վ

5.

տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիու-

 թյան ծառայությունների մատուցում

ՊՀ

Պ

Ա

-

-

Ո

Հ

Վ

6.

հեռուստառադիոհաղորդումների հեռարձակում

ՊՀ

Բ

-

-

Մ

-

-

Վ».

 

գ) 4-րդ կետի վերջին պարբերությունից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պար-բերություն՝

«ՊՀ - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով.».

 

 դ) 4-րդ կետի վերջին պարբերությունը «մարմինը» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետի աղյուսակի 10-րդ բաժնում նշված պարզ ընթացակարգով տրվող լիցենզիաների» բառերով։

 

 Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

 

 

 

 

  ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ    

  ՆԱԽԱԳԱՀ`                             Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

20 հունվարի 2007 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ - 11