«Լիցենզավորման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                           Ընդունված է 2006թ. ապրիլի 19-ին

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 27-րդ և 28-րդ հոդվածների առաջին մասերի 1-ին կետերը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» ենթակետերով՝

«դ) իրավաբանական անձանց համար՝ հարկ վճարողի հաշվառման համարի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի համար՝ հարկ վճարողի հաշվառման համարի կամ սոցիալական քարտի համարի վերաբերյալ տեղեկատվություն:»:

 

Հոդված 2. Օրենքի 29-րդ հոդվածի երկրորդ մասի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Եթե սույն մասում նշված ժամկետներում լիցենզիա ստանալու հայտը չի մերժվում, և հայտատուն օրենքով սահմանված կարգով և չափով վճարել է պետական տուրքը և վճարումը հավաստող փաստաթուղթը ներկայացրել է լիցենզավորող մարմին, ապա լիցենզավորող մարմինը պարտավոր է սույն մասում նշված ժամկետին հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին տրամադրել լիցենզիա, և լիցենզիան հայտատուին հանձնելու կամ ուղարկելու օրվանը հաջորդող օրվանից հայտատուն իրավունք ունի զբաղվելու տվյալ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով:»:

 

Հոդված 3. Օրենքի 36-րդ հոդվածի տասներորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Սույն հոդվածի առաջին մասի 11-րդ կետով նախատեսված հիմքով լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվում լիազոր մարմնի կողմից տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման արդյունքում տրված լիցենզիաների վրա նշված լիցենզիաների տրման ամսաթվից:»:

 

Հոդված 4. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 6-րդ բաժնի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրու-թյամբ՝

 

«5

ինկասացիոն ծառայությունների

 մատուցում

ԿՄ

Բ

_

_

_

Ո

_

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից, բացառությամբ 4-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո: 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                              Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

27 մայիսի 2006 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-284