
Ծնվել է 1963 թ. նոյեմբերի 8-ին Ստեփանակերտ քաղաքում։
1980թ. ավարտել է Ստեփանակերտի հ. 8 միջնակարգ դպրոցը։
1980-1982թթ.՝ Ստեփանակերտի կոնդենսատորների գործարանի աշխատակից
1982-1984թթ. ծառայել է խորհրդային բանակում։
1984-1986թթ. սովորել է Ռուսաստանի Պենզա քաղաքի շինարարական ինստիտուտում։
1986-1988թթ. ուսանել է Պենզայի կուլտուր-լուսավորական ուսումնարանի թատերական ռեժիսուրայի բաժնում։
1988թ.՝ ԼՂԻՄ հեռուստառադիոկոմիտեի ռեժիսորի ասիստենտ
1989 թվականից ակտիվորեն մասնակցել է Արցախի ինքնապաշտպանական մարտերին, բազմիցս վիրավորվել է։ Հետագայում ծառայել է ԼՂՀ ՊԲ քաղբաժնում որպես ավագ սպա՝ մասնակցելով նույն բաժնին կից ստեղծված «Գոյամարտ» հեռուստածրագրի հիմնադրման աշխատանքներին։
1995-1998թթ.՝ Արցախի հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեի հեռուստատեսության գլխավոր ռեժիսոր
1998թ.՝ ՀՀ ՊՆ լրատվության և քարոզչության վարչության հեռուստաօպերատոր, այնուհետև՝ ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնի հեռուստառեժիսոր
2003թ. հուլիս զորացրվել և անցել է կենսաթոշակի՝ երկարամյա զինվորական ծառայության կարգով։
2001-2007թթ. հեռակա ուսում է ստացել Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի լրագրության բաժնում։
2003թ.՝ ՀՀ հանրային հեռուստատեսության հեռուստաօպերատոր
2007-2008թթ.՝ Արցախի հանրային հեռուստատեսության հեռուստառեժիսոր
2008թ. հունվար նշանակվել է ԼՂՀ ԿԱ արխիվային գործի վարչության պետ։
2010թ. մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում «Ազատ հայրենիք» կուսակցության ընտրացուցակով համամասնական ընտրակարգով ընտրվել է ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:
2015թ.-ի մայիսի 3-ի ԼՂՀ ԱԺ 6-րդ գումարման ընտրություններում «Ազատ հայրենիք» կուսակցության համամասնական ցուցակով վերընտրվել է ԱԺ պատգամավոր:
ԼՂՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալն է։
«Ազատ հայրենիք» կուսակցության անդամ է։
ԼՂՀ Ազգային Ժողովի «Հայրենիք» խմբակցության անդամ է։
Ամուսնացած է, ունի երեք զավակ։
Պարգևատրվել է «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով (ԼՂՀ նախագահի թիվ 0376-1 հրամանագիր, 25.07.1994թ.) և «Երախտագիտություն» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 55-Ա հրամանագիր, 03.06.2013թ.)։