«Լիցենզավորման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                        Ընդունված է 2005թ. ապրիլի 27-ին

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (30 ապրիլի 2002 թվականի, ՀՕ-202) 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը լրացնել «, եթե տվյալ խախտման համար լիցենզավորված անձի նկատմամբ այդ բնագավառը կարգավորող օրենքով պատասխանատվության այլ միջոց սահմանված չէ.» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասում`

1. աղյուսակի 10-րդ բաժնի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«5.

9 կիլոհերցից բարձր և 400 գիգահերցից ցածր

հաճախության տիրույթի ռադիոէլեկտրոնային

միջոցների առևտուր և ներմուծում

ԿՄ

Բ

Ա

Փ

-

-

-

-

-».

 

2. աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 101-րդ բաժնով`

 

 

1.

«101.ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌ

փոստային կապի ծառայությունների, բացառությամբ

դրամական միջոցների փոստային փոխադրություն-

ների, մատուցում

ԿՄ

Բ

Ա

-

-

-

-

-».

 

3. աղյուսակի 161-րդ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

 

1.

 

 

 

 

 

2.

«161.  ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

զբոսավարի գործունեություն, բացառությամբ այն

անձանց գործունեության, ովքեր զբոսավարի

գործունեություն են իրականացնում բացառապես

այն զբոսաշրջային օբյեկտի սահմաններում, որի

աշխատողներն են

 

ուղեկցորդի գործունեություն, բացառությամբ այն

անձանց գործունեության, ովքեր ուղեկցորդի

գործունեություն են իրականացնում բացառապես

այն զբոսաշրջային օբյեկտի սահմաններում, որի

աշխատողներն են

 

ԿՄ

 

 

 

 

 

ԿՄ

 

Բ

 

 

 

 

 

Բ

 

-

 

 

 

 

 

-

 

-

 

 

 

 

 

-

 

-

 

 

 

 

 

-

 

Ո

 

 

 

 

 

Ո

 

-

 

 

 

 

 

-

 

-

 

 

 

 

 

-»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                            Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

12 մայիսի 2005 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-189