«Լիցենզավորման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                    Ընդունված է 2004թ. նոյեմբերի 24-ին

 Հոդված 1.  «Լիցենզավորման մասին» Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության  օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետը վեցերորդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով՝

«Ապահովագրության բնագավառում լիցենզավորման առանձնահատկությունները  սահման-վում են նաև «Ապահովագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, դրա համաձայն ընդունված լիցենզավորման կարգերով, իսկ պարտադիր ապահովագրության տեսակների դեպքում՝ նաև համապատասխան պարտադիր ապահովագրության մասին օրենքնե-րով և դրանց համաձայն ընդունված լիցենզավորման կարգերով:»:

 

 Հոդված 2. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակը 6-րդ կետի 4-րդ և 6-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«4.

կյանքի ապահովագրության իրականացում

ԿՄ

Բ

_

Փ

_

Ո

Հ

 

«6.

ապահովագրական բրոքերային գործունեություն

ԿՄ

Բ

_

Փ

_

Ո

Հ

 

Հոդված 3. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակը 6-րդ կետի 4-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 41-րդ  ենթակետով՝

 

«41.

ոչ կյանքի ապահովագրության իրականացում

ԿՄ

Բ

_

Փ

_

Ո

Հ

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                       Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

17 դեկտեմբերի 2004 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ- 145