«Լիցենզավորման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                           Ընդունված է 2004թ. մարտի 10-ին

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 8-րդ հոդվածի՝

ա) 2-րդ կետի հինգերորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Սույն օրենքով սահմանված լիցենզավորման, այդ թվում՝ լիցենզիաների տրման, դրանց գործողության ժամկետի երկարաձգման, վերաձևակերպման, գործողության կասեցման, դադա-րեցման և այլ ընթացակարգերն ու պահանջները չեն տարածվում սույն օրենքի 43-րդ հոդվածով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրվող լիցենզիա-ների վրա:»:

բ) 2-րդ կետը հինգերորդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով՝

«Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման բնագավառում լիցենզավորման հետ կապված իրավահարաբերությունները սույն օրենքով կարգավորվում են այնքանով, որքանով դրանք չեն հակասում բնագավառը կարգավորող «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Լեռ-նային Ղարաբաղի Հանրապետության օրենքին և դրա հիման վրա Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության կառավարության կողմից ընդունված համապատասխան կարգերին:»:

 

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը «մարմինները» բառից հետո, 2-րդ մասը «կարգին համապատասխան» բառերից հետո և 3-րդ մասի առաջին պարբերությունը «առաջ» բառից հետո լրացնել «, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ» բա-ռերով:

 

Հոդված 3. Օրենքի 33-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով՝

«8. Եթե սույն օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 10-րդ սյունակում նշված է «Վ» տառը, ապա յուրաքանչյուր վայրում գործունեություն իրականացնելու համար տրվում է առանձին լիցենզիա:»:

 

              Հոդված 4. Օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝

«Սույն օրենքի 36-րդ հոդվածի առաջին մասի 11-րդ կետով նախատեսված դեպքում լիցեն-զիայի գործողության կասեցումը վերացած է համարվում լիցենզիայի տարեկան պետական տուր-քերի, ինչպես նաև դրանց վճարումը ուշացնելու համար օրենքով սահմանված տույժերի գումար-ների գծով պարտավորությունները կատարելու օրվան հաջորդող օրվանից:»:

 

Հոդված 5. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ կետի աղյուսակում՝

1. «1. Անվտանգության բնագավառ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-րդ կետով՝

 

«14.

հատուկ  պաշտպանվածություն պա-

հանջող պետական նշանակության

փաստաթղթերի տպագրում

ԼՂՀԿ

Բ

-

Փ

Մ

Ո

Հ

Վ»:

 

2. «4. Արժութային կարգավորման բնագավառ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակու-թյամբ 3-րդ կետով՝

 

«3.

արտարժույթի դիլերային առուվաճառք

 

 

ԿԲ

Բ

-

-

-

Ո

Հ

Վ»:

 

3. «6. Բանկային և ֆինանսավարկային կազմակերպությունների բնագավառ» բաժնում՝

ա) 1-ին կետի տասներորդ սյունակից հանել «Վ» տառը.

բ) 7-րդ կետը՝ «7. աուդիտորական ծառայությունների իրականացում», տեղափոխել 17-րդ բաժին՝ որպես 8-րդ կետ, հետևյալ տեսքով՝

 

«8.

 

աուդիտորական ծառայությունների

իրականացում

ԿՄ

Բ

-

-

-

Ո

Հ

-»:

 

գ) բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ  7-11-րդ կետերով՝

 

«7.

վարկային կազմակերպության գործունեություն

ԿԲ

Բ

-

-

-

Ո

Հ

Վ

 8.

դրամական (փողային) փոխանցումների իրականացում

ԿԲ

Բ

-

-

-

Ո

Հ

Վ

 9.

վճարահաշվարկային փաստաթղթերի

քլիրինգային հաշվարկների իրականացում

ԿԲ

Բ

-

-

-

Ո

Հ

Վ

10.

քարտային վճարումների պրոցեսինգի իրականացում

ԿԲ

Բ

-

-

-

Ո

Հ

Վ

11.

վճարային քարտերի և այլ փաստաթղթերի թողարկում և իրացում

ԿԲ

Բ

-

-

-

Ո

Հ

Վ»:

 

4. «10. Հեռահաղորդակցության բնագավառ» բաժնում՝

            ա) 1-ին կետի 7-րդ սյունակը լրացնել «Մ» տառով.

բ) 4-րդ կետի 2-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«հեռարձակման տեխնիկական ապահովման ծառայությունների մատուցում».

գ) հանել 6-րդ և 8-րդ կետերը, և այդ կապակցությամբ 7-րդ կետը համարել 6-րդ կետ:

5. «14. Վիճակախաղերի, շահումներով խաղերի բնագավառ» բաժնի 2-րդ կետի 9-րդ սյու-նակը լրացնել «Հ» տառով».

6. Աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 161 -րդ կետով.

 

 

1.

2.

161. Զբոսաշրջության բնագավառ

զբոսավարի գործունեություն

ուղեկցորդի գործունեություն

 

ԿՄ

ԿՄ

 

Բ

Բ

 

-

-

 

-

-

 

-

-

 

 

Ո

Ո

 

-

-

 

-

-

7. «17. Գործունեության այլ բնագավառներ» բաժնում 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

   «7.

սննդամթերքի արտադրություն,

 այդ թվում՝

 

 

 

 

 

 

 

 

7.1.

թորած ալկոհոլային խմիչքների (բացա-

ռությամբ «Արտաքին տնտեսական գոր-

ծունեության ապրանքային անվանա-

ցանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870

ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող, մինչև 9% սպիրտ

պարունակող այլ սպիրտային խմիչքների)

և խմորման նյութերից էթիլային սպիրտի

արտադրություն

ԿՄ

Պ

-

-

-

-

-

Վ

7.2.

«Արտաքին տնտեսական գործունեության

ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ)

դասակարգչի 220870 ծածկագրին դաս-

վող լիկյորների և 220890 ծածկագրին

դասվող, մինչև 9% սպիրտ պարունակող

այլ սպիրտային խմիչքների արտադրու-

թյուն

ԿՄ

Պ

-

-

-

-

-

-

7.3.

գինու, խնձորի և պտղահատապտղային

այլ գինիների արտադրություն

ԿՄ

Պ

-

-

-

-

-

-

7.4.

գարեջրի արտադրություն

ԿՄ

Պ

-

-

-

-

-

Վ

7.5.

խմորման նյութերից այլ չթորած

խմիչքների արտադրություն

ԿՄ

Պ

-

-

-

-

-

-

7.6.

այլ սննդամթերքի արտադրություն

ԿՄ

Պ

-

-

-

-

-

-»:

 

           Հոդված 6. Օրենքի 48-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով՝

«9. Օրենքի 43-րդ հոդվածի երկրորդ մասի 6-րդ բաժնի 1-ին կետով սահմանված բանկային գործունեության մասով վայրի պահանջի վերացման դրույթը տարածվում է 2004 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:»: 

 

Հոդված 7. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված գործունեության տեսակ-ների համար տրվող լիցենզիաների վրա չեն տարածվում «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի դրույթները:

Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 17-րդ բաժնի («Գործունեության այլ բնագավառներ») 7-րդ կետին համապատասխան տրված լիցենզիաները, սույն օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ կետի 7.1-7.5 ենթակետերում նշված գործունեության տեսակների գծով, մինչև  2004 թ. դեկտեմբերի 31-ը ենթակա են վերաձևակերպման, որի համար օրենքով սահմանված պետական տուրքը չի գանձվում: Վերաձևակերպման արդյունքում լիցենզիաների տրման համար օրենքով սահմանված պետական տուրքը ենթակա է վերահաշվարկման, իսկ առաջացած վճարման ենթակա տարբերությունը՝ լրացուցիչ գանձման:

 2004 թվականի դեկտեմբերի 31-ից հետո սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված լիցենզիաների վերաձևակերպման համար գանձվում է «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով լիցենզիայի վերաձևակերպման համար սահմանված պետական տուրքը:

 

Հոդված 8.  Սահմանել, որ հատուկ պաշտպանվածություն պահանջող պետական նշանա-կության փաստաթղթերի տպագրման գործունեություն են համարվում անձնագրերի, թղթադրամների, ակցիզային դրոշմանիշների, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից տրված վկայականների, լիցենզիաների բլանկների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված այլ փաստաթղթերի տպագրությունը:

 

Հոդված 9. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը՝ սույն օրենքի ընդունման պահից վեցամսյա ժամկետում ընդունել հատուկ պաշտպանվածություն պահանջող պետական նշանակության փաստաթղթերի տպագրման գործունեության լիցենզավորման կարգը  և սույն օրենքից բխող այլ իրավական ակտերը:

 

Հոդված 10. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն արտարժույթի առուվաճառքի լիցեն-զիա ստացած արժութային դիլեր համարվող անձանց տրված լիցենզիաները սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից համարվում են արտարժույթի դիլերային առուվաճառքի գործունեության լիցենզիաներ: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը նշված անձանց գրավոր դիմումի հիման վրա վերաձևակերպում է լիցենզիաները՝ առանց լրացուցիչ փաստաթղթեր և  վերա-ձևակերպման հետ կապված տուրքեր և այլ վճարներ պահանջելու:

 

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, իսկ 5-րդ հոդվածի 2-րդ կետի և 3-րդ կետի «բ» ենթակետի մասերով՝ հրապարակման պահից վեց ամիս հետո:

 

 

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ՆԱԽԱԳԱՀ`                            Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

 

 

12 ապրիլի 2004 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-103