Ընդունված է 2007թ. մայիսի 30-ին
Հոդված 1. «Լեզվի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (20 մար-տի 1996 թվականի, ՀՕ-2, այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակու-թյամբ նոր «գ» ենթակետով.
«գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ծառայություններ և սպա-սարկում իրականացնող կազմակերպությունների, կենտրոնների, սրահների, առևտրական կետերի, կրպակների հրապարակային գրվածքը (գովազդ, ազդ, ազդագիր, ցուցապաստառ, պիտակ), բա-ցի անձնանուն նշանակող բառից, չպետք է պարունակի օտարալեզու բառեր ու արտահայ-տություններ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ
30 հունիսի 2007 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ- 47