Մնացականյան Ռիտա Միքայելի
Մնացականյան Ռիտա Միքայելի
Ընտրակարգ, ընտրատարածք. Համամասնական
Ծննդյան թիվ. 21.03.1958
Կուսակցություն. Հայ Հեղափոխական դաշնակցություն (ՀՅԴ)
Խմբակցություն. «Դաշնակցություն»

Ծնվել է 1958թ. մարտի 21-ին Լեռնային Ղարաբաղի Աստղաշեն գյուղում:

Հիմնական կրթությունը ստացել է տեղի 8-ամյա դպրոցում:

1975թ. ավարտել է Ասկերանի շրջանի Բադարայի միջնակարգ դպրոցը:

1975- 1976թթ.՝ Ստեփանակերտի կարի ֆաբրիկայի աշխատակից

1976- 1978թթ.՝ Ստեփանակերտի գինեգործարանի բանվորուհի

1978-1982թթ. սովորել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում և ստացել պատմության ուսուցչի որակավորում:                

1982թ.՝ Բադարայի միջնակարգ դպրոցի պատմության և աշխարհագրության ուսուցչուհի

1983թ.՝ նույն դպրոցի արտադպրոցական և արտադասարանական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ, իսկ 1996թ.`դպրոցի տնօրեն

2006թ. տեղափոխվել է Ստեփանակերտ և նշանակվել ՀՅԴ «Ապառաժ» պաշտոնաթերթի խմբագիր:

2006-2009թթ.՝  Աստղաշենի միջնակարգ դպրոցի «Իրավունք» առարկայի ուսուցիչ, Երևանի մենեջմենթի համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի քաղաքագիտության և փիլիսոփայության դասախոս, Ստեփանակերտի հ. 6 դպրոցի պատմության ուսուցչուհի

2009-2015թթ.՝  ԼՂՀ Գնահատման և թեստավորման կենտրոնի քննական առաջադրանքների մշակման և մեթոդական օժանդակության մասնագետ

2010-2013թթ՝ Ստեփանակերտի հ. 11 ավագ դպրոցի «Հայոց պատմություն» և «Հասարակագիտություն» առարկաների ուսուցչուհի

2015թ. մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր` համամասնական ընտրակարգով, ՀՅԴ ընտրացուցակով:

1998 թվականից ՀՅԴ կուսակցության անդամ է:

Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է:

ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ է:

Ամուսնացած է, ունի երեք զավակ: