Ընդունված է 2011թ. ապրիլի 13-ին
Հոդված 1. «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-26 օրենքի 35-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ և 1.2-րդ մասերով.
«1.1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության համաձայնությամբ քաղաքացիական ավիացիայի բնագավառի լիազոր պետական կառավարման մարմինը կարող են ընդունել օտար լեզվով նորմատիվ իրավական ակտեր:
1.2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության համաձայնությամբ քաղաքացիական ավիացիայի բնագավառում կարող են ընդունվել օտար լեզվով ներքին իրավական ակտեր, և այդ իրավական ակտերի դրույթները պետք է տարածվեն միայն տվյալ բնագավառներում գործունեություն իրականացնող այն անձանց վրա, որոնց ծառայողական պարտականությունների մեջ է մտնում օտար լեզվի իմացությունը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ̀ Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
25 ապրիլի 2011թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-17-Ն