Իրավական ակտերի մասին

                                                                                                                                                                                                                           Ընդունված է 2008թ. ապրիլի 16-ին

Գ Լ ՈՒ Խ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավական ակտերի տեսակները և ստորադասությունը, դրանց մշակման, փորձաքննության, ընդունման, հրապարակման, ուժի մեջ մտնելու, գործողության, փոփոխման, գործողության դադարեցման, մեկնաբանման, պարզաբանման ու համակարգման ընդհանուր կարգը:

 

Հոդված 2. Իրավական ակտը

 

1. Իրավական ակտը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների, ինչպես նաև իրավաբանական անձանց, դրանց առանձնացված ստորաբաժանումների կամ հիմնարկների` օրենքով նախատեսված դեպքերում և կարգով իրենց լիազորությունների շրջանակում ընդունած պաշտոնական գրավոր փաստաթուղթ է, որով սահմանվում են պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, պատասխանատվություններ, սահմանափակումներ կամ այլ կանոններ (այսուհետ` վարքագծի կանոններ):

Իրավական ակտը կարող է ունենալ ժամանակավոր կամ մշտական բնույթ, կարող է նախատեսված լինել մեկանգամյա կամ բազմակի կիրառման համար:

2. Իրավական ակտերն իրենց բնույթով լինում են նորմատիվ, անհատական (ոչ նորմատիվ) կամ ներքին (լոկալ):

 3. Նորմատիվ իրավական ակտն օրենքով նախատեսված` Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրենց լիազորությունների շրջանակում ընդունած պաշտոնական գրավոր այն փաստաթուղթն է, որն ուղղված է իրավական նորմի կամ նորմերի սահմանմանը, փոփոխմանը կամ գործողության դադարեցմանը:

Իրավական ակտը համարվում է նորմատիվ, եթե պարունակում է թեկուզ մեկ իրավական նորմ:

Նորմատիվ իրավական ակտ է համարվում նաև նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող, ինչպես նաև նորմատիվ իրավական ակտի կամ դրա մի մասի գործողությունը դադարեցնող իրավական ակտը` նույնիսկ այդ փոփոխությունների կամ լրացումների իրավական նորմ չպարունակելու դեպքում:

Նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով:

4. Իրավական նորմն օրենքով սահմանված դեպքերում և սույն օրենքով սահմանված կարգով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների` իրենց լիազորությունների շրջանակում ընդունած վարքագծի կանոնն է, որն ունի ժամանակավոր կամ մշտական բնույթ, նախա-տեսված է մեկանգամյա կամ բազմակի կիրառման համար և պարտադիր է անորոշ կամ որոշակի (բայց ոչ անհատական) անձանց համար:

5. Անհատական ակտ է սույն հոդվածի առաջին մասում նշված մարմինների` իրենց լիազորությունների շրջանակում ընդունած իրավական այն ակտը, որն ունի ժամանակավոր կամ մշտական բնույթ, նախատեսված է մեկանգամյա կամ բազմակի կիրառման համար, չի պարունակում իրավական նորմ և սահմանում է վարքագծի կանոններ միայն դրանում ուղղակի անհատապես նշված (նախատեսված) ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ պետական կամ համայնքային հիմնարկների (այսուհետ` անձ) համար:

Անհատական իրավական ակտն ընդունվում է միայն նորմատիվ իրավական ակտի համաձայն և դրա սահմանած շրջանակում:

6. Ներքին ակտ է սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերում չնշված պետական այլ  մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների, իրավաբանական անձանց, դրանց առանձնացված ստորաբաժանումների կամ հիմնարկների, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` ներքին իրավական ակտ ընդունող մարմին)` նորմատիվ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրենց իրավասության շրջանակում ընդունած այն ակտը, որն ունի ժամանակավոր կամ մշտական բնույթ, նախատեսված է մեկանգամյա կամ բազմակի կիրառման համար և սահմանում է վարքագծի կանոններ, որոնք տարածվում են միայն անորոշ կամ որոշակի (բայց ոչ անհատական) այն անձանց վրա, ովքեր`

1) գտնվում են դա ընդունող մարմնի հետ աշխատանքային, վարչական կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ.

2) օգտվում են դա ընդունող մարմնի ծառայություններից կամ աշխատանքներից.

3) դա ընդունող իրավաբանական անձանց հիմնադիրներ (մասնակիցներ, անդամներ, փայատերեր և այլն) են:

Ներքին իրավական ակտն ընդունվում է միայն նորմատիվ իրավական ակտի համաձայն և դրա սահմանած շրջանակում:

Ներքին իրավական ակտում առկա այն դրույթները, որոնք պարունակում են սույն մասով չնախատեսված այլ անձանց վրա տարածվող իրավական նորմեր, իրավաբանական ուժ չունեն:

 

Հոդված 3. Իրավական ակտերին ներկայացվող ընդհանուր պահանջները

 

1. Իրավական ակտ կարող է (են) ընդունել միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ կամ օրենքով դրա համար լիազորված կամ դրա իրավասությունն ունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պետական կամ համայնքային հիմնարկները, իրավաբանական անձինք կամ դրանց առանձնացված ստորաբաժանումները կամ հիմնարկները, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը:

2. Իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին:

3. Իրավական ակտը պետք է համապատասխանի օրենսդրական տեխնիկայի կանոններին:

4. Նորմատիվ իրավական ակտի ընդունումը պետք է լինի հրապարակային:

5. Նորմատիվ իրավական ակտը պետք է կարգավորի միաբնույթ (մեկ ոլորտ կարգավորող) հարաբերություններ:

6. Այլ անձանց կամ մարմիններին արգելվում է կատարել լեզվաոճական, խմբագրական, շարադասական կամ այլ բնույթի փոփոխություններ իրավաստեղծ մարմնի` վերջնական խմբագրությամբ ընդունած իրավական ակտում, բացառությամբ ուղղագրական կամ կետադրական սխալների ուղղման: Սույն մասի պահանջների խախտմամբ կատարված փոփոխություններն իրավաբանական ուժ չունեն:

 

Հոդված 4. Իրավական ակտերի համակարգը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ընդունվող իրավական ակտերն են`

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունը և դրանում կատարված փոփոխությունները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի որոշումները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերը և կարգադրությունները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումները և Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության վարչապետի որոշումները (այսուհետ` Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության օրենսդրություն, օրենսդրություն կամ օրենսդրական ակտեր).

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի որոշումները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի որոշումները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի որոշումները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հրամանները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարների հրամանները և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն  առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարների հրամանները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարների և Ստեփանակերտի քաղաքապետի որոշումները կամ կարգադրությունները (այսուհետ` գերատեսչական ակտեր).

3) համայնքի ավագանու կամ համայնքի ղեկավարի որոշումները, ինչպես նաև տեղական հանրաքվեով ընդունված տեղական ինքնակառավարման մարմինների որոշումները (այսուհետ` տեղական ինքնակառավարման մարմինների ակտեր).

4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության Ազգային ժողովի վավերացրած կամ Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության Նախագահի հաստատած և ուժի մեջ մտած միջազգային պայմանագրերը (այսուհետ` Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության միջազգային պայմանագրեր).

5) Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության Գերագույն դատարանի սահմանադրական պալատի, Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին ատյանի դատարան), վերաքննիչ դատարանի և Գերագույն դատարանի վճռաբեկ պալատի որոշումները, վճիռները, դատավճիռները և վճարման կարգադրությունները (այսուհետ` դատական ակտեր), ինչպես նաև դատարանների աշխատակազմերի ղեկավարների ընդունած անհատական հրամանները և կար-գադրությունները.

6) սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերում չնշված պետական այլ մարմինների ընդունած անհատական կամ ներքին հրամանները, կարգադրությունները, որոշումները, միջնորդագրերը, կարգագրերը և անհատական ու ներքին այլ իրավական ակտերը (այսուհետ` պետական այլ մարմինների իրավական ակտեր).

7) պետական մարմնի կարգավիճակ չունեցող պետական կամ համայնքային հիմնարկների հրամանները կամ կարգադրությունները (այսուհետ` պետական կամ համայնքային հիմնարկների իրավական ակտեր).

8) իրավաբանական անձանց, դրանց առանձնացված ստորաբաժանումների կամ հիմնարկների, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի ընդունած հրամանները կամ կարգադրությունները (այսուհետ` իրավաբանական անձանց իրավական ակտեր):

 

Հոդված 5. Սույն օրենքի գործողության ոլորտը

 

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրական, գերատեսչական կամ տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ կամ անհատական իրավական ակտերի վրա, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

2. Սույն օրենքի 25-րդ, 27-րդ, 30-րդ, 31-րդ և 34-րդ հոդվածների գործողությունը չի տարածվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների կող-մից օրենսդրական նախաձեռնության կարգով մշակվող կամ ներկայացվող օրենքների կամ Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության Ազգային ժողովի որոշումների նախագծերի վրա:

3. Սույն օրենքի գործողությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի վրա տարածվում է միայն սույն օրենքով ուղղակի նախատեսված դեպքերում:

4. Սույն օրենքի գործողությունը դատական ակտերի վրա տարածվում է միայն սույն օրենքով ուղղակի նախատեսված դեպքերում:

5. Սույն օրենքի գործողությունը տարածվում է նաև պետական այլ մարմինների ընդունած անհատական և ներքին իրավական ակտերի վրա, եթե Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ կամ այդ իրավական ակտերի էությունից այլ բան չի բխում:

6. Սույն օրենքի գործողությունը տարածվում է պետական կամ համայնքային հիմնարկների, ինչպես նաև իրավաբանական անձանց ընդունած անհատական և ներքին իրավական ակտերի վրա, եթե Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ կամ այդ իրավական ակտերի էությունից այլ բան չի բխում:

Վարչական ակտերի ձևերի, դրանց ընդունման, հրապարակման կամ հրատարակման, ուժի մեջ մտնելու, փոփոխման, անվավեր ճանաչելու, գործողությունը դադարեցնելու, ինչպես նաև այդ ակտերի հասցեատերերին իրազեկելու հետ կապված հարաբերությունների կարգավորման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով:

7. Ներքին իրավական ակտերի նկատմամբ կիրառվում են անհատական իրավական ակտերի համար սույն օրենքով նախատեսված կանոնները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

8. Սույն օրենքով նորմատիվ իրավական ակտերի համար սահմանված կանոններն իրավաստեղծ մարմինները կարող են կիրառել անհատական կամ ներքին իրավական ակտերի նկատմամբ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ կամ տվյալ իրավական ակտի էությունից այլ բան չի բխում:

 

Հոդված 6. Նորմատիվ իրավական ակտերն ընդունելու իրավասությունը

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավասություն ունի (ունեն)`

1) ժողովուրդը` միայն հանրաքվեի միջոցով.

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը, Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության Ազգային ժողովը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության վարչապետը,  ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խոր-հուրդը, Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը /այսուհետ` կարգավորող հանձնաժողովներ/, Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության նախա-րարները և Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության կառավարությանն առընթեր պետական մարմինների ղեկավարները (այսուհետ` նախարարներ), Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարները և Ստեփանակերտի  քաղաքապետը, համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը.

3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի սահմանադրական պալատը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում.

4) Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության առաջին ատյանի դատարանը, վերաքննիչ դատարանը և Գերագույն դատարանի վճռաբեկ պալատը` օրենքին կամ սույն օրենքով նախա-տեսված դեպքերում ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին հակասող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի իրավական ակտն անվավեր ճանաչելու մասով.

5) Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության Գերագույն դատարանի  նախագահը` դատական ծա-ռայության մասով:

2. Պետական այլ մարմինները, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ստորաբաժանումները, ինչպես նաև պետական և համայնքային հիմնարկներն ու իրավաբանական անձինք նորմատիվ իրավական ակտեր չեն կարող ընդունել:

3. Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության Սահմանադրությամբ և սույն օրենքով չնախատեսված մարմինների ընդունած նորմատիվ իրավական ակտերն իրավաբանական ուժ չունեն:

 

Հոդված 7. Իրավական ակտերի մշակման, քննարկման և ընդունման կարգերը

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունն ընդունելու կամ դրանում փոփոխություններ կատարելու, հանրաքվեի միջոցով օրենքներ ընդունելու կարգերը սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգով և «Հանրաքվեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հան-րապետության օրենքով:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների առաջադրած օրենքների նախագծերի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի որոշումների նախագծերի մշակման, քննարկման ու ընդունման կարգը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի առաջարկած Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության օրենքների, Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության Ազգային ժողովի որոշումների կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության առաջադրած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների նախագծերի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի որոշումների նախագծերի մշակման, քննարկման ու ընդունման կարգը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգով, սույն օրենքով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների մշակման, քննարկման և ընդունման կարգը սահմանվում է սույն օրենքով և Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության Նախագահի հրամանագրով կամ կարգադրությամբ:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշումների մշակման, քննարկման ու ընդունման կարգը սահման-վում է սույն օրենքով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումների մշակման, քննարկման և ընդունման կարգը սահմանվում է սույն օրենքով և Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության ընտրական օրենսգրքով:

6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավորող հանձնաժողովների որոշումների մշակման, քննարկման և ընդունման կարգը սահմանվում է սույն օրենքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այլ օրենքներով, իսկ օրենքներով նախատեսված դեպքերում` նաև հանձնաժողովների որոշումներով:

7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարների հրամանների, շրջանների վարչակազմերի ղեկավարների և Ստեփանակերտի քաղաքապետի որոշումների և կարգադրությունների մշակման, քննարկման և ընդունման կարգը սահմանվում է սույն օրենքով, այլ օրենքներով, Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության Նախագահի հրամանագրերով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով:

8. Համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների մշակման, քննարկման և ընդունման կարգը սահմանվում է սույն օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության օրենքով, այլ օրենքով և Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության կառավարության որոշմամբ:

9. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի նախապատրաստման, դրանց շուրջ բանակցություններ վարելու, դրանց նախաստորագրման, ստորագրման, վավերացման, հաստատման, դրանց միանալու, դրանք գրանցելու, ժամանակավորապես կիրառելու, դրանց գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու կարգը սահմանվում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի կանոնա-կարգով և Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության միջազգային պայմանագրերով:

10. Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության Գերագույն դատարանի սահմանադրական պալատի որոշումների ընդունման կարգը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով:

11. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին ատյանի դատարանի, վերաքննիչ դատարանի և Գերագույն դատարանի վճռաբեկ պալատի որոշումների, վճիռների և դատա-վճիռների ընդունման կարգը սահմանվում է օրենքով:

12. Այլ պետական մարմինների իրավական ակտերի մշակման, քննարկման և ընդունման կարգը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ կամ այդ մարմինների կանոնադրությամբ նախատեսված կարգով:

13. Պետական կամ համայնքային հիմնարկների իրավական ակտերի մշակման, քննարկման և ընդունման կարգը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ, այդ մարմինների հիմնադիրների կողմից կամ այդ մարմինների կանոնադրությամբ նախատեսված կարգով:

14. Իրավաբանական անձանց իրավական ակտերի մշակման, քննարկման և ընդունման կարգը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ կամ այդ իրավաբանական անձանց կանոնադրությամբ նախատեսված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ 2

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԴԱՍՈՒԹՅՈՒՆԸ


Հոդված 8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունը                                                                  

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունն ամրագրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում իրավական կարգավորման սկզբունքները: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության իրավական հիմքն է:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավա-բանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքները պետք է համապատասխանեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությանը: Այլ իրավական ակտերը պետք է համապա-տասխանեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունն ընդունվում կամ դրանում փոփոխություններ կատարվում են հանրաքվեով:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները նորմատիվ իրավական ակտեր են:

 

Հոդված 9. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքները

 

1. Օրենքը կարգավորում է առավել կարևոր, բնորոշ և կայուն հասարակական հարաբերությունները և ընդունվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությանը համա-պատասխան` հանրաքվեի միջոցով կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի կողմից:

2. Օրենքները պետք է համապատասխանեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությանը և չպետք է հակասեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դա-տարանի սահմանադրական պալատի որոշումներին:

3. Օրենքով կարող է կարգավորվել ցանկացած հարաբերություն:

4. Բացառապես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով են սահմանվում` 

1) ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքներն իրականացնելու և պաշտպանելու պայմանները և կարգը.

2) ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների և ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները, ինչպես նաև պատասխանատվության տեսակները, չափերը, պատասխանատվության ենթարկելու կարգը, հարկադրանքի միջոցներն ու դրանք կիրառելու կարգը, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վճարվող հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների տեսակները, չափը, վճարման կարգը.

3) իրավաբանական անձանց, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողություն ու վերահսկողություն (այդ թվում` ստուգում, ուսումնասիրություն, տեսչական ստուգում) իրականացնելու դեպքերը, պայմանները և կարգը.

4) իրավաբանական անձինք ստեղծելու, դրանց գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու կարգը և պայմանները.

5) ֆիզիկական անձանց անձնական և ընտանեկան, ինչպես նաև իրավաբանական անձանց` առևտրային գաղտնիք չհամարվող տեղեկությունների ցանկը.

6) քրեական, վարչական, տնտեսական (գույքային), կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպքերը, կարգը, պայմանները, քրեական պատիժների իրականացման կարգը, դատական և վարչական ակտերի հարկադիր կատարման կարգը, փաստաբանների կարգավիճակը և լիազորությունները.

7) հանրաքվեների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կարգը.

8) պետական բյուջեի ձևավորման և դրա ծախսման կարգը.

9) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի կնքման, չեղյալ համարելու կարգը և պայմանները.

10) կուսակցությունների և այլ հասարակական միավորումների, զանգվածային լրատվության միջոցների իրավական կարգավիճակը.

11) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորները և դրանց սահմանները:

5. Ֆիզիկական կամ իրավաբանական անձանց` օրենքով նախատեսված իրավունքների կամ պարտականությունների իրականացումը կանոնակարգող կանոններ, կարգեր կամ տեխնիկական նորմեր (քաղաքաշինական, սանիտարական, հակահրդեհային, հաշվապահական հաշվառման, ստանդարտացման և այլն) օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում և սահմաններում կարող են նախատեսվել իրավական այլ ակտերով, որոնք չեն կարող պարունակել իրավունքների նոր սահմանափակումներ կամ պարտականություններ:

6. Օրենքները կարող են ընդունվել օրենսգրքերի տեսքով: Օրենսգիրքն իրավունքի համասեռ հասարակական հարաբերությունները կարգավորող բոլոր կամ հիմնական նորմերը համակարգված և կանոնակարգված ձևով շարադրված օրենքն է:

7. Օրենսգրքի կարգավորման իրավահարաբերությունների ոլորտում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մյուս բոլոր օրենքները պետք է համապատասխանեն օրենսգրքերին:



Հոդված 10. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի

                    սահմանադրական պալատի որոշումները

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի սահմանադրական պա-լատն ընդունում է որոշումներ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով սահմանված ժամկետներում և կարգով:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի սահմանադրական պալատի որոշումները չպետք է հակասեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրու-թյանը:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի սահմանադրական պալատն ընդունում է միայն նորմատիվ, անհատական կամ աշխատակարգային որոշումներ:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի սահմանադրական պալատի նախագահն ընդունում է միայն անհատական որոշումներ կամ կարգադրություններ:

 

Հոդված 11. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի որոշումները                                     

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը որոշումներ է ընդունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության Ազգային ժողովի կանոնակարգով նախատեսված դեպքերում:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի որոշումները չպետք է հա-կասեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի սահմանադրական պալատի որոշումներին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի վավերացրած միջազգային պայմանագրերին:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովն ընդունում է միայն նորմատիվ կամ անհատական որոշումներ:

 

Հոդված 12. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերը և

                    կարգադրությունները

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը հրապարակում է հրամանագրեր և կարգադրություններ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերը չպետք է հակասեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության օրենքներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի սահմանադրական պալատի որոշումներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի վավերացրած միջազգային պայմանագրերին:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի կարգադրությունները չպետք է հակասեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի սահմանադրական պալատի որոշումներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի վավերացրած միջազգային պայմա-նագրերին:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահն ընդունում է միայն նորմատիվ կամ անհատական հրամանագրեր և կարգադրություններ:

 

Հոդված 13. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումները

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն ընդունում է որոշումներ միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումները չպետք է հակասեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության օրենքներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի սահմանադրական պալատի որոշումներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերին և կարգադրություններին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի վավերացրած կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հաստատած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերին, ինչպես նաև օրենքով ուղղակի նախատեսված իրենց լիազորությունների շրջանակներում ընդունած` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավորող հանձնաժողովների որոշումներին:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով կարգավորման է ենթակա օրենքով չկարգավորված ցանկացած հարաբերություն, եթե այդ հարաբերությունը Լեռ-նային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրով ու կարգադրությամբ չպետք է կարգավորվի իրավական այլ ակտերով:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը կարող է ընդունել միայն նորմատիվ կամ անհատական որոշումներ:

 

 Հոդված 14. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշումները

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետն ընդունում է որոշումներ` կառավա-րության գործունեության կազմակերպմանն առնչվող հարցերով: Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության վարչապետը նորմատիվ որոշումներ է ընդունում միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության Սահմանադրությամբ և օրենքով ուղղակի իրեն վերապահված լիազորությունների շրջանակում:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշումները չպետք է հակասեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության օրենքներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի սահմանադրական պալատի որոշումներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերին և կարգադրություններին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի վավերացրած կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հաստատած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերին, ինչպես նաև օրենքով ուղղակի նախատեսված իրենց լիազորությունների շրջանակներում ընդունած` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավորող հանձնաժողովների որոշումներին:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը կարող է ընդունել միայն նորմատիվ կամ անհատական որոշումներ:          

 

Հոդված 15. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական

                    հանձնաժողովի որոշումները

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշումներ է ընդունում միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքով ուղղակի նախատեսված դեպքերում և սահմաններում:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները չպետք է հակասեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի սահմանադրական պալատի որոշումներին, Լեռնային Ղարաբաղի Հան-րապետության Ազգային ժողովի որոշումներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերին և կարգադրություններին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշումներին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի վավերացրած կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հաստատած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերին:

Համապետական ընտրություններ (հանրաքվե) նշանակելուց հետո ընտրությունների (հանրաքվեի) արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշումներ ընդունելը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորմատիվ որոշումներն ուժի մեջ են մտնում սույն օրենքով սահմանված կարգով պետական-իրավական փորձաքննություն անցնելուց և պետական գրանցում ստանալուց հետո` «Ազատ Արցախ» թերթում հրապարակվելու  հաջորդ օրվանից:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է ընդունել միայն նորմատիվ կամ անհատական որոշումներ:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված լիազո-րությունների շրջանակում, ընդունում է միայն անհատական որոշումներ կամ կարգադրություններ:

 

Հոդված 16. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավորող հանձնաժողովների

                    որոշումները

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավորող հանձնաժողովներն ընդունում են որոշումներ, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև հրահանգներ (այսուհետ` որոշումներ) միայն օրենքով ուղղակի նախատեսված դեպքերում և սահմաններում:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավորող հանձնաժողովների որոշումները չպետք է հակասեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի սահմանադրական պալատի որոշումներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերին և կարգադրություններին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշումներին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի վավերացրած կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հաստատած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերին:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավորող հանձնաժողովները կարող են ընդունել միայն նորմատիվ կամ անհատական որոշումներ:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավորող հանձնաժողովների նախագահները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորու-թյունների շրջանակում ընդունում են միայն անհատական հրամաններ:

 

 Հոդված 17. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարների հրամանները,

                    շրջանների վարչակազմերի ղեկավարների և Ստեփանակերտի քաղաքապետի

                     որոշումները և կարգադրությունները

                             

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարներն ընդունում են հրամաններ, իսկ շրջանների վարչակազմերի ղեկավարները և Ստեփանակերտի քաղաքապետը` որոշումներ և կար-գադրություններ միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակում:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարները` նորմատիվ հրամաններ, իսկ շրջանների վարչակազմերի ղեկավարները և Ստեփանակերտի քաղաքապետը` նորմատիվ որոշում-ներ ընդունում են միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագա-հի հրամանագրերով և կարգադրություններով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավա-րության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշումներով ուղղակի նախա-տեսված դեպքերում և սահմաններում:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարներին, շրջանների վարչակազմերի ղեկավարներին և Ստեփանակերտի  քաղաքապետին օրենքներով և իրավական այլ ակտերով չեն կարող տրվել սույն հոդվածի վեցերորդ մասում նշված լիազորությունները: Նման լիազորություններ վերապահող նորմերն անվավեր են:

2. Օրենքներով կամ օրենսդրական ակտերով ուղղակի նախատեսված դեպքերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարները, շրջանների վարչակազմերի ղեկավարները և Ստեփանակերտի քաղաքապետը կարող են ընդունել համատեղ հրամաններ կամ որոշումներ:

Համատեղ ընդունվող հրամանների և որոշումների նկատմամբ կիրառվում են սույն օրենքի այն դրույթները, որոնք կարգավորում են համատեղ ընդունվող ակտի ընդունման համար պատաս-խանատու կամ իրավական ակտն ընդունողների ցանկում առաջինը նշված իրավաստեղծ մարմնի` իրավական ակտին ներկայացվող պահանջները:

Օրենսդրական ակտերով ուղղակի նախատեսված դեպքերում նախարարի հրամանը, ինչպես նաև շրջանի վարչակազմի ղեկավարի կամ Ստեփանակերտի  քաղաքապետի որոշումը կարող են համաձայնեցվել պետական կառավարման այլ մարմինների հետ:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարների հրամանները, ինչպես նաև շրջանների վարչակազմերի ղեկավարների և Ստեփանակերտի  քաղաքապետի որոշումներն ու կարգադրությունները չպետք է հակասեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի սահմանադրական պալատի որոշումներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերին և կարգադրություններին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշումներին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերին, ինչպես նաև օրենքով ուղղակի նախատեսված իրենց լիազորությունների շրջանակներում ընդունած` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավորող հանձնաժողովների որոշումներին:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարների, շրջանների վարչակազմերի ղեկավարների և Ստեփանակերտի  քաղաքապետի որոշումներն ու կարգադրությունները չպետք է հակասեն նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարների հրամաններին:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարները կարող են ընդունել միայն նորմատիվ կամ անհատական հրամաններ:

5. Շրջանների վարչակազմերի ղեկավարները և Ստեփանակերտի քաղաքապետը կարող են ընդունել միայն նորմատիվ կամ անհատական որոշումներ և անհատական կարգադրություններ:

6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարների հրամաններով, շրջանների վարչակազմերի ղեկավարների և Ստեփանակերտի  քաղաքապետի որոշումներով ու կարգադրություն-ներով չեն կարող սահմանվել իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքները, ազատություններն ու արտոնությունները սահմանափակող, դրանց իրականացման կարգը փոփոխող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող կամ փոփոխող կամ պարտականությունների կատարման կարգ սահմանող կամ փոփոխող, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կարգ սահմանող կամ փոփոխող, ինչպես նաև նրանց իրավական վիճակն այլ կերպ վատթարացնող նորմեր:

Սույն մասի պահանջների խախտմամբ ընդունված իրավական ակտերը կամ դրանց համա-պատասխան մասերն իրավաբանական ուժ չունեն:

     

Հոդված 18. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքի ավագանու և համայնքի   

                    ղեկավարի որոշումները

 

1. Համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը որոշումներ ընդունում են միայն օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում:

Համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը նորմատիվ որոշումներն ընդունում են միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության օրենքներով ուղղակի նախատեսված դեպքերում և սահմաններում:

2. Համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումները չպետք է հակասեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի սահմանադրական պալատի որոշումներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերին և կարգադրություններին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշումներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավորող հանձնաժողովների որոշումներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարների հրամաններին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարների և Ստեփանակերտի  քաղաքապետի որոշումներին և կարգադրություններին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերին:

3. Համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը կարող են ընդունել միայն նորմատիվ կամ անհատական որոշումներ:

4. Օրենքով սահմանված կարգով տեղական ինքնակառավարման մարմինների որոշումները կարող են ընդունվել հանրաքվեով:

     

Հոդված 19. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերը

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագիրը նորմատիվ իրավական ակտ է, որը կարգավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպության և միջազգային իրավունքի այլ սուբյեկտների միջև հարաբերությունները:

2. Միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներն ու նորմերը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերը Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներն ու իրավական այլ ակտերը պետք է համապատասխանեն միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին ու նորմերին:

3. Հանրաճանաչ են համարվում միջազգային իրավունքի այն սկզբունքներն ու նորմերը, որոնք իրավաբանորեն հավասար ուժ ունեն բոլոր պետությունների, ներառյալ` Լեռնային Ղարա-բաղի Հանրապետության համար:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի վավերացրած կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հաստատած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերն ունեն դրանք վավերացնող կամ հաստատող մարմնի իրավական ակտի իրավաբանական ուժ:

Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են վավերացված պայմանագրերի նորմերը:

Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հաստատած միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են իրավական այլ ակտերով, ապա կիրառվում են հաստատված պայմանագրերի նորմերը:

 

Հոդված 20. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին ատյանի դատարանի, վերաքննիչ դատարանի և Գերագույն դատարանի վճռաբեկ պալատի դատական ակտերը

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին ատյանի դատարանը, վերաքննիչ  դատարանը  և  Գերագույն դատարանի վճռաբեկ պալատը դատական ակտեր են ընդունում միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ ու Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության օրենքներով նախատեսված դեպքերում և սահմաններում:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին ատյանի դատարանի, վերաքննիչ  դատարանի  և  Գերագույն  դատարանի վճռաբեկ պալատի դատական ակտերը չպետք է հակասեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության, գերատեսչական իրավական ակտերի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերն ու կարգադրությունները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշումները, գերատեսչական իրավական ակտերը և տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերը, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի վավերացրածների, ներքին և անհատական իրավական ակտերը չպետք է հակասեն օրինական ուժի մեջ մտած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին ատյանի դատարանի, վերաքննիչ  դատարանի  և  Գերագույն  դատարանի վճռաբեկ պալատի  դատական ակտերին:

 

Հոդված 21. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահի որոշումները

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահը որոշումներ ընդունում են միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերում և սահմաններում:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի  նախագահի որոշումները չպետք է հակասեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին:

 3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահն ընդունում են նորմատիվ կամ ներքին կամ անհատական որոշումներ, ինչպես նաև  դատական պրակտիկայի ամփոփման հիման վրա օրենքների կիրառման խորհրդատվական բնույթի պաշտոնական պարզաբանումներ:

 

Հոդված 22. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական այլ մարմինների,

                    պետական և համայնքային հիմնարկների ու իրավաբանական

                    անձանց իրավական ակտերը

 

1. Պետական այլ մարմինները, պետական ու համայնքային հիմնարկները, իրավաբանական անձինք ընդունում են միայն անհատական կամ ներքին իրավական ակտեր` իրավական ակտերով կամ իրենց կանոնադրություններով սահմանված լիազորությունների շրջանակում:

2. Պետական այլ մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների և իրավաբանական անձանց իրավական ակտերը չպետք է հակասեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը, գերատեսչական ակտերին, տեղական ինքնակառավարման մարմինների ակտերին, դատական ակտերին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանա-գրերին:

 

Հոդված 23. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավական ակտերի ստորադասությունը                        

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավական ակտերը գործում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության և սույն օրենքով սահմանված` առավել բարձր իրավաբանական ուժ ունեցող ակտերի գերակայության սկզբունքի հիման վրա:

2. Իրավական ակտերի միջև հակասությունների դեպքում գործում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության և սույն օրենքով նախատեսված ավելի բարձր իրավաբա-նական ուժ ունեցող իրավական ակտերը, բացառությամբ սույն հոդվածի յոթերորդ մասով նախա-տեսված դեպքերի:

3. Միևնույն մարմնի նոր ընդունած իրավական ակտը չպետք է հակասի նախկինում ընդունված և ուժի մեջ մտած հավասար իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին: Միևնույն մարմնի ընդունած հավասար իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերի միջև հակասությունների դեպքում գործում են ավելի վաղ ուժի մեջ մտած իրավական ակտի նորմերը, բացառությամբ սույն օրենքի 95-րդ հոդվածի չորրորդ մասի երկրորդ պարբերությամբ նախա-տեսված դեպքի:

4. Տարբեր մարմինների ընդունած հավասար իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ կամ անհատական իրավական ակտերի միջև հակասություն առաջանալու դեպքում գործում է այն մարմնի ընդունած իրավական ակտը, որին նման իրավական ակտ ընդունելու լիազորությունը տրված է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտով:

5. Նույն իրավական ակտի տարբեր մասերի միջև հակասությունների դեպքում գործում են այն մասերի դրույթները, որոնք բխում են տվյալ իրավական ակտի էությունից կամ տվյալ իրավա-հարաբերությունները կարգավորող իրավունքի սկզբունքներից, բացառությամբ սույն հոդվածի յոթերորդ մասով նախատեսված դեպքերի: Նույն իրավական ակտի ընդհանուր և հատուկ մասերի միջև հակասության դեպքում գործում են ընդհանուր մասի դրույթները:

6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած և հանրաքվեով ընդունված օրենքների միջև հակասության դեպքում գործում են հանրաքվեով ընդունված օրենքի նորմերը:

7. Հավասար իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերի կամ նույն իրավական ակտի տարբեր մասերի միջև հակասության դեպքում պետական և տեղական ինքնակա-ռավարման մարմինները ֆիզիկական ու իրավաբանական անձանց հետ հարաբերություններում պետք է կիրառեն ֆիզիկական և իրավաբանական անձանց համար նախընտրելի նորմատիվ իրա-վական ակտը կամ դրա մասը:

8. Արգելվում է իրավական ակտում նախատեսել հավասար իրավական ուժ ունեցող այլ իրավական ակտերի նկատմամբ գերակայության մասին նորմ: Նման նորմերն իրավական ուժ չունեն:

9. Իրավական ակտում հակասություն չի համարվում ընդհանուր նորմից բացառության սահմանումը:

 

Հոդված 24. Իրավաստեղծ լիազորությունների փոխանցումն արգելելը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի սահմանադրական պալատի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավորող հանձնաժողովների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարների և Ստեփանակերտի քաղաքապետի, համայնքի ավագանու կամ համայնքի ղեկավարի կողմից իրենց իրավաստեղծ լիազորության փոխանցումն այլ մարմինների արգելվում է:

 

Գ Լ ՈՒ Խ 3

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ


Հոդված 25. Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի նախապատրաստման ծրագրերը

 

1. Նորմատիվ իրավական ակտերի նախագծերը (այսուհետ` իրավաստեղծ աշխատանքներ) նախապատրաստվում են ընթացիկ ծրագրերի համաձայն, որոնք, որպես կանոն, կազմվում են 1-2 տարի ժամկետով:

2. Իրավաստեղծ աշխատանքների երկարաժամկետ ծրագրերը, որպես կանոն, կազմվում են երեք և ավելի տարի ժամկետով:

3. Իրավաստեղծ աշխատանքների ծրագրերում նշվում են նորմատիվ իրավական ակտերի նախնական անվանումներն ու տեսակները, ինչպես նաև դրանց մշակման համար պատասխա-նատու մարմինները և այդ ակտերի մշակման ժամկետները:

4. Իրավաստեղծ աշխատանքների ծրագրերի հաստատումը չի բացառում դրանցում չնշված նորմատիվ իրավական ակտերի մշակումը և ընդունումը:

5. Իրավաստեղծ աշխատանքների ծրագրերը հաստատում են դրանք ընդունող մարմինները: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը հաստատում է նաև օրենսդրական նախաձեռնության կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի քննարկ-մանն իր կողմից ներկայացվելիք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի որոշումների նախագծերի նախապատրաստման ծրագրերը:

 

Հոդված 26. Իրավական ակտերի նախագծերի մշակումը

 

1. Իրավական ակտի նախագիծը մշակող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, պետական կամ համայնքային հիմնարկը կամ իրավաբանական անձը (այսուհետ` նախագիծը մշակող մարմին), այդ մարմնի աշխատակիցների ու մասնագետների թվից կարող է ստեղծել նախագծի մշակման հանձնաժողով: Նախագծի մշակման աշխատանքները կատարելու համար կարող են ներգրավվել նաև գիտական կազմակերպությունների, շահագրգիռ մարմինների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ, մասնագետներ:

2. Ծավալով կամ կարևորությամբ նշանակալից օրենքի կամ նորմատիվ իրավական այլ ակտի նախագծի մշակման աշխատանքների սկզբում նախագիծը մշակող մարմինը կարող է պատրաստել դրա հայեցակարգը: Հայեցակարգում տրվում են կարգավորման ենթակա հարաբերությունների բնութագիրը և ապագա իրավական ակտի նպատակները, շարադրվում են հիմնական դրույթները, վերլուծվում են նախագծվող նորմերի կիրարկման ենթադրվող հետևանքները, կարող է ներկայացվել իրավական ակտի նախնական կառուցվածքը:

3. Իրավաստեղծ մարմինը կարող է նորմատիվ իրավական ակտի նախագծի մշակումը հանձնարարել իրավաբանական կամ ֆիզիկական անձանց:

4. Իրավաստեղծ մարմինն իրավասու է այլընտրանքային նախագծերի նախապատրաստումը հանձնարարել մի քանի հիմնարկի, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց: Իրավաստեղծ մարմինն իրավասու է հայտարարել լավագույն նախագծի մրցույթ:

5. Իրավաբանական և ֆիզիկական անձինք իրենց նախաձեռնությամբ իրավունք ունեն մշակել և համապատասխան իրավաստեղծ մարմինների ներկայացնել նորմատիվ իրավական ակտերի նախագծեր: Իրավաբանական և ֆիզիկական անձանց մշակած օրենքների ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի որոշումների նախագծերը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության համաձայն, ներկայացվում են օրենսդրական նախաձեռնության իրավունք ունեցող անձանց կամ մարմինների:

Իրավաբանական և ֆիզիկական անձանց նախաձեռնությամբ մշակված նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակողներն իրավունք ունեն մասնակցել նախագծերի քննարկումներին:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված իրավական ակտի նախագծի հեղինակները կարող են մասնակցել համապատասխան նախագծերի քննարկմանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգով սահմանված կարգով:

6. Իրավական ակտերի նախագծերի առաջին էջի վերևի աջ անկյունում պետք է գրվի «ՆԱԽԱԳԻԾ» բառը:



Հոդված 27. Նորմատիվ իրավական ակտերի նախագծեր ներկայացնելը

 

1. Նորմատիվ իրավական ակտի նախագիծն իրավաստեղծ մարմին քննարկման ներկայացնելիս դրան կցում են իրավական ակտի ընդունման հիմնավորումը, այն իրավական ակտերի ցանկը, որոնց հիման վրա կամ որոնցից օգտվելով` մշակվել է նորմատիվ իրավական ակտի նախագիծը, տեղեկանք նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության կամ բացակայության և իրավական ակտն ընդունելու կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին, նախագծի հեղինակների (մշակողների) անունները կամ դրա նախապատրաստման աշխատանքներին մասնակցած մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց ցանկը, ինչպես նաև այն մարմինների ցանկը, ում հետ նախագիծը համաձայնեցվել է:

Պետական մարմինների մշակած իրավական ակտի նախագծին կից ներկայացվում է նաև նախագիծը մշակող մարմնի իրավաբանական ստորաբաժանման (իրավաբանի) իրավական-փորձագիտական եզրակացությունը:

2. Նորմատիվ իրավական ակտի նախագիծն իրավաստեղծ մարմին ներկայացվելիս նախագծին կարող են կցվել նաև իրավական ակտի մշակման համար հիմք դարձած ֆինանսատնտեսական հաշվարկները, վիճակագրական տվյալները, այլ փաստաթղթեր, ինչպես նաև ներկայացվող նախագծի հիմնավորման համար անհրաժեշտ այլ տվյալներ:

 

Հոդված 28. Իրավական ակտերի նախագծերի հրապարակումը

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված օրենքների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի որոշումների նախագծերը կարող են հրապարակվել մամուլով կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինչպես նաև կարող են դառնալ համաժողովրդական քննարկման առարկա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվելիք օրենքների նախագծերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրով կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են հրապարակվել մամուլով կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինչպես նաև կարող են դառնալ համաժողովրդական քննարկման առարկա:

3. Իրավական այլ ակտերի նախագծերը կարող են հրապարակվել ակտը մշակողների կամ իրավական ակտն ընդունող մարմնի որոշմամբ:

 

Հոդված 29. Իրավական ակտերի նախագծերի մշակման ֆինանսավորումը

 

1. Իրավաստեղծ մարմինների աշխատակիցների ու մասնագետների կողմից իրավական ակտի մշակման համար կարող են նախատեսվել համապատասխան բյուջետային ֆինանսական միջոցներ:

 2. Բյուջետային միջոցների հաշվին իրավաբանական կամ ֆիզիկական այլ անձինք իրա-վական ակտերի նախագծերի մշակումն իրականացնում են «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ 4

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

Հոդված 30. Իրավական ակտերի փորձաքննությունը և պետական գրանցման կարգը

 

1. Իրավաստեղծ մարմին ներկայացված իրավական ակտի նախագծի որակի գնահատման նպատակով իրավաստեղծ մարմնի որոշմամբ կարող է իրականացվել անկախ պաշտոնական (իրա-վաբանական, ֆինանսական, գիտատեխնիկական, բնապահպանական, լեզվաոճական և այլ) փորձաքննություն:

2. Սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով նորմատիվ իրավական ակտերի նախագծերը կամ նորմատիվ իրավական ակտերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներին և իրավական այլ ակտերին համապատասխանեցնելու, ինչպես նաև այդ ակտերի մշակման ժամանակ սույն օրենքի պահանջների և օրենսդրական տեխնիկայի կանոնների պահպանում ապահովելու նպատակով պարտադիր պետական իրավական փորձաքննության են ենթարկվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությունում:

3. Նորմատիվ իրավական ակտերի նախագծերը պետական փորձաքննության են ներկայացվում սույն օրենքի 27-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված փաստաթղթերի հետ միասին:

Նորմատիվ իրավական ակտերի նախագծերը կամ նորմատիվ իրավական ակտերը փորձաքննության ուղարկելիս կցում են դրանց վերաբերյալ տրված բոլոր փորձագիտական եզրակացու-թյունները:

4. Գերատեսչական նորմատիվ ակտերը կարող են հրապարակվել և ուժի մեջ մտնել սույն օրենքով սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից պետական գրանցում ստանալուց հետո:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությունը հրապարակման համար նախարարություն ուղարկված օրենսդրական ակտերի պետական գրանցումը կատարում է դրանք նախարարությունում մուտքագրվելու օրվան հաջորդող երկու օրվա ընթացքում:

6. Նորմատիվ իրավական ակտերի պետական իրավական փորձաքննությունն իրականացնելիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությունն անկախ է և ենթարկվում է միայն օրենքին: Նորմատիվ իրավական ակտերի պետական իրավական փորձաքննությունն իրականացնելիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությունը հաշվետու չէ որևէ մարմնի:

7. Նորմատիվ իրավական ակտերի նախագծերը, մինչև դրանք իրավաստեղծ մարմնի կողմից ընդունվելը, կարող են ենթարկվել լեզվաոճական փորձաքննության:

8. Իրավական ակտերի նախագծերի պետական իրավական փորձաքննության իրականացումը չի արգելում այլ պետական մարմիններին, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց եզրակա-ցություններ տալ (այդ թվում` նաև փորձագիտական) այդ նախագիծն իրավական ակտերին համապատասխանելու, ինչպես նաև այդ ակտերի մշակման ժամանակ սույն օրենքի պահանջները և օրենսդրական տեխնիկայի կանոնները պահպանելու վերաբերյալ:

9. Նորմատիվ իրավական ակտերը սույն օրենքով սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

Նորմատիվ իրավական ակտերի պետական գրանցումն իրականացվում է պետական գրանցման գրանցամատյանում համապատասխան գրառում կատարելու միջոցով:

Պետական գրանցման գրանցամատյանի ձևը և դրա վարման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարը:

10. Սույն հոդվածի առաջինից ութերորդ մասերի գործողությունը չի տարածվում ռազմական դրության ժամանակ կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում օրենքով սահմանված կարգով իրավիճակից թելադրվող միջոցառումների իրականացման նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության 68-րդ հոդվածի 15-րդ կետի համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի ընդունած հրամանագրերի ու կարգադրությունների վրա:

 

 Հոդված 31. Օրենսդրական ակտերի նախագծերի պետական իրավական փորձաքննության կարգը

                                                                  

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովին առաջարկած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ որոշումների նախագծերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի նորմատիվ հրամանագրերի և կարգադրությունների նախագծերի վերջնական տարբերակները փորձագիտական եզրակացություն ստանալու նպատակով կարող են ուղարկվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական իրավական փորձաքննության:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ որոշումների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի նորմատիվ հրամանագրերի և կարգադրությունների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշումների նախագծերի` քննարկման ներկայացվող վերջնական տարբերակները փորձագիտական եզրակացություն ստա-նալու նպատակով ուղարկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական իրավական փորձաքննության:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառա-վարությանը տալիս է պետական փորձագիտական եզրակացություն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված և Լեռնային Ղարա-բաղի Հանրապետության կառավարության եզրակացությանը ներկայացված օրենքների նախագծերի վերաբերյալ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին ըստ անհրաժեշտության  տալիս է պետական փորձագիտական եզրակացություն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի ստորագրմանը ներկայացվող օրենքների վերաբերյալ:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված նորմատիվ իրավական ակտերի նախագծերը առանց պետական փորձագիտական եզրակացության չեն կարող ներկայացվել համապա-տասխան իրավաստեղծ մարմնի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի քննարկմանը, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

3. Սույն հոդվածի առաջին մասի առաջին և երկրորդ պարբերություններով նախատեսված իրավական ակտերի նախագծերի պետական փորձագիտական եզրակացությունը տրվում է իրավական ակտի նախագիծը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն մուտքագրվելու օրվան հաջորդող 15 օրվա ընթացքում: Առավել բարդ կամ ծավալուն իրավական ակտի պետական փորձագիտական եզրակացության ժամկետը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարը կարող է երկարաձգել մինչև 10 օրով, որի մասին մեկ օրվա ընթացքում հայտնվում է նախագիծը ներկայացնողներին:

Սույն հոդվածի առաջին մասի երրորդ և չորրորդ պարբերություններով նախատեսված իրավական ակտերի կամ դրանց նախագծերի պետական փորձագիտական եզրակացությունը տրվում է իրավական ակտի նախագիծը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն մուտքագրվելու օրվան հաջորդող 7 օրվա ընթացքում:

Եթե սույն հոդվածով նախատեսված ժամկետներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությունը փորձագիտական եզրակացություն չի տալիս, ապա նորմատիվ իրավական ակտի նախագիծը քննարկվում է առանց պետական փորձագիտական եզրակացության:

 

Հոդված 32. Գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի պետական իրավական

                     փորձաքննության և պետական գրանցման կարգը

 

1. Գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը կարող են հրապարակվել և ուժի մեջ մտնել միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությունում սույն օրենքով սահմանված կարգով պետական իրավական փորձաքննություն անցնելուց և պետական գրանցում ստանալուց հետո:

2. Գերատեսչական նորմատիվ իրավական ակտերն ընդունվելու օրվան հաջորդող 7 օրվա ընթացքում ուղարկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարա-րություն` պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման:

Գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը` երեք օրինակից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն են ուղարկվում կից նամակով:

Իրավական ակտերի օրինակներից յուրաքանչյուրը պետք է իրավական ակտը ներկայացնող մարմնի կնիքով կնքված և թելակարված լինի: Գերատեսչական նորմատիվ ակտի հետ միաժա-մանակ պետք է ներկայացվի նաև դրա էլեկտրոնային տարբերակը:

Պետական գրանցում ստացած իրավական ակտերի մեկ օրինակն ուղարկվում է ակտն ընդունած մարմին, երկրորդ օրինակը` պաշտոնական հրապարակման, իսկ երրորդը հաշվառման և համակարգման համար պահվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությունում: Պետական գրանցում ստացած իրավական ակտի օրինակն այդ իրավական ակտն ընդունած մարմին է ուղարկվում իրավական ակտի պետական գրանցում ստանալու օրվան հաջորդող երեք օրվա ընթացքում:

3. Սույն հոդվածով նախատեսված նորմատիվ իրավական ակտերի պետական փորձագիտական եզրակացությունը տրվում և իրավական ակտը գրանցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն մուտքագրվելու օրվան հաջորդող 15 օրվա ընթացքում: Առավել բարդ կամ ծավալուն իրավական ակտի պետական փորձագիտական եզրակացության ժամկետը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարը կարող է երկարաձգել մինչև 15 օրով, այդ մասին մեկ օրվա ընթացքում հայտնվում է իրավական ակտը ներկայացնողներին:

Եթե սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությունը չի գրանցում իրավական ակտը կամ չի մերժում դրա պետական գրանցումը, ապա իրավական ակտն ընդունած մարմինն իրավունք ունի սահմանված ժամկետը լրանալու օրվան հաջորդող 15 օրվա ընթացքում այդ իրավական ակտն ուղարկել պաշտոնական հրապարակման: Այս դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությունը պարտավոր է այդ իրավական ակտը նախարարությունում նորից մուտքագրվելու օրվան հաջորդող երեք օրվա ընթացքում գրանցել և ուղարկել պաշտոնական հրապարակման:

4. Սույն հոդվածով նախատեսված իրավական ակտերի գրանցումը մերժվում է, եթե դրանք չեն համապատասխանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներին և իրավական այլ ակտերին կամ օրենսդրական տեխնիկայի պահանջներին, ինչպես նաև, եթե այդ ակտերի մշակման կամ ընդունման ժամանակ չեն պահպանվել սույն օրենքի պահանջները: Իրավական ակտի պետական գրանցման մերժման որոշման հետ միասին իրավական ակտն ընդունող մարմին է ուղարկվում իրավական ակտի փորձագիտական եզրակացությունը:

Այն իրավական ակտը, որի պետական գրանցումը մերժվել է, նորից պետական գրանցման կարող է ներկայացվել սույն օրենքով սահմանված կարգով` իրավական ակտի գրանցումը մերժելու համար հիմք դարձած պատճառները վերացվելուց հետո:

Պետական գրանցման մերժումը կարող է բողոքարկվել Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության վարչապետին, որն իրավունք ունի իր որոշմամբ գրանցել և հրապարակման ուղարկել պետական գրանցումը մերժված իրավական ակտը:

5. Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից իրականացված փորձաքննությունից պարզվում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավորող հանձնաժողովների իրավական ակտերը չեն համապատասխանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներին և իրավական այլ ակտերին կամ օրենսդրական տեխնիկայի պահանջներին, ինչպես նաև, եթե այդ ակտերի մշակման կամ ընդունման ժամանակ չեն պահպանվել սույն օրենքի պահանջները, ապա տվյալ ակտի պետական գրանցումը կասեցվում է, և այդ մասին գրավոր հայտնվում է համապատասխան իրավական ակտն ընդունած մարմին` կցելով փորձագիտական եզրակացությունը: Իրավական ակտն ընդունած մարմինն իրավական ակտի պետական գրանցումը կասեցնելու մասին որոշումն ստանալու օրվան հաջորդող 15 օրվա ընթացքում իրավունք ունի կասեցումը չընդունելու կամ մասնակի չընդունելու մասին կայացնել համապատասխան որոշում և այդ որոշման հետ միասին պետական գրանցումը կասեցված իրավական ակտն ուղարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` դրանք գրանցելու և հրապարակելու:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությունը պարտավոր է կասեցումը չընդունելու կամ մասնակի չընդունելու մասին որոշումը նախարարությունում մուտքագրելու օրվան հաջորդող երկու օրվա ընթացքում գրանցել գրանցումը կասեցված և կասեցումը չընդունելու կամ դա մասնակի չընդունելու մասին իրավական ակտերը և դրանք ուղարկել հրապարակման:

Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությունը պարզում է, որ հրապարակման ուղարկված իրավական ակտը չի համապատասխանում Լեռնային Ղա-րաբաղի Հանրապետության Սահմանադրությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներին և իրավական այլ ակտերին, կամ այդ ակտերի մշակման կամ ընդունման ժամանակ չեն պահպանվել օրենքի պահանջները, ապա նախարարությունը պարտավոր է հայց հարուցել դատարան սույն օրենքի պահանջների խախտմամբ ընդունված նորմատիվ ակտերն անվավեր ճանաչելու համար:

 

Հոդված 33. Տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերի պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման կարգը

 

1. Տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերը, դրանք ընդունելուց հետո` սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված ժամկետներում, պետական իրավական փորձաքննության համար ուղարկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն: Նշված ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդա-րադատության նախարարություն չուղարկված նորմատիվ ակտերը համարվում են անվավեր:

2. Տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերը` երկու օրինակից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն են ուղարկվում կից նամակով: Իրավական ակտերի օրինակներից յուրաքանչյուրը պետք է իրավական ակտը ներկայացնող մարմնի կնիքով կնքված և թելակարված լինի:

3. Տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտին կցվում են իրավական ակտի ընդունման հիմնավորումը, նորմատիվ իրավական ակտի ընդունման կապակ-ցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության կամ բացակայության մասին տեղեկանքը, ինչպես նաև այն մարմինների ցանկը, որոնց հետ նախագիծը համաձայնեցվել է:

4. Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությունը պետական իրավական փորձաքննության ընթացքում պարզում է, որ տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտը չի համապատասխանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներին և իրավական այլ ակտերին, կամ այդ ակտերի մշակման կամ ընդունման ժամանակ չեն պահպանվել օրենքի պահանջները, ապա նախարարությունը 3 օրվա ընթացքում իր փորձագիտական եզրակացությունն ուղարկում է այդ իրավական ակտն ընդունած մարմին` առաջարկելով այդ ակտն անվավեր ճանաչել կամ համապատասխանաբար փոփոխել: Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությունը փորձագիտական եզրակացությունն ուղարկելուց հետո` 15 օրվա ընթացքում, իրավական ակտն ընդունած մարմինն այդ իրավական ակտում համապատասխան փոփոխություններ չի կատարում կամ դա անվավեր չի ճանաչում, ապա նախարարությունը պարտավոր է հայց հարուցել դատարան` սույն օրենքի պահանջների խախտ-մամբ ընդունված նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչելու համար:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությունը տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերի պետական իրավական փորձաքննությունը և պետական գրանցումը կատարում է դրանք նախարարությունում մուտքագրվելու օրվան հաջորդող մեկամսյա ժամկետում:

    

Հոդված 34. Իրավական ակտերի փորձաքննությունն իրականացնող անձանց

                   իրավունքները

 

1. Նորմատիվ իրավական ակտի նախագծի պետական իրավական կամ պաշտոնական փորձաքննությունն իրականացնելիս փորձաքննությունն իրականացնող մարմինները կամ անձինք իրավասու են իրավական ակտը մշակողներից, գործադիր իշխանության մարմիններից, պետական այլ մարմիններից ու կազմակերպություններից ստանալ տվյալ նախագծի պատրաստման հետ կապված` փորձաքննության իրականացման համար անհրաժեշտ նյութերն ու փաստաթղթերը:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված իրավական ակտի նախագծի պետական իրավական կամ պաշտոնական փորձաքննությանը մաս-նակցած անձինք կարող են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգով սահմանված կարգով մասնակցել համապատասխան նախագծի քննարկմանը:

3. Իրավաստեղծ այլ մարմիններում քննարկման ներկայացված նորմատիվ իրավական ակտի նախագծի պետական իրավական կամ պաշտոնական փորձաքննությանը մասնակցող մարմիններն ու անձինք իրավունք ունեն համապատասխան նախագծի քննարկման ժամանակ մասնակցել այդ մարմնի կողմից անցկացվող նախագծի քննարկումներին, ներկայացնել պետական փորձագիտական եզրակացություն և պատասխանել հարցերին:

4. Իրավական ակտերի քննարկումների մասին դրանց պետական իրավական կամ պաշտոնական փորձաքննությունն իրականացրած մարմիններին կամ անձանց հայտնվում է ոչ ուշ, քան քննարկումից 5 օր առաջ:

 

Գ Լ ՈՒ Խ 5

ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐ

Հոդված 35. Իրավական ակտերի լեզուն

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավական ակտերը շարադրվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական լեզվով` գրական հայերենով: Իրավական ակտերում օտարերկրյա կազմակերպությունների անվանումները, ֆիզիկական անձանց անունները, աշխարհագրական օբյեկտների անունները, դրանց հապավումները, ինչպես նաև թարգմանության ոչ ենթակա իրավական, ֆինանսական, տեխնիկական և այլ տերմինները պետք է գրվեն հայերեն տառադարձությամբ: Առանձին դեպքերում հայերեն հապավումների և (կամ) տերմինների հետ միաժամանակ` փակագծերում, կարող են կիրառվել միջազգային ճանաչում ստացած կամ ընդունված լատիներեն կամ անգլերեն հապավումներ և (կամ) տերմիններ:

2. Իրավական ակտերի լեզուն պետք է լինի պարզ, հստակ և մատչելի: Իրավական ակտերում չի թույլատրվում հնացած և բազմիմաստ բառերի ու արտահայտությունների, պատկերավոր համեմատությունների, այլաբանությունների, չափազանցությունների, փոխաբերական իմաստով բառերի կամ արտահայտությունների, թաքնված ենթատեքստերի, ինչպես նաև օտարալեզու տերմինների անհարկի օգտագործումը: Իրավական ակտում բազմիմաստ բառ օգտագործվելու դեպքում պետք է սահմանվի, թե բառը որ իմաստով է օգտագործվում:

3. Իրավական ակտի դրույթները պետք է ընկալվեն միանշանակ, ապահովեն հուզական չեզոքություն:

4. Նորմատիվ իրավական ակտում միևնույն հասկացությունը սահմանելիս կամ միևնույն միտքն արտահայտելիս պետք է կիրառվեն միևնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ: Իրավական ակտում տարբեր հասկացությունները չեն կարող օգտագործվել միևնույն տերմինով:

5. Նորմատիվ իրավական ակտի ոճն իմպերատիվ-հրամայական ու պաշտոնական է:

6. Իրավական ակտում պետք է պահպանվեն հայոց լեզվի կանոնները:

7. Իրավական ակտի պաշտոնական թարգմանությունն իրականացնում է իրավական ակտն ընդունող մարմինը կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարա-րությունը:

Անհատական կամ ներքին իրավական ակտի` նոտարական կարգով վավերացված թարգմանությունը նույնպես համարվում է պաշտոնական թարգմանություն:

Պաշտոնական թարգմանությամբ իրավական ակտի վերևի ձախ անկյունում թարգմանության լեզվով գրվում են «ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ» բառերը, ինչպես նաև թարգմանու-թյունը կատարած մարմնի անվանումը:

Պաշտոնական թարգմանության տեքստն ստորագրում է իրավական ակտի տեքստը ստորագրելու իրավասություն ունեցող անձը կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդա-րադատության նախարարը, բացառությամբ սույն հոդվածի յոթերորդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի:

    

Հոդված 36. Իրավական ակտերի կառուցվածքը

 

1. Իրավական ակտը կարող է պարունակել անվանում, հիմնական մաս, եզրափակիչ մաս կամ անցումային դրույթներ:

Իրավական ակտի եզրափակիչ մասը և անցումային դրույթները կարող են շարադրվել կամ առանձին գլուխների, կամ հոդվածների, կամ կետերի ձևով:

2. Իրավական ակտը կարող է պարունակել նախաբան, որը սահմանում է իրավական ակտի ընդունման նպատակներն ու պատճառները: Նախաբանում չեն զետեղվում նորմատիվ դրույթներ: Նախաբանը չի բաժանվում հոդվածների (կետերի):

Գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի, տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերի նախաբանում պետք է նշվի, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության որ նորմատիվ իրավական ակտի, դրա մասի համաձայն կամ ի կատարումն է ընդունվում:

Անհատական կամ ներքին իրավական ակտի նախաբանում կամ բովանդակության մեջ պետք է նշվի, թե որ նորմատիվ իրավական ակտի, դրա մասի համաձայն կամ ի կատարումն է ընդունվում:

3. Նորմատիվ իրավական ակտի եզրափակիչ մասում կարող են սահմանվել`                                                                    

1) իրավական ակտն ուժի մեջ մտնելու և գործողության (ժամանակավոր ակտի համար) ժամկետները.

2) իրավական ակտն ընդունելու կապակցությամբ այլ իրավական ակտերում կատարվող փոփոխությունները կամ լրացումները.

3) իրավական ակտն ընդունելու կապակցությամբ գործողությունը դադարեցնելու ենթակա իրավական ակտերի ցանկը.

4) իրավական ակտն ընդունելու կապակցությամբ այլ իրավական ակտերի փոփոխման, լրացման կամ գործողության դադարեցման ենթակա ակտերի ցանկերի նախագծերի պատրաստ-ման վերաբերյալ հանձնարարականները կամ առաջարկությունները:

4. Իրավական ակտը կարող է պարունակել անցումային դրույթներ, եթե իրավական ակտը լրիվ գործողության մեջ դնելու համար պահանջվում են ժամկետներ կամ որոշակի պայմաններ, կամ եթե որոշակի ժամկետների համար անհրաժեշտ է սահմանել իրավական ակտի հիմնական նորմերից տարբերվող այլ նորմեր:

5. Իրավական ակտով հաստատվող առանձին բաղկացուցիչ մասերը` կանոններ, կանոնադրություններ, կարգեր, հրահանգներ, պարզաբանումներ, պայմաններ, գնացուցակներ, ցուցակներ, ցանկեր, կազմեր, աղյուսակներ, գրաֆիկներ, քարտեզներ, գծապատկերներ և այլն, ձևակերպվում են հավելվածների ձևով, իսկ իրավական ակտի համապատասխան մասերը պետք է հղում պարունակեն այդ հավելվածներին:

6. Իրավական ակտի կառուցվածքը պետք է լինի կուռ` տրամաբանորեն միասնական, հաջորդական ու համակարգված:

7. Իրավական ակտը պետք է լինի լիակատար, ավարտված և լիովին կարգավորի ակտով նախատեսված հարաբերությունների բոլոր առանձնահատկությունները: Եթե հնարավոր կամ նպա-տակահարմար չէ այդ հարաբերությունների բոլոր առանձնահատկությունները կարգավորել տվյալ իրավական ակտով, ապա դրանում հղումների ձևով կամ առանձին մասերով պետք է սահմանվեն այն իրավական ակտերի տեսակները, որոնցով կարգավորվելու են չկարգավորված հարաբերությունները, կամ նշվեն այն իրավաստեղծ մարմինները, որոնք պետք է կարգավորեն դրանք:

 

Հոդված 37. Իրավական ակտերի ընդունման օրը

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի որոշման ընդունման օր է համարվում դրա` Ազգային ժողովի կողմից վերջնական խմբագրությամբ ընդունվելու օրը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշման ընդունման օր է համարվում դրա` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից վերջնական խմբագրությամբ ընդունվելու օրը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավորող հանձնաժողովների իրավական ակտերի ընդունման օր է համարվում դրա` այդ հանձնաժողովների կողմից վերջնական խմբագրու-թյամբ ընդունվելու օրը:

Համայնքի ավագանու որոշման ընդունման օր է համարվում դրա` համայնքի ավագանու կողմից վերջնական խմբագրությամբ ընդունվելու օրը:

Իրավական այլ ակտերի ընդունման օր է համարվում դրանց տեքստերն իրավասու պաշտոնատար անձանց կողմից ստորագրվելու օրը:

Հանրաքվեներով ընդունված իրավական ակտերի ընդունման օրն որոշվում է հանրաքվեների մասին օրենքներով և սույն օրենքով նախատեսված կարգով:

2. Իրավական ակտի հերթական համարը սահմանում է իրավական ակտն ընդունող մարմինը` միայն արաբական թվանշաններով: Համարների հերթականությունը վերսկսվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից: Գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը պետք է համարակալվեն միայն ամբողջական թվանշաններով:

3. Իրավական ակտում դա ընդունող մարմինը նշում է կատարում դրա բնույթի մասին «Ն» (նորմատիվ), «Ա» (անհատական) և «Լ» (ներքին, լոկալ) տառերով: Սույն նշումները կատարվում են իրավական ակտի հերթական համարից անմիջապես հետո:

Համապատասխան նշում չունեցող իրավական ակտերը համարվում են անհատական իրավական ակտեր: Դրանց նորմատիվ բնույթ ունեցող դրույթներն իրավաբանական ուժ չունեն:

Անհատական իրավական ակտի նշումով ընդունված իրավական ակտերի նորմատիվ բնույթ ունեցող դրույթներն իրավաբանական ուժ չունեն:

 

Հոդված 38. Իրավական ակտերի անվանման հիշատակումը

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության փոփոխության անվանումը հիշատակելիս, արտահայտելիս, այլ իրավական ակտում նշելիս, հղումներ կատարելիս (այսուհետ` հիշատակելիս) դրանում հետևյալ հաջորդականությամբ ներառվում են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության» բառերը, դրա ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը (այսուհետ` ընդունման օր) և «փոփոխություններ» բառը:

2. Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետևյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը (այսուհետ` ընդունման օր), թիվը և «օրենք» բառը:

Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում հետևյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենք» բառերը:

3. Օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս դրանում հետևյալ հաջորդականությամբ ներառվում են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը, դրա ընդունման օրը և օրենսգրքի վերնագիրը:

Օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում հետևյալ հաջորդականությամբ ներառվում են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը և օրենսգրքի վերնագիրը:

4. Իրավական այլ ակտի լրիվ անվանումը հիշատակելիս դրանում հետևյալ հաջորդականությամբ ներառվում են իրավական ակտն ընդունող մարմնի անվանումը, իրավական ակտի ընդուն-ման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, ակտի վերնագիրը, ակտի հերթական համարը և տեսակը:

Իրավական այլ ակտի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում հետևյալ հաջորդականությամբ ներառվում են իրավական ակտն ընդունող մարմնի անվանումը, իրավական ակտի ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը, ակտի հերթական համարը և տեսակը:

 

Հոդված 39. Իրավական ակտերի վերնագիրը

 

1. Նորմատիվ և ներքին իրավական ակտերը պետք է ունենան վերնագրեր:

Իրավական ակտի վերնագիրը պետք է համապատասխանի իրավական ակտի բովանդակությանը և հակիրճ տեղեկատվություն պարունակի դրա կարգավորման առարկայի մասին:

2. Հավասար իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերը չեն կարող ունենալ միևնույն վերնագիրը:

Ցածր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի վերնագիրը չպետք է նույնությամբ կրկնի ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտի վերնագիրը:

Անհատական կամ ներքին իրավական ակտի վերնագիրը չպետք է նույնությամբ համընկնի նորմատիվ իրավական ակտի վերնագրին:

3. Իրավական ակտի վերնագիրը գրվում է մեծատառերով: Իրավական ակտի վերնագրի վերջում որևէ կետադրական նշան չի դրվում:

4. Իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող կամ իրավական ակտի գործողությունը դադարեցնող իրավական ակտի վերնագրում բերվում է միայն փոփոխվող կամ գործողությունը դադարեցվող իրավական ակտի կրճատ անվանումը:

 

Հոդված 40. Իրավական ակտերի մասերը

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններում և Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության օրենքներում նորմերը ներկայացվում են հերթական համար ունեցող հոդվածների տեսքով: Հոդվածները կարող են ունենալ վերնագրեր: Հոդվածների վերնագրերը պետք է համապատասխա-նեն հոդվածների բովանդակությանը:

2. Զգալի ծավալով իրավական ակտերի` բովանդակությամբ համասեռ հոդվածները (կետերը) միավորվում են գլուխներում: Անհրաժեշտության դեպքում գլուխները կարող են միավորվել բաժին-ներում, իսկ բաժինները` մասերում: Բաժիններն ու գլուխներն ունեն վերնագրեր և համարակալվում են արաբական կամ հռոմեական թվանշաններով:

Բաժինների և գլուխների վերնագրերը պետք է համապատասխանեն դրանց բովանդակությանը:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի:

Հոդվածները, մասերը և կետերը համարակալվում են արաբական թվանշաններով:

Հոդվածի ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով:

Հոդվածների և մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով: Հոդվածի ենթակետի` հայերենի այբուբենի փոքրատառերով նշված համարները տեքստից բաժանվում են միջակետով:

Հոդվածի մասերը, կետերը և ենթակետերը վերնագրեր չեն ունենում:

Հոդվածի համարից առաջ գրվում է «Հոդված» բառը:

4. Իրավական այլ ակտերում դրույթները շարադրվում են հերթական համար ունեցող կետերի տեսքով: Կետերը կարող են բաժանվել միայն համարակալված ենթակետերի, իսկ ենթակետերը` միայն համարակալված պարբերությունների: Կետերը, ենթակետերը և պարբերությունները վերնագրեր չեն ունենում:

5. Իրավական այլ ակտերում կետերը և ենթակետերը համարակալվում են արաբական թվանշաններով, իսկ պարբերությունները` հայերենի այբուբենի փոքրատառերով:

6. Իրավական այլ ակտերի կետերի համարները տեքստից բաժանվում են միջակետով, ենթակետերը` փակագծերով, իսկ պարբերությունները` միջակետով:

7. Իրավական ակտի գլուխների և բաժինների վերնագրերը գրվում են մեծատառերով:

Իրավական ակտի գլուխների կամ բաժինների կամ հոդվածների վերնագրերի վերջում որևէ կետադրական նշան չի դրվում:

8. Սույն օրենքով իրավական ակտին վերաբերող դրույթները կիրառվում են նաև դրանց մասերի վրա, եթե այդ դրույթներից ուղղակիորեն այլ բան չի բխում:

 

Հոդված 41. Իրավաբանական հասկացությունների կամ տերմինների կիրառումը                                    

1. Իրավական ակտում պետք է կիրառվեն նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:

Եթե նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, ապա այդ իրավական ակտով պետք է տրվեն դրանց սահմանումները:

2. Չի թույլատրվում իրավական ակտով տալ հասկացության կամ տերմինի սահմանումը, եթե այդ հասկացությունը կամ տերմինը չի գործածվելու տվյալ իրավական ակտում կամ հանրահայտ է:

3. Նույն իրավական ակտում միևնույն հասկացության կամ տերմինի բովանդակությունը տարբեր իմաստներով կրկնվելու դեպքում կիրառվում է հասկացության կամ տերմինի այն բովանդակությունը, որը բխում է տվյալ իրավական ակտի էությունից կամ տվյալ իրավահարա-բերությունը կարգավորող իրավունքի սկզբունքներից:

 

Հոդված 42. Հղումների կիրառումը

 

1. Իրավական ակտի հոդվածներում, կետերում, իրավական այլ ակտի հոդվածներին, կետերին, ինչպես նաև իրավական այլ ակտերին կամ դրանց առանձին դրույթներին հղումները կիրառվում են այն դեպքում, երբ անհրաժեշտ է ընդգծել այդ դրույթների փոխադարձ կապը կամ խուսափել կրկնություններից:

Իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող կամ իրավական ակտի գործողությունը դադարեցնող իրավական ակտում տրվում է իրավական ակտի լրիվ անվանումը: Մյուս դեպքերում իրավական այլ ակտին հղումներ կատարելիս կարող է նշվել իրավական ակտի կրճատ անվանումը:

2. Հղումները կատարվում են միայն հիմնական ակտին: Իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին իրավական ակտին հղումներ կատարվում են միայն այն դեպքում, երբ փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտը փոփոխություններից կամ լրացումներից բացի պարունակում է այլ նորմեր` այդ նորմերի մասով:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների մասերին հղում կատարելիս նշվում են ակտի կրճատ անվանումը, ակտի հոդվածի հերթական համարը, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև հոդվածի մասի համարը, հոդվածի մասի կետի համարը:

Իրավական այլ ակտի մասերին հղում կատարելիս նշվում են իրավական ակտի կրճատ անվանումը, կետի համարը:

4. Եթե իրավական ակտը ի կատարումն կամ համաձայն նույն կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտի կամ դրա մասի է ընդունվում, ապա ընդունվող իրավական ակտի նախաբանում հղում է կատարվում այդ իրավական ակտին` նշելով դրա կրճատ անվանումը և դրա համապատասխան մասը:

Գերատեսչական նորմատիվ ակտերում և տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերում պետք է հղում պարունակվի, թե դա Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության օրենսդրության որ նորմատիվ իրավական ակտի մասի համաձայն կամ ի կատարումն է ընդունվում: Համապատասխան հղում չունեցող կամ սխալ հղումով գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը և տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերն իրավաբանական ուժ չունեն:

5. Եթե ընդունվող իրավական ակտով նախատեսվում է, որ դրանում նշված առանձին հարաբերություններ կարգավորվում են կամ պետք է կարգավորվեն իրավական այլ ակտով, ապա ընդունվող իրավական ակտում պետք է կոնկրետ նշվեն դրանում չկարգավորված հարաբերու-թյունները կարգավորելու լիազորություն ունեցող իրավաստեղծ մարմնի անվանումը և հարաբերու-թյունը կարգավորող իրավական ակտի տեսակը: Եթե այդ հարաբերությունը պետք է կարգավորվի օրենքով, ապա նշվում են «օրենքով» կամ «օրենքներով» բառերը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ ուղղակիորեն չնա-խատեսված պետական կառավարման մարմնի ղեկավարի անվան փոխարեն նշվում են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը» բառերը:

Եթե իրավական ակտով նախատեսվում է, որ դրանում նշված առանձին հարաբերություններ ուղղակիորեն կարգավորվում են կամ պետք է կարգավորվեն տարբեր իրավաբանական ուժ ունեցող իրավական այլ ակտերով, ապա այս դեպքում է միայն նշվում իրավական ակտերի տեսակների այն խմբի անվանումը (օրենսդրական ակտեր, գերատեսչական ակտեր, տեղական ինքնակառավարման մարմինների ակտեր, միջազգային պայմանագրեր և այլն), որոնցով կարգավորվում են կամ պետք է կարգավորվեն չկարգավորված հարաբերությունները:

6. Արգելվում է հղումներ կատարել սահմանված կարգով ուժի մեջ չմտած իրավական ակտերին:

7. Նույն կամ այլ իրավական ակտին հղումները պետք է կատարվեն հստակ և ուղղակի: Արգելվում է կատարել անորոշ հղումներ: Մասնավորապես միևնույն ակտի այլ մասերին հղումներ կատարելիս չեն կարող առանձին կիրառվել «վերոհիշյալ», «վերոգրյալ», «նախկինում նշված», «նման», «սրանով», «նշված», «սույնում», «սույնով» բառերը:

 

Հոդված 43. Իրավական ակտերի տեքստի ստորագրումը

 

1. Իրավական ակտի պաշտոնական տեքստն ստորագրում են`

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը` Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության օրենքը.

բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի որոշումը.

գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը` Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության Նախագահի հրամանագիրը և կարգադրությունը.

դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումը.

ե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության գործունեության կարգով սահմանված դեպքերում` նաև դրանք իրագործող նախարարները` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշումը.

զ) համայնքի ղեկավարը` տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերը.

է) ակտն ընդունող մարմնի ղեկավարը կամ նրան փոխարինող անձը` գերատեսչական իրավական ակտը.

ը) ակտն ընդունելու կամ ստորագրելու լիազորություն ունեցող մարմնի, հիմնարկի կամ իրավաբանական անձի պաշտոնատար անձը` այլ իրավական ակտերը:

2. Ստորագրությունը դրվում է իրավական ակտի պաշտոնական տեքստի վերջին էջի տեքստից հետո` նշելով պաշտոնատար անձի պաշտոնը, անվան սկզբնատառը, ազգանունը և իրավական ակտի ստորագրման տարին, ամիսը, ամսաթիվը և ընդունման վայրը:

Ընդունման կամ ստորագրման պահից ուժի մեջ մտնող իրավական ակտերի վերջում պետք է նշվի ընդունման ժամը:

 

Հոդված 44. Օրենսդրական տեխնիկայի այլ կանոններ

 

1. Նույն մարմնի ընդունած նույն տեսակի նորմատիվ իրավական ակտերում, որպես կանոն, չպետք է կրկնվեն գործող իրավական ակտերում պարունակվող նորմատիվ դրույթները:

2. Իրավական ակտերում պետք է բացառվեն իրավական նորմերի անհիմն կրկնությունները, ներքին հակասությունները:

3. Նորմատիվ իրավական ակտերում չպետք է կիրառվեն նորմեր, որոնց կատարումն անհնար է կամ անընդունելի, կամ որոնց չկատարման համար իրավական հետևանքներ նախատեսված չեն:

4. ՈՒժի մեջ մտած իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ կատարելիս փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի, պարբերությունների համարների փոփոխություն չի կատարվում:

5. Գործողությունը դադարեցված բաժնի, գլխի, հոդվածի, մասի, կետի, ենթակետի կամ պարբերության փոխարեն նույն համարով այլ բաժին, գլուխ, հոդված, մաս, կետ, ենթակետ կամ պարբերություն չի կարող ընդունվել:

6. Իրավական ակտի բաժնի, գլխի, հոդվածի, մասի, կետի, ենթակետի կամ պարբերության գործողության դադարեցման դեպքում իրավական ակտի մյուս հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի կամ պարբերությունների համարները համապատասխանաբար չեն փոփոխվում:

7. Իրավական ակտի բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի կամ պարբերությունների միջև համապատասխանաբար նոր բաժին, գլուխ, հոդված, մաս, կետ, ենթակետ կամ պարբերություն կարող է լրացվել միայն լրացուցիչ համարով: Այս դեպքում ևս բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի կամ պարբերությունների համարի փոփոխություն չի կատարվում:

8. Փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտում փոփոխությունների կամ լրացումների մասով փոփոխություն կամ լրացում չի կատարվում: Նոր փոփոխությունները կամ լրացումները կատարվում են միայն հիմնական ակտում:

9. Եթե իրավական ակտում բառը նշված է եզակի թվով, ապա դա տարածվում է նաև այդ բառի հոգնակիի վրա և ընդհակառակը, եթե տվյալ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ կամ ուղղակի այլ բան չի բխում այդ իրավական ակտի բովանդակությունից:

10. Այն պայմանների թվարկման ժամանակ, երբ բոլոր թվարկված պայմանների առկայությունը պարտադիր է, չի կարող կիրառվել «կամ» շաղկապը: Այս դեպքում պետք է կիրառվեն «և» կամ «ու» շաղկապները:

Այն պայմանների թվարկման ժամանակ, երբ բոլոր թվարկված պայմաններից բավական է միայն մեկի առկայությունը, չի կարող կիրառվել «և» կամ «ու» շաղկապը, կամ դրանք չեն կարող բաժանվել ստորակետով կամ կետադրական այլ նշանով: Այս դեպքում պետք է կիրառվի «կամ» շաղկապը:

Եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է «և» կամ «ու» շաղկապով բաժանված պայմաններով, ապա այդ նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է:

Եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է միայն ստորակետերով բաժանված պայմաններով, ապա այդ նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է:

Եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է ստորակետերով, ինչպես նաև «և» կամ «ու» շաղկապով բաժանված պայմաններով, ապա այդ նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է:

Եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է «կամ» շաղկապով բաժանված պայմաններով, ապա այդ նորմի կիրառման համար բավական է թվարկված պայ-մաններից առնվազն մեկի առկայությունը:

Եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է ստորակետերով, ինչպես նաև «կամ» շաղկապով բաժանված պայմաններով, ապա այդ նորմի կիրառման համար բավական է թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունը:

Եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է ստորակետերով կամ «և» կամ «ու», ինչպես նաև «կամ» շաղկապով բաժանված պայմաններով, ապա ստորակետերով կամ «և» կամ «ու» շաղկապներով բաժանված պայմանների մասով այդ նորմի կիրառման համար անհրաժեշտ է բոլոր պայմանների առկայությունը, իսկ «կամ» շաղկապով բաժանված պայմանների մասով բավական է թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունը:

Եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է առանձնացված կետերով բաժանված պայմաններով, և այդ կետերն իրարից առանձնացված չեն ստորակետով կամ «և» կամ «ու» կամ «կամ» շաղկապով, այդ նորմի կիրառման համար բավարար է պայմաններից առնվազն մեկի առկայությունը, եթե այլ բան չի բխում տվյալ նորմի բովանդակությունից:

Եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է «ինչպես նաև» բառերով բաժանված պայմաններով, ապա «ինչպես նաև» բառերից հետո շարադրված պայմանները համարվում են նախկին պայմանների հետ չկապված պայմաններ:

11. Արգելվում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումների կրճատումները, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով նախատեսվածների:

Արգելվում է նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաև բառերի կամ տերմինների հապավումներ:

12. Նորմատիվ իրավական ակտում բացատրություններ կամ ծանոթագրություններ չեն տրվում: Բացատրությունների կամ ծանոթագրությունների տեքստը տրվում է առանձին հոդված-ների, մասերի, կետերի, ենթակետերի կամ պարբերությունների տեսքով:

13. Իրավական ակտում կիրառվող ամսաթվերում տարեթիվը և ամսաթիվը գրվում են թվերով, իսկ ամիսը` տառերով:

Իրավական ակտերում հարկերի, տուրքերի, պարտադիր այլ վճարների չափերը, տույժերի, տուգանքների չափերը, պատժաչափերը սահմանվում են բառերով:

14. Օրենսդրական տեխնիկայի տեխնիկական կանոնները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարը:

 

Գ Լ ՈՒ Խ 6

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Հոդված 45. Իրավական ակտերի ուժի մեջ մտնելը

 

1. Իրավական ակտերն ուժի մեջ կարող են մտնել միայն ընդունումից հետո, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում` նաև ընդունման պահից:

2. Նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանցում նախատեսված ժամկետներում:

Նորմատիվ իրավական ակտերը կարող են ուժի մեջ մտնել ոչ շուտ, քան սույն օրենքով սահմանված կարգով հրապարակմանը հաջորդող օրվանից, եթե սույն օրենքով ուղղակի այլ բան նախատեսված չէ:

Իրավաբանական կամ ֆիզիկական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող և փոփոխող կամ պարտականությունների կատարման կարգ սահմանող կամ փոփոխող, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գործունեության նկատ-մամբ հսկողության կամ վերահսկողության կարգ սահմանող կամ փոփոխող, ինչպես նաև դրանց իրավական վիճակն այլ կերպ վատթարացնող նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանց պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, եթե այդ նորմատիվ իրավական ակտերով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ կամ եթե սույն օրենքով ուղղակի այլ բան նախատեսված չէ:

Նորմատիվ իրավական այն ակտը, որում ուժի մեջ մտնելու ժամկետ նախատեսված չէ, ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

3. Սույն օրենքով սահմանված կարգով չհրապարակված կամ ուժի մեջ չմտած նորմատիվ իրավական ակտերն իրավաբանական ուժ չունեն (իրավական հետևանքներ չեն առաջացնում և իրավահարաբերությունների կարգավորման համար իրավական հիմք չեն):

 

Հոդված 46. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները

                      հրապարակելը և դրանց ուժի մեջ մտնելը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները հրապարակվում և ուժի մեջ են մտնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և «Հանրաքվեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 47. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքները հրապարակելը

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքները ենթակա են պարտադիր պաշտոնական հրապարակման:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներն ուժի մեջ են մտնում դրանցում նշված ժամկետներում, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներն ստորագրում և հրապարակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և «Հանրաքվեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

4. Հանրաքվեով ընդունված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներն ստորագրում և հրապարակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը` հանրաքվեի արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` 5 օրվա ընթացքում:

 

Հոդված 48. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի որոշումները

                   հրապարակելը և դրանց ուժի մեջ մտնելը

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ որոշումները ենթակա են պարտադիր պաշտոնական հրապարակման:

2. Պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին, Լեռնային Ղարա-բաղի Հանրապետության Սահմանադրության 68-րդ հոդվածի 14-րդ և 15-րդ կետերով նախատես-ված միջոցառումների դադարեցման մասին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրաժարականն ընդունելու կամ նրան պաշտոնանկ անելու մասին Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության Ազգային ժողովի որոշումները հրապարակվում են անհապաղ, եթե այդ որոշումներով այլ ժամկետ նախատեսված չէ:

3. Համաներում հայտարարելու մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի որոշումները հրապարակվում են 24 ժամվա ընթացքում, եթե այդ որոշումներով այլ ժամկետ նախատեսված չէ:

4. Պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին, համաներում հայտարարելու մասին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրաժարականն ընդունելու կամ նրան պաշտոնանկ անելու մասին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության 68-րդ հոդվածի 14-րդ և 15-րդ կետերով նախատեսված միջոցառումների դադարեցման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, եթե այդ որոշումներով այլ ժամկետ նախատեսված չէ:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերը վավերացնելու կամ դադարեցնելու մասին որոշումները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ այլ որոշումներն ուժի մեջ են մտնում դրանցում նշված ժամկետներում, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

6. Իր գործունեության կազմակերպման հարցերով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի որոշումները (այդ թվում` անհատական որոշումները) ուժի մեջ են մտնում դրանց ընդունման պահից, եթե այդ որոշումներով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:

7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի որոշումները հրապարակվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգով սահմանված կարգով:

 

Հոդված 49. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի

                     սահմանադրական պալատի որոշումները հրապարակելը և դրանց ուժի մեջ մտնելը

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի սահմանադրական պալատի որոշումները ենթակա են պարտադիր պաշտոնական հրապարակման:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի սահմանադրական պալատի որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից`  օրենքով սահմանված կարգով:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությանը հակասող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի որոշումները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերը, կարգադրությունները և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներն անվավեր ճանաչելու մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն  դատարանի սահմանադրական պալատի որոշումները պետք է հրապարակվեն այն կարգով, որով հրապարակվել են անվավեր ճանաչված ակտերը:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի սահմանադրական պալատի որոշումները հրատարակման է ուղարկում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գե-րագույն  դատարանի սահմանադրական պալատի  նախագահը` դրանց ընդունման օրվան հաջորդող երեք օրվա ընթացքում:

  

Հոդված 50. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերը և

                    կարգադրությունները հրապարակելը և դրանց ուժի մեջ մտնելը

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի նորմատիվ հրամանագրերը և կարգադրությունները ենթակա են պարտադիր պաշտոնական հրապարակման:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի նորմատիվ հրամանագրերը և կարգադրություններն ուժի մեջ են մտնում դրանցում նշված ժամկետներում, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

3. Պատերազմ հայտարարելու մասին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության 68-րդ հոդվածի 3-րդ, 14-րդ և 15-րդ կետերով նախատեսված հարցերով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերը և կարգադրություններն ուժի մեջ են մտնում դրանցում նշված ժամկետներում:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի անհատական հրամանագրերը և կարգադրությունները հրապարակվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի կողմից և ուժի մեջ են մտնում սույն օրենքի 60-րդ հոդվածով սահմանված ժամկետներում և կարգով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի անհատական հրամանագրերը և կարգադրությունները, դրանցով նախատեսված դեպքերում, կարող են ուժի մեջ մտնել ստորագրման պահից:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի` հրապարակման չուղարկված անհատական հրամանագրերը և կարգադրությունները կարող է հրատարակել իրավական ակտերը հրա-տարակող մարմինը:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի` հրապարակման ենթակա հրամանագրերը և կարգադրությունները հրապարակման է ուղարկում Լեռնային Ղարաբաղի Հան-րապետության Նախագահը` դրանց ընդունման օրվան հաջորդող երեք օրվա ընթացքում:

 

Հոդված 51. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումները

                    հրապարակելը և դրանց ուժի մեջ մտնելը

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության նորմատիվ որոշումները ենթակա են պարտադիր պաշտոնական հրապարակման:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության նորմատիվ որոշումներն ուժի մեջ են մտնում դրանցում նշված ժամկետներում, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության նորմատիվ որոշումները հրա-պարակվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի կողմից ընդունմանը հաջոր-դող 5 օրվա ընթացքում:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության անհատական որոշումները կարող են հրապարակվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի կողմից ընդունվելուց հետո` սույն օրենքի 60-րդ հոդվածով սահմանված ժամկետներում և կարգով:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության` հրապարակման չուղարկված անհատական որոշումները կարող է հրատարակել իրավական ակտերը հրատարակող մարմինը:

 

Հոդված 52. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշումները

                    հրապարակելը և դրանց ուժի մեջ մտնելը

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի նորմատիվ որոշումները ենթակա են պարտադիր պաշտոնական հրապարակման:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի նորմատիվ որոշումներն ուժի մեջ են մտնում դրանցում նշված ժամկետներում, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի անհատական որոշումները հրապարակվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի կողմից և ուժի մեջ են մտնում դրանք ընդունվելուց հետո` սույն օրենքի 60-րդ հոդվածով սահմանված ժամկետներում և կարգով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի` հրապարակման չուղարկված անհատական որոշումները կարող է հրատարակել իրավական ակտերը հրատարակող մարմինը:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի` հրապարակման ենթակա որոշումները հրապարակման է ուղարկում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը` դրանք ընդունվելու օրվան հաջորդող երեք օրվա ընթացքում:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի` պաշտոնական կարգով չհրապարակված անհատական որոշումները կարող են հրապարակել իրավական ակտեր հրապարակելու լիազորություններ ունեցող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը:

 

 Հոդված 53. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերը

                     հրապարակելը և դրանց ուժի մեջ մտնելը

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերը ենթակա են պարտադիր պաշտոնական հրապարակման:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերը հրապարակվում և ուժի մեջ են մտնում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով և միջազգային պայմանագրերով նախատեսված ժամկետներում և կարգով:

 

Հոդված 54. Գերատեսչական իրավական ակտերը հրապարակելը և դրանց ուժի մեջ մտնելը

 

1. Գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը ենթակա են պարտադիր պաշտոնական հրապարակման:

2. Գերատեսչական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանց պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, եթե այդ ակտերով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքի:

Գերատեսչական անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում սույն օրենքի 60-րդ հոդվածով սահմանված ժամկետներում և կարգով:

3. Գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակման է ուղարկում պետական գրանցող մարմինը` գրանցման օրվան հաջորդող 2 օրվա ընթացքում:

Գերատեսչական անհատական իրավական ակտերը կարող են հրապարակել դրանք ընդունողները:

  

Հոդված 55. Տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերը

                    հրապարակելը և դրանց ուժի մեջ մտնելը

 

1. Տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերը ենթակա են պարտադիր պաշտոնական հրապարակման:

2. Տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանց պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, եթե այդ իրավական ակտերով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:

3. Տեղական ինքնակառավարման մարմինների անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում սույն օրենքի 60-րդ հոդվածով սահմանված ժամկետներում և կարգով:

4. Հանրաքվեով ընդունված տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերը հրապարակվում և ուժի մեջ են մտնում օրենքով սահմանված կարգով:

5. Քաղաքային և գյուղական համայնքների ավագանու և համայնքի ղեկավարի նորմատիվ իրավական ակտերը հրապարակում է համայնքի ղեկավարը՝ դրանց պետական գրանցում ստանալու օրվան հաջորդող 5 օրվա ընթացքում:

6. Քաղաքային և գյուղական համայնքների ավագանու և համայնքի ղեկավարի նորմատիվ իրավական ակտերը և տվյալ համայնքներում հանրաքվեով ընդունված իրավական ակտերը` դրանք ընդունելու օրվան հաջորդող տասն օրվա ընթացքում ուղարկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն և համապատասխան շրջանի վարչա-կազմի ղեկավարին` նշելով այդ ակտերի հրապարակման օրը և ձևը: Եթե նշված նորմատիվ իրավական ակտերը հրապարակվել են «Համայնքի իրավական ակտերի տեղեկագրում», ապա այդ մարմիններին է ուղարկվում նաև տեղեկագրի երկու օրինակը:

7. Տեղական ինքնակառավարման մարմինների անհատական իրավական ակտերը կարող են հրապարակել համայնքների ղեկավարները:

 

Հոդված 56. Դատարանների դատական ակտերը հրապարակելը և դրանց ուժի մեջ մտնելը

           

1. Օրենքին կամ այլ իրավական ակտերին հակասող, իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքներն ու օրենքով պաշտպանվող շահերը խախտող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի իրավական ակտն անվավեր ճանաչելու մասին դատարանի դատական ակտը պետք է հրապարակվի նույն կարգով, որով հրապարակվել է անվավեր ճանաչված իրավական ակտը:

2. Օրենքին կամ այլ իրավական ակտերին հակասող, ֆիզիկական կամ իրավաբանական անձի իրավունքներն ու օրենքով պաշտպանվող շահերը խախտող պետական կամ տեղական ինքնակա-ռավարման մարմնի իրավական ակտն անվավեր ճանաչելու մասին դատարանի դատական ակտն ուժի մեջ է մտնում դատավարական օրենքով սահմանված կարգով:

3. Սույն հոդվածով նախատեսված` դատարանի դատական ակտերը հրատարակման է ուղարկում ակտերն ընդունած դատարանը` դրանց ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 3 օրվա ընթացքում:

4. Դատարանների անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանց ընդունման օրվան հաջորդող օրվանից, եթե այդ ակտերով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:

 

Հոդված 57. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների նախագահների

                   խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի

                   նախագահի որոշումները հրապարակելը և դրանց ուժի մեջ մտնելը

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահի նորմատիվ իրա-վական ակտերը ենթակա են պարտադիր պաշտոնական հրապարակման:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահի նորմատիվ իրա-վական ակտերն ուժի մեջ են մտնում դրանց պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, եթե այդ իրավական ակտերով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:

   

Հոդված 58. Ռազմական դրության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                   սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի պայմաններում

                    ընդունված իրավական ակտը հրապարակելը և դրա ուժի մեջ մտնելը

 

1. Ռազմական դրության ժամանակ կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում իրավիճակից թելադրվող` օրենքով սահմանված կարգով միջոցառումների իրականացման նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության 68-րդ հոդվածի 14-րդ և 15-րդ կետերի համաձայն Լեռ-նային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի ընդունած հրամանագրերն ու կարգադրությունները հրապարակվում և ուժի մեջ են մտնում այդ ակտերով նախատեսված կարգով ու ժամ-կետներում:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված պայմաններում ընդունված այն իրավական ակտերը, որոնք սահմանափակում են իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքները կամ ազատությունները, փոփոխում դրանց իրականացման կարգը, սահմանում կամ խստացնում են իրավական պատասխանատվությունը, սահմանում նոր պարտականություններ կամ սահմանում ու փոփոխում պարտականությունների կատարման կարգ, կարող են ուժի մեջ մտնել միայն այդ ակտերով սահմանված կարգով հրապարակվելուց կամ դրա մասին տեղեկացվելուց հետո:

3. Սույն հոդվածի երկրորդ մասում նշված և չհրապարակված կամ դրա մասին չտեղեկացված նորմատիվ իրավական ակտերն իրավաբանական ուժ չունեն:

 

Հոդված 59. Հրապարակման ոչ ենթակա իրավական ակտերը

 

1. Հրապարակման ենթակա չեն միայն իրավական այն ակտերը կամ դրանց առանձին այն մասերը, որոնք պարունակում են պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք:

Հրապարակման ոչ ենթակա իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանց ընդունմանը հաջորդող օրվանից, իսկ ստորագրման կամ վավերացման կամ պետական գրանցման ենթակա իրավական ակտերը` դրանց ստորագրմանը կամ վավերացմանը կամ գրանցմանը հաջորդող օրվանից:

2. Հրապարակման ոչ ենթակա իրավական ակտերը պարտադիր են կատարման իրավաբանական, ֆիզիկական և պաշտոնատար անձանց համար` սահմանված կարգով այդ իրավական ակտերին նրանց իրազեկվելու կամ ծանոթանալու պահից, եթե այդ իրավական ակտով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:

3. Հրապարակման ոչ ենթակա իրավական ակտի հերթական համարի վերջում` իրավական ակտի բնույթը սահմանող տառից հետո, իրավական ակտն ընդունող մարմնի կողմից դրվում են «Գ» (գաղտնի) կամ «ՀԳ» (հույժ գաղտնի) կամ «ՀԿ» (հատուկ կարևորության) տառերը:

 

Հոդված 60. Անհատական և ներքին իրավական ակտերի ուժի մեջ մտնելը

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի, գերատեսչական, տեղական ինքնակառավարման մարմինների, պետական այլ մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների, իրավաբանական անձանց անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանց ընդունմանը հաջորդող օրվանից, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով, այլ օրենքներով կամ այդ անհատական իրավական ակտով: Եթե սույն մասով սահմանված անհատական իրավական ակտերով նախատեսված է պարտականություն (այդ թվում` հանձնարարու-թյուններ) սահմանող կամ պետական մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների կամ անձանց իրավական վիճակը վատթարացնող դրույթ, ապա այդ անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում տվյալ անհատական իրավական ակտը համապատասխան մարմիններում կամ կազմակերպություններում մուտքագրվելու կամ պաշտոնատար անձանց կամ քաղաքացիներին հանձնվելու կամ նրանց տրամադրած (նշած) գտնվելու կամ բնակության վայր ուղարկելու կամ պատշաճ այլ կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական այլ ակտերով կամ այդ անհատական իրավական ակտով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:

Սույն մասում նախատեսված մարմինների ընդունած և պատասխանատվություն սահմանող անհատական իրավական ակտն ուժի մեջ է մտնում տվյալ անհատական իրավական ակտը համապատասխան մարմիններում կամ կազմակերպություններում մուտքագրվելու կամ պաշտոնատար անձանց կամ քաղաքացիներին հանձնելու կամ նրանց տրամադրած (նշած) գտնվելու կամ բնակվելու վայր ուղարկելու կամ պատշաճ այլ կարգով նրանց իրազեկելու պահից, եթե օրենքով կամ ավելի բարձր իրավական ուժ ունեցող իրավական այլ ակտերով կամ այդ անհատական իրավական ակտով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:

2. Ներքին իրավական ակտերն ուժի մեջ են մտնում այդ ակտի մասին համապատասխան անձանց պատշաճ կարգով իրազեկելու պահից, եթե այդ ներքին իրավական ակտով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:

 

Հոդված 61. Անհատական և ներքին իրավական ակտերն ուղարկելը

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության անհատական որոշումները և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի անհատական որոշումները` դրանք ընդու-նելու օրվան հաջորդող երեք օրվա ընթացքում ուղարկվում են այն մարմիններ, պաշտոնատար անձանց կամ քաղաքացիներին, որոնց վրա տարածվում են դրանք:

2. Անհատական  իրավական այլ ակտերը` դրանք ընդունելու օրվան հաջորդող 3 օրվա ընթացքում ուղարկվում կամ հանձնվում են այն մարմիններին, պաշտոնատար անձանց կամ քաղաքացիներին, որոնց վրա տարածվում են դրանք:

 

Հոդված 62. Իրավաբանական ուժ չունեցող իրավական ակտը

 

1. Սույն օրենքով նախատեսված իրավաբանական ուժ չունեցող իրավական ակտերն առ ոչինչ են և ենթակա չեն կատարման կամ կիրառման:

2. Իրավաբանական ուժ չունեցող իրավական ակտի կատարումը կամ կիրառումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

 

Հոդված 63. Օրենսդրական և գերատեսչական իրավական ակտերի պաշտոնական

                     հրապարակումը

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի որոշումները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի սահմանադրական պալատի որոշումները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերն ու կարգադրությունները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումները և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշումները` դրանք ստանալու օրվան հաջորդող տասն օրվա ընթացքում պաշտոնապես հրապարակվում են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում»:

2. Գերատեսչական նորմատիվ ակտերը` դրանք ստանալու օրվան հաջորդող տասն օրվա ընթացքում պաշտոնապես հրապարակվում են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում»:

3. Սույն հոդվածով նախատեսված օրենքների և իրավական այլ ակտերի պաշտոնական հրապարակման օրը համարվում է դրանց ամբողջական տեքստը  «Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության պաշտոնական տեղեկագրում» կամ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերա-տեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում» առաջին անգամ հրատարակման (լույս ընծայման) օրը:

4. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրի» հրատարակման օր է համարվում տվյալ համարի համար նախատեսված տպաքանակի ութսուն տոկոսի` իրացման համար առաքման օրը, որը նշվում է տեղեկագրի շապիկի առաջին էջի վրա:

5. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագիրը» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիրը» հրապա-րակվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ: 

6. Եթե նորմատիվ իրավական ակտը չի հրապարակվել այնտեղ նշված իրավական ակտն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ, ապա իրավական ակտն ուժի մեջ մտնելու օր է համարվում դրա հրապարակմանը հաջորդող օրը, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

7. Եթե նորմատիվ իրավական ակտի շապիկի առաջին էջում զետեղված պաշտոնական հրապարակման օրվա նշումը չի համապատասխանում սույն հոդվածի չորրորդ մասով սահմանված կարգով նախատեսված տեղեկագրերի փաստացի հրատարակման օրվան, ապա իրավական ակտի պաշտոնական հրապարակման օր է համարվում տեղեկագրերի փաստացի հրատարակման օրը, որի մասին տեղեկագրերը հրատարակող մարմինը` այդ տեղեկագրի հրատարակման օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում պարտավոր է տեղեկագրի հաջորդ համարում տալ պաշտոնական հաղորդագրություն:

8. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրի» հրատարակումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությունը` Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

9. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագիրը» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիրը» ենթակա են ազատ իրացման և բաժանորդագրության:

10. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր» պաշտոնական պարբերականները պետական պատվերով ստացող պետական մարմինների և կազմակերպությունների ցանկը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 64. Տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերի

                    պաշտոնական հրապարակումը

 

1. Գյուղական և քաղաքային համայնքի ավագանու և ղեկավարի նորմատիվ որոշումների պաշտոնական հրապարակման օր է համարվում համայնքի ղեկավարի հրատարակած «Համայնքի իրավական ակտերի տեղեկագրում» այդ ակտերը սույն օրենքի 55-րդ հոդվածի հինգերորդ մասով նախատեսված ժամկետում հրապարակվելու կամ դրանք համայնքի տարածքի տարբեր վայրերում այդ նպատակով նախատեսված ցուցատախտակներին փակցնելու օրը:

2. «Համայնքի իրավական ակտերի տեղեկագիրը» հրատարակվում է` ելնելով համայնքի բնակչության թվից` հարյուր բնակչին ոչ պակաս, քան մեկ օրինակ տպաքանակով:

Ցուցատախտակները տեղադրվում են` ելնելով համայնքի բնակչության թվից` երեք հարյուր բնակչին ոչ պակաս, քան մեկ ցուցատախտակ:

3. «Համայնքի իրավական ակտերի տեղեկագրի» հրապարակման կամ հրատարակման կարգի կամ ժամկետների որոշման նկատմամբ  կիրառվում են սույն օրենքի 63-րդ հոդվածի առաջինից չորրորդ, վեցերորդ եւ յոթերորդ մասերի կանոնները:

4. «Համայնքի իրավական ակտերի տեղեկագիրը» լույս է տեսնում ըստ անհրաժեշտության, կարող է անհատույց տարածվել կամ ազատ իրացվել:

5. Յուրաքանչյուր կիսամյակի համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությունը հրատարակում է քաղաքային և գյուղական համայնքների նորմատիվ իրավական ակտերի ժողովածուներ: Այդ ժողովածուների հրատարակումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:

    

Հոդված 65. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի»

                    կառուցվածքը

 

1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագիրը» բաղկացած է հետևյալ բաժիններից`

1) առաջին բաժնում հրապարակվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերը.

2) երկրորդ բաժնում հրապարակվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքները.

3) երրորդ բաժնում հրապարակվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի սահմանադրական պալատի որոշումները.

4) չորրորդ բաժնում հրապարակվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերը.

5) հինգերորդ  բաժնում հրապարակվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի որոշումները.

6) վեցերորդ բաժնում հրապարակվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի կարգադրությունները.

7) յոթերորդ բաժնում հրապարակվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումները.

8) ութերորդ բաժնում հրապարակվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշումները:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» կարող են նախատեսվել նաև այլ բաժիններ:

2. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» իրավական ակտերը հրապարակվում են հերթական համար ունեցող հոդվածներով: Այդ հոդվածների համար-ները նորացվում են յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից:

3. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի» շապիկի վրա և առաջին էջում նշվում են տեղեկագրի տարեկան հերթական համարը, հրատարակման օրը, ամիսը և ամսաթիվը:

 

Հոդված 66. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերատեսչական նորմատիվ

                    ակտերի տեղեկագրի» կառուցվածքը

 

1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիրը» բաղկացած է հետևյալ բաժիններից`

1) առաջին բաժնում հրապարակվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները.

2) երկրորդ բաժնում հրապարակվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի որո-շումները.

3) երրորդ բաժնում հրապարակվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի որոշումները.

4) չորրորդ բաժնում հրապարակվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի որոշումները.

5) հինգերորդ բաժնում հրապարակվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարների հրամանները.

6) վեցերորդ բաժնում հրապարակվում են Ստեփանակերտի քաղաքապետի  որոշումները և կարգադրությունները.

7) յոթերորդ բաժնում հրապարակվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարների որոշումները և կարգադրությունները:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրի» համապատասխան բաժիններում հրապարակվում են սույն օրենքի 56-րդ հոդվածի առաջին մասում նշված դատական ակտերը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում» կարող են նախատեսվել նաև այլ բաժիններ:

2. Նախարարների հրամանները հրապարակվում են համապատասխան նախարարությունների, ապա` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական համապա-տասխան մարմինների անվանումների այբբենական հերթականությամբ:

3. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում» իրավական ակտերը հրապարակվում են հերթական համար ունեցող հոդվածներով:

Հոդվածների համարները նորացվում են յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից:

4. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղե-կագրի» շապիկի վրա և առաջին էջում նշվում են տեղեկագրի տարեկան հերթական համարը, հրատարակման օրը, ամիսը և ամսաթիվը:

 

Հոդված 67. «Համայնքի իրավական ակտերի տեղեկագրի» կառուցվածքը

 

1. «Համայնքի իրավական ակտերի տեղեկագիրը» բաղկացած է հետևյալ բաժիններից`

1) առաջին բաժնում հրապարակվում են համայնքի ավագանու որոշումները.

2) երկրորդ բաժնում հրապարակվում են համայնքի ղեկավարի որոշումները:

«Համայնքի իրավական ակտերի տեղեկագրի» համապատասխան բաժիններում հրապարակվում են սույն օրենքի 56-րդ հոդվածի առաջին մասում նշված դատական ակտերը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից «Համայնքի իրավական ակտերի տեղե-կագրում» կարող են նախատեսվել նաև այլ բաժիններ:

Սույն հոդվածում նշված տեղեկագրում իրավական ակտերը հրապարակվում են հերթական համարներով: Այդ համարները նորացվում են յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից: Տեղեկագրերի շապիկի վրա և առաջին էջում նշվում են տեղեկագրի տարեկան հերթական համարը, հրատարակման օրը, ամիսը և ամսաթիվը:

 

Հոդված 68. Իրավական ակտերի պաշտոնական և ոչ պաշտոնական հրապարակման կարգը

 

1. Իրավական ակտերի պաշտոնական կամ ոչ պաշտոնական հրատարակումն իրականացվում է այդ իրավական ակտերը կամ դրանց քաղվածքները թղթի վրա, էլեկտրոնային կամ այլ կրիչների վրա տպագրման կամ բազմացման, ինչպես նաև էլեկտրոնային կամ այլ ցանցերով դրանց տարածման միջոցով:

2. Օրենսդրական, գերատեսչական և տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերի պաշտոնական հրատարակումն իրականացվում է այն տեսքով, ինչ տեսքով դրանք ուղարկվել են հրապարակման:

Օրենսդրական, գերատեսչական, դատական, տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայ-մանագրերի պաշտոնական վերահրատարակման իրավունք ունեն Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության արդարադատության նախարարությունը կամ օրենքով նախատեսված այլ անձինք:

Օրենսդրական, գերատեսչական և տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտեր չհամարվող այլ իրավական ակտերը կարող են հրապարակել դրանք ընդունող մարմինները կամ այլ անձինք, բացառությամբ պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք համարվող իրավական ակտերի կամ նման գաղտնիք պարունակող իրավական ակտերի մասերի:

3. Օրենսդրական, գերատեսչական, դատական ակտերի, տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազ-գային պայմանագրերի ոչ պաշտոնական հրատարակումն իրականացվում է օրենքով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Իրավական ակտերի ոչ պաշտոնական հրատարակումներ իրականացնողներն իրավունք ունեն ինքնուրույն մշակել դրանք, ինչպես նաև իրականացնել իրավական ակտերի ոչ պաշտոնական ինկորպորացիա` չփոխելով իրավական ակտի իմաստը:

Իրավական ակտերի ոչ պաշտոնական հրատարակման մենաշնորհ տալն արգելվում է:

4. Իրավական ակտերի պաշտոնական վերահրատարակումը կամ ոչ պաշտոնական հրատարակումը կարող է իրականացվել միայն իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կամ իրավաստեղծ մարմիններից կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությունից պաշտոնապես ստացված իրավական ակտերի հիման վրա` նշելով հրապա-րակման կամ ստացման աղբյուրը:

5. Եթե մինչև իրավական ակտի պաշտոնական վերահրատարակման կամ ոչ պաշտոնական հրատարակման օրը դրանում կատարվել են փոփոխություններ կամ լրացումներ, ապա դրանք պետք է հրատարակվեն իրավական ակտերի հետ միասին, կամ այդ իրավական ակտերը պետք է հրատարակվեն դրանցում կատարված բոլոր փոփոխություններն ու լրացումները ներառված (այսուհետ` ինկորպորացիա)` նշելով, թե որ օրվա դրությամբ կատարված փոփոխություններով կամ լրացումներով հանդերձ է դա հրատարակվում:

Օրենսդրական, գերատեսչական կամ տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացիան իրականացնում են այն ընդունող մարմինները կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

6. Նորմատիվ իրավական այն ակտը, որում կատարվել են բազմաթիվ փոփոխություններ կամ լրացումներ, համապատասխան ակտն ընդունած իրավաստեղծ կամ նորմատիվ ակտը հրատարակող մարմինը կարող է պաշտոնապես վերահրատարակել սույն օրենքով նախատեսված համապատասխան տեղեկագրերում:

7. Օրենքի և իրավական այլ ակտերի պահանջների խախտմամբ հրատարակված իրավական ակտերը համարվում են անվավեր, և դրանց իրացումը, բազմացումը կամ տարածումն արգելվում է:

 

Գ Լ ՈՒ Խ 7

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ

ԱԿՏԵՐԻՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԻՐԱԶԵԿՈՒՄԸ

 

Հոդված 69. Իրավական ակտերի պահանջների կատարումը

 

1. Անձինք ազատ են կատարել այն, ինչ արգելված չէ օրենքով կամ օրենքով ուղղակի նախատեսված դեպքերում օրենսդրական այլ ակտերով, եթե դրա հետևանքով չեն խախտվի այլոց իրավունքները, ազատությունները, պատիվն ու բարի համբավը:

2. Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով, ինչպես նաև օրենքով ուղղակի նախատեսված դեպքերում` օրենսդրական այլ ակտերով:

Պարտականությունների կատարման կարգը, պայմանները և ծավալը որոշում են օրենքով, իսկ օրենքով ուղղակի նախատեսված դեպքերում` օրենսդրական այլ ակտերով:

Անձինք կարող են ենթարկվել պատասխանատվության միայն օրենքով նախատեսված դեպքերում, կարգով և չափով:

3. Անձը պարտավոր չէ կատարել իրավաբանական ուժ չունեցող, ինչպես նաև սույն օրենքով սահմանված կարգով չհրապարակված կամ ուժի մեջ չմտած իրավական ակտի պահանջները:

Անձը չի կարող պատասխանատվության ենթարկվել իրավաբանական ուժ չունեցող, ինչպես նաև սույն օրենքով սահմանված կարգով չհրապարակված կամ ուժի մեջ չմտած իրավական ակտի պահանջների խախտման համար:

4. Եթե իրավական ակտում նախատեսված նորմի պահանջի կատարում կարող է միայն իրականացվել այդ իրավական ակտով նախատեսված իրավական այլ ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա իրավական ակտն այդ նորմի մասով գործում է համապատասխան իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից:

5. Իրավական ակտի նորմերը, բացառությամբ սույն հոդվածի չորրորդ մասում նախատեսված դեպքերի, գործում են ուղղակիորեն և ենթակա են կատարման` անկախ այն հանգամանքից, թե դրանց հիման վրա կամ ի կատարումն դրանց ընդունվել են իրավական այլ ակտեր, թե ոչ:

6. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական, ֆիզիկական և պաշտոնատար անձինք պարտավոր են կատարել սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած իրավական ակտերի պահանջները` անկախ այն հանգամանքից, թե այդ իրավական ակտերը նրանք պաշտոնապես կամ ընդհանուր կարգով են ստացել, ինչպես նաև դրանց ընդունման կամ ուժի մեջ մտնելու մասին նրանք իրազեկվել կամ տեղյակ են եղել, թե ոչ, եթե օրենքով կամ տվյալ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:

Սույն նորմը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին և պաշտոնատար անձանց չի ազատում իրավական ակտերի մասին հասարակությանն իրազեկելու կամ տեղյակ պահելու` իրավական ակտերով նախատեսված իրենց պարտականությունների կատարումից:

7. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները կամ դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են իրենց լիազորությունների շրջանակում աջակցել անձանց նրանց իրավունքներն իրականացնելիս կամ պարտականությունները կատարելիս, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել նրանց խախտված իրավունքների վերականգնման համար, ինչպես նաև վերացնել անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացմանը խոչընդոտող հանգամանքները, եթե այդ իրավունքների իրականացումը կամ պարտականությունների կատարումը չի հակասում պետական և հասարակական անվտանգության շահերին, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, կամ դրա հետևանքով չեն խախտվի այլոց իրավունքներն ու ազատությունները, պատիվը և բարի համբավը:

 

Հոդված 70. Հասարակությանն իրավական ակտերի մասին իրազեկելը

 

Իրավաբանական կամ ֆիզիկական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմա-նափակող, դրանց իրականացման կարգը փոփոխող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող և փոփոխող կամ պարտականությունների կատարման կարգ սահմանող և փոփոխող, իրավաբանական կամ ֆիզի-կական անձանց գործունեության նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կարգ սահմանող կամ փոփոխող, կամ նրանց վիճակն այլ կերպ վատթարացնող նորմատիվ իրավական ակտերը կիրառող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են այդ մասին իրազեկել շահագրգիռ իրավաբանական և ֆիզիկական անձանց` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ 8

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ, ԴՐԱՆՑ

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ

 

Հոդված 71. Իրավական ակտի փոփոխությունները կամ լրացումները

 

1. Իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ են կատարվում, եթե անհրաժեշտ է փոփոխել առանձին իրավահարաբերությունների կարգավորման առանձնահատկությունները:

2. Իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին`

1) բառեր կամ թվեր այլ բառերով կամ թվերով փոխարինելու միջոցով.

2) բառեր, թվեր կամ նախադասություններ հանելու միջոցով.

3) բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, պարբերություններ կամ նախադասություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով.

4) բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի կամ պարբերությունների գործողությունը դադարեցնելու միջոցով:

Սույն մասի 4-րդ կետով սահմանված փոփոխություններն իրականացվում են իրավական ակտերի գործողության դադարեցման համար նախատեսված կարգով ու պայմաններով և առա-ջացնում են իրավաբանական ակտի գործողության դադարեցման համար նախատեսված համապատասխան հետևանքներ:

3. Իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր կամ թվեր լրացնելու միջոցով:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխությունները կատարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված կարգով:

5. Իրավական այլ ակտերում փոփոխությունները կամ լրացումները կատարում են միայն իրավական ակտն ընդունած մարմինը կամ նրա իրավահաջորդը: Իրավաստեղծ մարմինն իրա-վական ակտում փոփոխություններ կամ լրացումներ կարող է կատարել միայն նույն տեսակի իրավական ակտով:

Օրենսգրքերում փոփոխությունները կամ լրացումները կատարվում են օրենքով:

Համատեղ ընդունված իրավական ակտերում փոփոխություններն ու լրացումները կատարվում են իրավական ակտն ընդունած մարմինների կամ դրանց իրավահաջորդների համատեղ ընդունած իրավական ակտով:

Իրավական այն ակտերում, որոնց ընդունման համար օրենքով կամ օրենսդրական այլ ակտով պահանջվել է իրավաստեղծ այլ մարմինների համաձայնությունը, փոփոխություններ կամ լրացում-ներ կարող են կատարվել միայն իրավական ակտի ընդունման համար համաձայնություն տված իրավաստեղծ մարմնի կամ դրա իրավահաջորդի համաձայնությամբ:

6. Իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձևը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձևին (տեսքին):

Եթե իրավական ակտում կատարվում են ծավալուն փոփոխություններ կամ լրացումներ, ապա իրավական ակտը կարող է ամբողջությամբ շարադրվել նոր խմբագրությամբ:

 

Հոդված 72. Իրավական ակտի գործողության դադարումը

 

1. Իրավական ակտի գործողությունը դադարում է`

1) իրավական ակտն ուժը կորցրած ճանաչվելու դեպքում.

2) իրավական ակտը վերացվելու դեպքում.

3) իրավական ակտն անվավեր ճանաչվելու դեպքում.

4) իրավական ակտը չեղյալ ճանաչվելու դեպքում.

5) իրավական ակտի գործողությունը կասեցվելու դեպքում:

2. Եթե դադարեցվելու է իրավական ակտով կարգավորվող հարաբերությունների որոշակի մասի գործողությունը, որը հնարավոր չէ առանձնացնել իրավական ակտերի մասերի ձևով, ապա իրավական ակտի գործողությունը դադարեցվում է մասնակի: Այս դեպքում իրավական ակտի գործողությունը դադարեցնող ակտում պետք է հստակ նշվի այն հարաբերությունների շրջանակը, որի մասով դադարեցվում է իրավական ակտի գործողությունը:

3. Իրավական ակտի գործողության դադարեցման հետ միաժամանակ համապատասխանաբար գործողությունը դադարեցված են ճանաչվում նաև այդ իրավական ակտի համաձայն կամ ի կատարումն դրանց ընդունված նորմատիվ իրավական ակտերը կամ իրավական նորմերը, եթե իրավական ակտի գործողությունը դադարեցնելու մասին իրավական ակտով այլ բան նախա-տեսված չէ:

Իրավական ակտի գործողության դադարեցման դեպքում անհատական իրավական ակտերի գործողությունը կարող է դադարեցվել միայն օրենքով նախատեսված դեպքերում` իրավական ակտի գործողությունը դադարեցնելու մասին իրավական ակտով նախատեսված կարգով և պայմաններով:

Իրավական ակտի գործողությունը դադարած ճանաչելու` սույն մասով սահմանված հիմքերն իրավաստեղծ մարմնին, բացի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովից, չեն ազատում համապատասխան իրավական ակտերի` սույն օրենքով սահմանված ժամկետներում և կարգով գործողությունը դադարեցված ճանաչելու պարտականությունից:

4. Իրավական ակտի գործողության դադարեցման մասին իրավական ակտ ընդունելու դեպքում գործողությունը դադարեցված իրավական ակտով կամ դրա համաձայն գործողությունը դադարեցված իրավական ակտերի գործողությունը չի վերականգնվում:

Գործողությունը դադարեցված իրավական ակտի գործողությունը կարող է վերականգնվել միայն համապատասխան իրավական ակտով` գործողությունը դադարեցված իրավական ակտի գործողության վերականգնման մասին ուղղակի դրույթի առկայության դեպքում:

5. Իրավական ակտի գործողության դադարեցումն իրավական ակտն ընդունած մարմինը կատարում է նույն տեսակի իրավական ակտով:

Օրենսգրքերի գործողությունը դադարեցվում է օրենքով:

Համատեղ ընդունված իրավական ակտի գործողությունը կարող է դադարեցվել իրավական ակտն ընդունած մարմինների կամ դրանց իրավահաջորդների, ինչպես նաև համապատասխան լիազորություններով օժտված դրանց վերադաս մարմնի որոշմամբ:

Եթե իրավական ակտի ընդունման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության համաձայն պահանջվել է իրավաստեղծ այլ մարմինների համաձայնությունը, ապա առանց դրա կամ դրա իրավահաջորդի համաձայնության այդ իրավական ակտի գործողությունը չի կարող դադարեցվել:

6. Սույն օրենքով նախատեսված իրավական ակտերի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ կանոնները կիրառվում են նաև դրանց մասերի գործողությունների դադարեցման ժամանակ: Իրավական ակտի մասի գործողության դադարեցումը չի հանգեցնում իրավական ակտի կամ դրա այլ մասերի գործողության դադարեցման, եթե օրենքով ուղղակի այլ բան նախատեսված չէ:

 

Հոդված 73. Իրավական ակտն ուժը կորցրած ճանաչելը

 

1. Իրավական ակտն ուժը կորցրած է ճանաչվում`

1) իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված վերադաս մարմնի որոշմամբ, եթե`

ա) դադարել է իրավական ակտով կարգավորվող իրավահարաբերությունների հետագա իրավական կարգավորման անհրաժեշտությունը,

բ) իրավական ակտով կարգավորվող իրավահարաբերությունները կարգավորվում կամ կարգավորվելու են այլ իրավական ակտով,

գ) ուժի մեջ է մտել ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտ, որին հակասում են այդ իրավական ակտի դրույթները,

դ) ուժի մեջ է մտել ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագիր, որի նորմերին հակասում է այդ իրավական ակտը,

ե) ժամկետային իրավական ակտի համար նախատեսված ժամկետը լրացել է.

2) իրավաստեղծ մարմնի` առանց իրավահաջորդի գործունեության դադարման դեպքում` միայն նորմատիվ իրավական ակտերի մասով, եթե իրավաստեղծ մարմնի լուծարման որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

2. Եթե իրավական ակտը հակասում է հետագայում ուժի մեջ մտած ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտի պահանջներին, ապա իրավաստեղծ մարմինը, բացառու-թյամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի, պարտավոր է իր ընդունած իրավական ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին ընդունել իրավական ակտ` ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերն ուժի մեջ մտնելու օրվանից հետո` 2 ամսվա ընթացքում, եթե այդ իրավական ակտով այլ ժամկետ նախատեսված չէ: Այս դեպքում հակասող իրավական ակտերն ուժը կորցրած են ճանաչվում ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերն ուժի մեջ մտնելու պահից:

3. Իրավաստեղծ մարմնի` առանց իրավահաջորդի գործունեության դադարման դեպքում դրա նորմատիվ իրավական ակտերն ուժը կորցրած են ճանաչվում իրավական ակտն ընդունող մարմնի լուծարման պահից, եթե իրավաստեղծ մարմնի գործունեության դադարեցման մասին իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:

 

Հոդված 74. Իրավական ակտը վերացնելը

 

1. Իրավական ակտը վերացված է ճանաչվում, եթե վերացել է դրանով կարգավորվող հարաբերությունների իրավական կարգավորման անհրաժեշտությունը, և այդ իրավական ակտի գործողությունը դադարեցնելու մասին իրավական ակտին տրվելու է հետադարձ ուժ:

Սույն դրույթը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ իրավական ակտի գործողությունը դադարեցվում է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին հակասելու կամ հակասող ճանաչվելու պատճառով:

2. Իրավական ակտը վերացված է ճանաչվում իրավաստեղծ մարմնի կամ դրա իրավահաջորդի որոշմամբ:

3. Իրավական ակտը վերացնելու մասին իրավական ակտով պետք է լուծվեն իրավական ակտին հետադարձ ուժ տալու կարգը և պայմանները:

4. Իրավական ակտը  վերացված  ճանաչվելու  դեպքում չեն իրականացվում  սույն օրենքի 75-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված միջոցառումները:

 

Հոդված 75. Իրավական ակտն անվավեր ճանաչելը

 

1. Իրավական ակտն անվավեր է ճանաչվում`

1) իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված վերադաս մարմնի որոշմամբ, եթե իրավական ակտի ընդունման պահին դա հակասել է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտին.

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի սահմանադրական պալատի կողմից իրավական ակտը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ճանաչվելու դեպքում.

3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին ատյանի դատարանի, վերաքննիչ դատարանի և  Գերագույն դատարանի վճռաբեկ պալատի կողմից ակտն ավելի բարձր իրավաբա-նական ուժ ունեցող իրավական ակտերին կամ սույն օրենքով նախատեսված այլ հիմքերով այլ իրավական ակտին հակասող ճանաչվելու դեպքում.    

4) տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերը սույն օրենքով սահմանված ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարա-րություն չներկայացվելու դեպքում.

5) պատասխանատվություն նախատեսող անհատական իրավական ակտի պահանջը սահմանված վաղեմության ժամկետում չկատարվելու դեպքում:

2. Իրավական ակտն անվավեր ճանաչելու մասին իրավական ակտը կարող է տարածվել նաև այդ ակտի ուժի մեջ մտնելուն նախորդող իրավահարաբերությունների վրա, եթե այդպիսի իրա-վական ակտ չընդունելը կարող է հանրության կամ պետության համար առաջացնել ծանր հետևանքներ:

Սույն մասի առաջին պարբերությունում նշված իրավական ակտով անվավեր ճանաչված իրավական ակտի, ինչպես նաև այդ ակտի կատարումն ապահոված այլ նորմատիվ ակտերի վրա հիմնված` իրավական ակտի ուժի մեջ մտնելուն նախորդող երեք տարիների ընթացքում ընդունված և կատարված իրավական ակտերը ենթակա են վերանայման իրավական ակտն ընդունած մարմնի կողմից` օրենքով սահմանված կարգով:

Եթե որևէ նորմատիվ իրավական ակտի կամ դրա որևէ դրույթի անվավեր ճանաչումն անխուսափելիորեն կառաջացնի այնպիսի ծանր հետևանքներ հանրության և պետության համար, որոնք կխաթարեն այդ  պահին  տվյալ  նորմատիվ ակտի վերացմամբ հաստատվելիք իրավական անվտանգությունը, ապա համապատասխան մարմինը կարող է հետաձգել այդ ակտի իրավաբա-նական ուժը կորցնելը:

3. Սույն հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերով նախատեսված դեպքերում իրավական ակտն անվավեր կամ իրավաբանական ուժ չունեցող է ճանաչվում ընդունման պահից:

Անվավեր ճանաչված իրավական ակտի կատարումն ապահոված այլ իրավական ակտերի համապատասխան դրույթները կորցնում են իրենց իրավաբանական ուժը` վիճարկվող ակտի ուժը կորցնելու հետ միաժամանակ:

4. Սույն հոդվածի առաջին մասի 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով իրավական ակտն անվավեր կամ իրավաբանական ուժ չունեցող ճանաչվելու օրվան հաջորդող մեկամսյա ժամկետում անվավեր ճանաչված իրավական ակտն ընդունած իրավաստեղծ մարմինը պարտավոր է ընդունել իրավական ակտն անվավեր ճանաչելու մասին համապատասխան իրավական ակտ:

5. Իրավական ակտն իրավաստեղծ մարմնի կամ դրա իրավահաջորդի կամ դրա վերադաս մարմնի որոշմամբ կարող է անվավեր ճանաչվել, եթե օրենքով այդ ակտն անվավեր ճանաչելու համար պարտադիր դատական կարգ նախատեսված չէ:

6. Իրավական ակտն անվավեր ճանաչելու մասին իրավական ակտով կարող են լուծվել`

1) իրավական ակտն անվավեր ճանաչելու հետևանքով անձանց խախտված իրավունքները ճանաչելու կամ մինչև խախտումը եղած դրությունը վերականգնելու հարցերը.

  2) անձանց իրավունքը խախտող կամ դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները կասեցնելու կամ վերացնելու հարցերը.

3) անվավեր ճանաչված իրավական ակտն ընդունելու և անվավեր ճանաչելու հետևանքով պատճառված վնասները հատուցելու հարցերը:

7. Իրավական ակտն անվավեր ճանաչվելու դեպքում ֆիզիկական կամ իրավաբանական անձինք պարտավոր չեն անվավեր ճանաչված ակտով իրենց տրված իրավունքներից, արտոնու-թյուններից, ազատություններից օգտվելու հետևանքով պետությանը կամ տեղական ինքնակառավարման մարմնին պատճառած վնասները հատուցել կամ վերականգնել, եթե նրանք չգիտեին կամ պարտավոր չէին իմանալ, որ տրված իրավունքները, արտոնություններն ու ազատությունները սահմանող իրավական ակտերն անվավեր էին:

 

Հոդված 76. Իրավական ակտը չեղյալ ճանաչելը

 

1. Իրավական ակտը չեղյալ է ճանաչվում իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված վերադաս մարմնի որոշմամբ, եթե ընդունված իրավական ակտը դեռևս չի կիրառվել և աննպատակահարմար է կիրառել, կամ դրանով նախատեսված հարաբերություններն այդ իրավական ակտով կամ դրանով նախատեսված կարգով հնարավոր չէ կարգավորել, կամ դրանով նախատեսված պահանջները հնարավոր չէ իրականացնել:

Իրավական ակտի նորմատիվ դրույթները չեն կարող չեղյալ ճանաչվել, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված դեպքերի:

2. Իրավական ակտը չեղյալ է ճանաչվում ընդունման պահից:

 

Հոդված 77. Իրավական ակտի գործողության կասեցումը

 

1. Իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված վերադաս մարմնի որոշմամբ իրավական ակտի գործողությունը կարող է կասեցվել:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը կարող է կասեցնել կառավարության որոշումների գործողությունը մեկ ամիս ժամկետով:

2. Իրավական ակտի գործողության կասեցման մասին իրավական ակտով պետք է սահմանվեն`

1) իրավական ակտի գործողության կասեցման պատճառը կամ նպատակը, ինչպես նաև ժամկետը.

2) մինչև իրավական ակտի գործողության կասեցումը և դրա գործողության վերականգնումից հետո ծագած հարաբերությունների կարգավորման կարգը և պայմանները:

Նշված դրույթները չնախատեսող իրավական ակտի գործողությունը կասեցնող իրավական ակտն իրավաբանական ուժ չունի:

 

Հոդված 78. Փոփոխություններ կամ լրացումներ կատարելու, ինչպես նաև իրավական

                   ակտերի գործողության դադարեցման դեպքում այլ իրավական

                   ակտերը փոփոխելը

 

1. Նոր իրավական ակտի ընդունման կապակցությամբ փոփոխման կամ լրացման, ինչպես նաև գործողության դադարեցման ենթակա են այն բոլոր իրավական ակտերը կամ դրանց մասերը, որոնք կամ հակասում են նոր ակտում պարունակվող դրույթներին, կամ ընդգրկված են այնտեղ:

2. Եթե իրավական ակտի ընդունման կապակցությամբ անհրաժեշտ է փոփոխություններ կամ լրացումներ կատարել կամ գործողությունը դադարեցնել մինչև այդ ընդունված իրավական ակտերում կամ դրանց որոշ մասերում, ապա դրանք ինքնուրույն իրավական ակտերի մասերի տեսքով շարադրվում են իրավական ակտի նախագծի եզրափակիչ մասում:

3. Եթե իրավական ակտի ընդունման կապակցությամբ անհրաժեշտ է փոփոխություններ կամ լրացումներ կատարել մեծ թվով ակտերում, կամ դադարեցնել մեծ թվով ակտերի գործողությունը, ապա դրանց ցանկերը ձևակերպվում են առանձին, նույն տեսակի իրավական ակտի տեսքով: Նման ցանկերի նախագծերը պատրաստում են հիմնական ակտի նախագիծը մշակողները և ներկայացնում են դրա հետ միասին:

Փոփոխությունների կամ լրացումների ցանկերը կազմվում են գործողությունը դադարեցնող ցանկերից առանձին` ժամանակագրական կարգով:

4. Իրավական ակտի ընդունումից հետո դրա ընդունման կապակցությամբ փոփոխման, լրացման կամ գործողության դադարեցման ենթակա իրավական ակտերի ցանկերի նախագծերի պատ-րաստումը թույլատրվում է միայն, եթե դրանց պատրաստումը պահանջում է երկար ժամանակ: Այս դեպքում ընդունվող իրավական ակտում պետք է տրվի համապատասխան ցանկերի նախագծերի մշակման հանձնարարական կամ առաջարկություն` նշելով, թե որ մարմինն ինչ ժամկետում պետք է մշակի դրանք:

 

Գ Լ ՈՒ Խ 9

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ,

ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ  ԵՎ ԱՆՁԱՆՑ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

 

Հոդված 79. Իրավական ակտերի գործողությունը ժամանակի ընթացքում

 

1. Իրավական ակտը տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա, այսինքն` ունի հետադարձ ուժ միայն սույն օրենքով և այլ օրենքներով, ինչպես նաև տվյալ իրավական ակտով նախատեսված դեպքերում:

Հետադարձ ուժ չի կարող տրվել իրավաբանական կամ ֆիզիկական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող, դրանց իրականացման կարգը խստացնող կամ պատաս-խանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող կամ պարտականությունների կատարման կարգ սահմանող կամ խստացնող, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կարգ սահմանող կամ խստացնող, ինչպես նաև նրանց իրավական վիճակն այլ կերպ վատթարացնող իրավական ակտերին:

2. Իրավախախտման համար սահմանված պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող կամ իրավախախտում կատարած իրավաբանական և ֆիզիկական անձանց դրությունն այլ կերպ բարելավող իրավական ակտը տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա, այսինքն` ունի հետադարձ ուժ, եթե օրենքով կամ այդ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:

3. Իրավական ակտում կատարված փոփոխությունների կամ լրացումների, բացառությամբ նրա առանձին մասերը վերացված կամ անվավեր կամ չեղյալ ճանաչելու դեպքերի, գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա, եթե սույն օրենքով, այլ օրենքներով, ինչպես նաև փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:

Մինչև փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտի ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա տարածվում են մինչև փոփոխությունները կամ լրացումներն ուժի մեջ մտնելը գործող նորմերը, եթե սույն օրենքով կամ փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:

Ուժը կորցրած իրավական ակտի գործողությունը տարածվում է մինչև դրա ուժը կորցնելու օրը ծագած հարաբերությունների վրա, եթե սույն օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:

4. Հետադարձ ուժ ունեցող իրավական ակտի կիրառմամբ անձն ազատվում է նախկինում կիրառված պատասխանատվության միջոց կամ իրավունքի սահմանափակում նախատեսող անհա-տական ակտերի կատարման պարտականությունից: Հետադարձ ուժ ունեցող իրավական ակտի ընդունումը հիմք չէ անձի նկատմամբ նախկինում կիրառված պատասխանատվության միջոցի կամ իրավունքի սահմանափակման կատարման շրջադարձի, այսինքն` վճարված գումարի վերադարձման, վերացված իրավունքի (լիցենզիայի, մրցույթին մասնակցության և այլն) վերա-կանգնման համար, եթե տվյալ ակտով ուղղակիորեն սահմանված չէ հակառակը:

 

Հոդված 80. Իրավական ակտերի գործողության ժամկետը

 

1. Նորմատիվ իրավական ակտի գործողության ժամկետն անսահմանափակ է, եթե տվյալ իրավական ակտում կամ դրա գործողության մեջ դնելու մասին իրավական ակտում ուղղակի ժամկետ նախատեսված չէ:

2. Ժամանակավոր գործողություն կարող է սահմանվել ողջ ակտի կամ դրա առանձին մասերի համար: Այս դեպքում պետք է նշվի ակտի կամ դրա առանձին մասի գործողության հստակ ժամկետը: Մինչև սահմանված ժամկետի ավարտն ակտն ընդունող մարմինը կարող է երկարաձգել ակտի գործողության ժամկետը կամ դրան հաղորդել անժամկետ բնույթ:

 

Հոդված 81. Իրավական ակտերի գործողությունը տարածության մեջ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունը, Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետու-թյան օրենքների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի սահմանադրական պալատի որոշումների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի որոշումների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության կառավարության որոշումների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշումների, գերատեսչական ակտերի, բացառությամբ շրջանների վարչակազմերի ղեկավարների և Ստեփանակերտի քաղաքապետի նորմատիվ որոշումների, գործողությունը տարածվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ողջ տարածքի վրա:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարների նորմատիվ որոշումների գործողությունը տարածվում է միայն տվյալ շրջանի, իսկ Ստեփանակերտի քաղաքապետի նորմատիվ որոշումների գործողությունը` միայն Ստեփանակերտ քաղաքի վարչական տարածքի վրա:

3. Տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերի գործողությունը տարածվում է համապատասխան համայնքի տարածքի վրա:

4. Անհատական իրավական ակտերի գործողությունը տարածվում է Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության ողջ տարածքի վրա, եթե այդ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:

5. Ներքին իրավական ակտի գործողությունը տարածվում է միայն ներքին իրավական ակտով ուղղակի նախատեսված անձանց վրա:

    

Հոդված 82. Իրավական ակտերի գործողությունն անձանց շրջանակներում

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերի գործողությունը տարածվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` ի դեմս դրա մարմինների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավաբանական անձանց, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների` ի դեմս դրանց մարմինների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, միջազգային կազմակերպությունների, օտար-երկրյա իրավաբանական անձանց, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործող օտարերկրյա իրավաբանական անձանց և միջազգային կազմակերպությունների առանձնացված ստորա-բաժանումների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական, հյուպատոսական և այլ ներկայացուցչությունների վրա, եթե այդ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի և միջազգային իրավունքի նորմերի համաձայն Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության օրենքներն ու նորմատիվ իրավական այլ ակտերը կարող են չկիրառվել օտարերկրյա պետությունների կամ միջազգային կազմակերպությունների դիվանագիտական և որոշ այլ ներկայացուցչությունների աշխատակիցների նկատմամբ:

 

Գ Լ ՈՒ Խ 10

ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՀԱՇՎՈՒՄԸ

 

Հոդված 83. Իրավական ակտով սահմանված ժամկետի որոշումը

 

1. Իրավական ակտերով սահմանված ժամկետը որոշվում է օրացուցային տարով, ամսով, ամսաթվով կամ տարիներով, ամիսներով, շաբաթներով, օրերով կամ ժամերով հաշվարկվող որոշակի ժամանակահատվածի ավարտով:

Ժամանակահատվածով որոշվող ժամկետն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա և ամսաթվի կամ այն իրադարձության վրա հասնելու հաջորդ օրվանից, որով որոշված է ժամկետի սկիզբը:

2. Տարիներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին տարվա համապատասխան ամսին և ամսաթվին:

Կես տարով որոշված ժամկետի նկատմամբ կիրառվում են ամիսներով հաշվարկվող ժամկետների կանոնները:

3. Տարվա եռամսյակներով հաշվարկվող ժամկետի նկատմամբ կիրառվում են ամիսներով հաշվարկվող ժամկետի կանոնները: Ընդ որում, եռամսյակը համարվում է երեք ամսին հավասար, իսկ եռամսյակների հաշվարկը կատարվում է տարվա սկզբից:

4. Ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին:

Եթե ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է այն ամսին, որը չունի համապատասխան ամսաթիվ, ապա ժամկետը լրանում է այդ ամսվա վերջին օրը:

5. Կես ամսով որոշվող ժամկետը դիտվում է որպես օրերով հաշվարկվող ժամկետ և հավասար է տասնհինգ օրվա:

6. Շաբաթներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին շաբաթվա համապա-տասխան օրը:

 

Հոդված 84. Ժամկետը ոչ աշխատանքային օր ավարտվելը

 

Եթե ժամկետի վերջին օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա, ապա ժամկետի ավարտի օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը:

 

Հոդված 85. Ժամկետի վերջին օրը գործողություններ կատարելու կարգը

 

1. Եթե ժամկետը սահմանվել է որևէ գործողություն կատարելու համար, ապա այդ գործողությունը կարող է կատարվել մինչև ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը:

Սակայն, եթե այդ գործողությունը պետք է կատարվի հիմնարկում կամ կազմակերպությունում, ապա ժամկետը լրանում է այն ժամին, երբ այդ կազմակերպությունում կամ հիմնարկում սահման-ված կանոններով դադարեցվում են համապատասխան գործառնությունները:

2. Մինչև ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը կապի կազմակերպությանը տրված փաստաթղթերը համարվում են ժամկետին տրված:

 

Հոդված 86. Ժամկետի որոշման այլ կարգի կիրառումը

 

Եթե օրենքով կամ տվյալ իրավահարաբերությունը կարգավորող օրենսդրական ակտով սահմանված է ժամկետների հաշվարկման այլ կարգ, ապա տվյալ ակտով կարգավորվող իրավահարաբերությունների ժամանակ կիրառվում է այդ օրենքով կամ իրավահարաբերությունը կարգավորող օրենսդրական ակտով սահմանված ժամկետների հաշվարկման կարգը:

 

Գ Լ ՈՒ Խ 11

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄԸ ԵՎ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ

Հոդված 87. Իրավական ակտի մեկնաբանումը

 

1. Իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները:

Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:

2. Եթե իրավական ակտն ընդունվել է ի կատարումն կամ համաձայն նույն կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտի, ապա այդ ակտը մեկնաբանվում է` առաջին հերթին հիմք ընդունելով ավելի բարձր իրավական ուժ ունեցող ակտի դրույթներն ու սկզբունքները:

3. Իրավական ակտի կամ իրավական ակտի բաժնի, գլխի կամ հոդվածի վերնագիրը չի կարող օգտագործվել իրավական ակտի կամ համապատասխանաբար նրա բաժնի, գլխի կամ հոդվածի մեկնաբանման համար:

 

Հոդված 88. Իրավական ակտի պարզաբանումը

 

1. Իրավական ակտի դրույթների ոչ հստակ կամ տարաբնույթ ընկալման, իրավական ակտն ավելի բարձր կամ նույն իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտին կամ նույն իրավական ակտի տարբեր դրույթների հակասության կամ օրենքով նախատեսված այլ դեպքերում, իրավական ակտի ուժի մեջ մտնելու ժամկետի որոշման, իրավաբանական ուժ ունենալու հարցերի պարզա-բանման, ինչպես նաև իրավական ակտի կիրառման բնագավառում ծագած այլ հարցերի ճշտման նպատակով տրվում է իրավական ակտի պարզաբանում:

Իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը պետք է ունենա ընդունման օր, հերթական համար և վերնագիր:

2. Իրավական ակտերի պաշտոնական պարզաբանումներ կարող են տալ`

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած իրավական ակտը կիրառող գործադիր իշխանության մարմինը` ընդ որում, մեկ բնագավառի վերաբերյալ պարզա-բանումներ տալու իրավունք ունի միայն մեկ մարմին.

բ) Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության կարգավորող հանձնաժողովները` իրենց կողմից կիրառվող կամ ընդունված իրավական ակտերի վերաբերյալ.

գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը` իր կողմից կիրառվող կամ ընդունված իրավական ակտերի վերաբերյալ.

դ) համայնքի ղեկավարը` համայնքի ավագանու և իր կողմից կիրառվող կամ ընդունված իրավական ակտերի վերաբերյալ:

Իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը տրվում է իրավական ակտի պաշտոնական մեկնաբանման համար նախատեսված կանոններով:

Իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը տրվում է համապատասխան մարմնի ղեկավարի կամ նրա լիազորած անձանց ստորագրությամբ:

3. Պաշտոնական պարզաբանում ստանալու համար ֆիզիկական կամ իրավաբանական անձն իր դիմումում պետք է նշի սույն հոդվածի առաջին մասով սահմանված հակասությունների, տարա-բնույթ ընկալումներ կամ այլ հարցերով պարզաբանում ստանալու անհրաժեշտության մասին` նշելով առաջադրված հարցերի իրավական հիմքերը:

Նա կարող է ներկայացնել հարցերի պարզաբանման միայն մեկ տարբերակ:

Սույն մասի առաջին պարբերության պահանջներից չբխող դիմումները համարվում են խորհրդատվություն ստանալու նպատակ հետապնդող, դրանց վերաբերյալ տրվում են միայն օրենքով նախատեսված պատասխաններ:

4. Պաշտոնական պարզաբանումները տրվում են դիմումն ստանալուն հաջորդող տասնհինգ օրվա ընթացքում: Նշված ժամկետում պաշտոնական պարզաբանումը չստանալու դեպքում դիմող անձն իրավասու է իրավական ակտի պահանջներն իրականացնելիս առաջնորդվել իր ներկայացրած պարզաբանման տարբերակով: խակայն այդ պարզաբանումը պետք է ուղղակիորեն բխի իրավական ակտի պահանջներից, չպետք է փոփոխի դրա իմաստը, պետք է պարզաբանվի օրենքի պահանջների պահպանմամբ և դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ: Եթե դիմողն առաջնորդվել է օրենքի պահանջների պահպանմամբ տրված պարզաբանումով, ապա այդ պարզաբանման և իրավասու մարմնի հետագայում տված պար-զաբանման կամ եզրակացության միջև հակասություն առաջանալու դեպքում դիմող անձն ազատվում է ոչ ճիշտ պարզաբանման հետևանքով թույլ տրված սխալների համար նախատեսված պատասխանատվությունից:

Պաշտոնական պարզաբանումների մեկ օրինակը, դրանց ստորագրման օրվան հաջորդող երրորդ օրը, ուղարկվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախա-րարություն, որը պարտավոր է «Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրի» առաջիկա համարում հրապարակել դա: Պաշտոնական պարզաբա-նումների մեկ օրինակը սույն պարբերությամբ նախատեսված ժամկետում չուղարկելն առաջացնում է վարչական պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

5. Դատարանների նախագահների խորհուրդը դատական պրակտիկայի ամփոփման հիման վրա տալիս է օրենքների կիրառման խորհրդատվական բնույթի պաշտոնական պարզաբանումներ: Դատարանների նախագահների խորհրդի օրենքների կիրառման պարզաբանումները ենթակա են հրապարակման:

6. Սույն հոդվածի առաջինից հինգերորդ մասերով նախատեսված պաշտոնական պարզաբանումները պարտադիր բնույթ չունեն, սակայն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների հետ հարաբերություններում անձինք իրավունք ունեն առաջնորդվել պաշտոնական պարզաբանումներով:

7. Իրավական ակտի ոչ պաշտոնական պարզաբանումներ կարող են տալ պարզաբանման ենթակա հարաբերությունների կարգավորման բնագավառում աշխատող պաշտոնատար անձինք, փաստաբանները, իրավաբանական ծառայություններ իրականացնող անձինք, համապատասխան բնագավառի այլ մասնագետներ: Սույն մասով նախատեսված պարզաբանումները կրում են խորհրդատվական բնույթ:

8. Հրապարակայնորեն իրավական ակտի պաշտոնական պարզաբանումներ տվող պետական մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր տված ակնհայտ սխալ պարզաբանման հետևանքով պատճառված վնասի համար:

 

Հոդված 89. Իրավական ակտերի նորմերի կիրառումը անալոգիայով (համանմանությամբ)

 

1. Եթե ծագած հարաբերություններն ուղղակիորեն կարգավորված չեն օրենքով կամ իրավական այլ ակտերով, ապա այդպիսի հարաբերությունների նկատմամբ կարող են միայն օրենքով նախատեսված դեպքերում կիրառվել համանման հարաբերություններ կարգավորող իրավական ակտերը (անալոգիա):

2. Անալոգիա չի կարող կիրառվել, եթե դրանով սահմանափակվում են ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքները, ազատությունները, կամ նրանց համար նախատեսվում է նոր պարտավորություն կամ պատասխանատվություն, կամ խստացվում են ֆիզիկական անձանց նկատմամբ կիրառվող հարկադրանքի միջոցները և դրանց կիրառման կարգը, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների վճարման կարգը, ֆիզիկական և իրավաբանական անձանց գործունեության նկատմամբ հսկողություն ու վերահսկողություն իրականացնելու պայմանները և կարգը:

 

Գ Լ ՈՒ Խ 12

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 90. Իրավական ակտերի հաշվառումը

 

1. Իրավական ակտ ընդունող մարմինները պարտավոր են պահել իրենց ընդունած իրավական ակտերի հաշվառման մատյան:

Իրավական ակտերի հաշվառումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. Նորմատիվ իրավական ակտերի հաշվառման մատյանը բաց է բոլոր մարմինների, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց համար: Շահագրգիռ ցանկացած անձ կարող է ծանոթանալ ընդունված նորմատիվ իրավական ակտերին, բացառությամբ պետական կամ օրենքով սահմանված այլ գաղտնիք պարունակողներից:

3. Նորմատիվ իրավական ակտերի հաշվառման մատյանից գրավոր տեղեկությունները կարող են տրվել առձեռն կամ փոստով: Իրավական ակտերի հաշվառման մատյանից տեղեկություններ տալու համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված չափով:

 

Հոդված 91. Իրավական ակտերի համակարգումը

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքները, Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության Ազգային ժողովի որոշումները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերը և կարգադրությունները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումները և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշումներն ընդուն-վելու և /կամ/ ստորագրվելու օրվան հաջորդող երեք օրվա ընթացքում պետական հաշվառման և համակարգման նպատակով թղթի վրա և էլեկտրոնային կրիչով կամ էլեկտրոնային փոստով ուղարկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն: Գերատեսչական նորմատիվ ակտերի հաշվառումը և համակարգումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությունը` դրանց պետական գրանցման օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում:

Տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերը հաշվառվում և համակարգվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարու-թյունում դրանց պետական գրանցումից հետո:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն պետական գրանցման ներկայացված իրավական ակտերի օրինակները համարվում են տվյալ իրավական ակտի պաշտոնական (իսկական) օրինակներ:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական պահառուն է:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությունում ստացված իրավական ակտերի պաշտոնական (իսկական) օրինակները հաշվառվում, համակարգվում և պահպանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի սահմանած կարգով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությունում հաշվառված իրավական ակտերի պաշտոնական (իսկական) օրինակները պահվում են անժամկետ: Դրանց հիման վրա կազմվում են իրավական ակտերի համակարգված պաշտոնական ժողովածուներ:

 

Հոդված 92. Հսկողությունը սույն օրենքի պահանջների պահպանման նկատմամբ

 

1. Սույն օրենքով նախատեսված իրավական ակտերի ընդունման, հրապարակման կամ կիրառման կարգի պահանջների խախտում հայտնաբերած յուրաքանչյուր անձ իրավունք ունի դիմել իրավական ակտն ընդունող, հրապարակող կամ հրատարակող մարմին կամ դրա վերադաս մարմին (եթե դա ունի վերադաս մարմին) կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադա-տության նախարարին կամ դատարան` պահանջելով օրենքով նախատեսված միջոցներ ձեռնարկել խախտումները վերացնելու համար և այդ մասին տալ համապատասխան տեղեկատվություն:

2. Սույն օրենքի պահանջների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնում են նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարը կամ Լեռնային Ղարա-բաղի  Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման այլ մարմինների ղեկավարները` օրենքով նախատեսված իրենց լիազորությունների շրջանակներում:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարը պարտավոր է հսկողություն իրականացնել սույն օրենքի պահանջների խախտմամբ հրապարակված, հրատարակ-ված կամ կիրառվող իրավական ակտերը հայտնաբերելու համար:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարը պարտավոր է սույն օրենքով սահմանված միջոցառումներ ձեռնարկել սույն մասի առաջին պարբերությունում նշված իրավական ակտերն անվավեր, ուժը կորցրած կամ իրավաբանական ուժ չունեցող ճանաչելու համար:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարն իրավասու է գերատեսչական կամ տեղական ինքնակառավարման իրավական ակտ, ինչպես նաև ներքին իրա-վական ակտ ընդունելու իրավասություն ունեցող մարմիններում, բացառությամբ իրավաբանական անձանց, ծանոթանալ իրավական ակտերի հաշվառման մատյանին և պահանջել դրանց ընդունած իրավական ակտերի պատճենները:

Սույն մասում նշված մարմիններն իրենց իրավական ակտերը Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության արդարադատության նախարարին պետք է ներկայացնեն այդ մասին գրավոր պա-հանջն ստանալու օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում:

5. Սույն օրենքի պահանջների խախտմամբ ընդունված, հրապարակված կամ կիրառվող իրավական ակտերի հայտնաբերման դեպքում Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության արդարա-դատության նախարարը 15 օրվա ընթացքում`

1) հրապարակում է տեղեկատվություն` օրենքի պահանջների խախտմամբ ընդունված, հրապարակված, հրատարակված կամ կիրառվող իրավական ակտի մասին.

2) դիմում է սույն օրենքի խախտմամբ իրավական ակտն ընդունած կամ կիրառող մարմին կամ համապատասխան լիազորություններով օժտված դրա վերադասին` առաջարկելով վերացնել օրենքի խախտումները.

3) դիմում է համապատասխան իրավասու մարմիններ` սույն օրենքի խախտմամբ իրավական ակտն ընդունած, հրապարակած կամ կիրառող պաշտոնատար անձանց` օրենքով նախատեսված պատասխանատվության ենթարկելու համար.

4) սույն օրենքի համաձայն` իրավաբանական ուժ չունեցող, սակայն ընդունված, հրապարակված, հրատարակված կամ կիրառվող իրավական ակտի մասին հրապարակում է համապա-տասխան տեղեկագրերում:

6. Յուրաքանչյուր անձ իրավունք ունի դիմել դատարան` օրենքի խախտմամբ ընդունված, հրապարակված կամ կիրառվող իրավական ակտերն անվավեր ճանաչելու պահանջով:

 

Հոդված 93. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջների խախտման համար

 

1. Սույն օրենքի համաձայն` իրավաբանական ուժ չունեցող իրավական ակտը պաշտոնատար անձանց կողմից կիրառելը համարվում է պաշտոնեական լիազորությունների սահմանի անցում և առաջացնում է օրենքով նախատեսված քրեական պատասխանատվություն:

2. Իրավաբանական ուժ չունեցող, ինչպես նաև սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ չմտած նորմատիվ իրավական ակտը կիրառելը, իրավաբանական և ֆիզիկական անձանց իրա-վունքներին, ազատություններին, արտոնություններին վերաբերող իրավական ակտերը սույն օրենքով սահմանված կարգով չհրապարակելը կամ դրանք չտրամադրելը կամ դրանց տրա-մադրմանը խոչընդոտելը, սահմանված կարգով ուժի մեջ մտած և գործող իրավական ակտի կատարմանը խոչընդոտելը կամ դրա կատարումն ապահովելու համար լիազորված պաշտոնատար անձի կողմից համապատասխան միջոցներ չիրականացնելն առաջացնում է օրենքով սահմանված վարչական, քրեական և կարգապահական պատասխանատվություն:

3. Սույն օրենքի այլ պահանջների խախտումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

 

Գ Լ ՈՒ Խ 13

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 94. Եզրափակիչ մաս

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի հրապարակման և ուժի մեջ մտնելու կարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2000 թվականի  մարտի 17-ի ՀՕ- 100 օրենքը:       

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած մեկամսյա ժամկետում համայնքի ղեկավարները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն են ուղարկում համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի ընդունած ու գործող նորմատիվ որոշումների պատճենները: Նշված ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդա-րադատության նախարարություն չուղարկված նորմատիվ իրավական ակտերը ճանաչվում են ուժը կորցրած:

 

Հոդված 95. Անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքի 15-18-րդ հոդվածների դրույթները տարածվում են նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:

2. Սույն օրենքի և այլ օրենքների միջև ծագած հակասությունները լուծվում են սույն օրենքով սահմանված կարգով, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրու-թյամբ նախատեսված դեպքերի:

3. Սույն օրենքի 9-րդ հոդվածի չորրորդ մասի պահանջներին հակասող այլ իրավական ակտերը կամ դրանց համապատասխան մասերն իրենց ուժը պահպանում են մինչև 2010 թվականի հունվարի 1-ը:

4. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն ուժի մեջ մտած իրավական ակտերի, ինչպես նաև սույն օրենքի գերակայության վերաբերյալ հարցերը կարգավորվում են սույն օրենքով նախա-տեսված սկզբունքներով, բացառությամբ սույն օրենքի 23-րդ հոդվածի երրորդ մասով նախատեսված դեպքերի:

Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը միևնույն մարմնի ընդունած և ուժի մեջ մտած հավասար իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերի միջև հակասությունների դեպքում գործում են ավելի ուշ ուժի մեջ մտած իրավական ակտի նորմերը: Այս նորմը տարածվում է նաև սույն օրենքի վրա:

5. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը սույն օրենքի համաձայն նորմատիվ իրավական ակտ ընդունելու իրավունք չունեցող մարմինների ընդունած նորմատիվ իրավական ակտերը, ինչպես նաև մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն առանց իրավահաջորդի գործունեությունը դադարեցված պետական մարմինների և այլ մարմինների նորմատիվ իրավական ակտերը ճանաչվում են ուժը կորցրած:

6. Սույն օրենքի 69-րդ հոդվածի առաջին, երկրորդ, չորրորդ, հինգերորդ և վեցերորդ մասերի, 79-89-րդ, 92-րդ հոդվածների պահանջները տարածվում են նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն ուժի մեջ մտած իրավական ակտերի նկատմամբ:

7. 2005 թվականի օգոստոսի 18-ից հետո «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» հրապարակման ենթակա, սակայն չհրապարակված իրավական ակտերն իրավական ուժ չունեն:

8. Սույն օրենքով նախատեսված իրավական ակտի գործողության դադարեցման կամ փոփոխման իրավական հետևանքները տարածվում են նաև մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն ուժի մեջ մտած իրավական ակտերի փոփոխման կամ գործողության դադարեցման դեպքերի վրա:

9. Մինչև 2009 թվականի հունիսի 1-ը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի սահմանադրական և վճռաբեկ պալատների դատական ակտերին և սահմանադրական պալատի նախագահին վերաբերող սույն օրենքի դրույթները տարածվում են համապատաս-խանաբար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի համապատասխան դատական ակտերի և դատարանի նախագահի վրա: 

 

 

            

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

        ՆԱԽԱԳԱՀ՝                                                                              Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

22 մայիսի 2008 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-26