Մխիթարյան Արզիկ Մարտիրոսի
Մխիթարյան Արզիկ Մարտիրոսի
Ընտրակարգ, ընտրատարածք. Մեծամասնական, 3
Ծննդյան թիվ. 06.11.1946
Կուսակցություն. «Ազատ hայրենիք»
Խմբակցություն. «Հայրենիք»
Էլ. փոստ amkhitaryan@nankr.am

Ծնվել է 1946 թ. նոյեմբերի 6-ին Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղում:

1963թ. ոսկե մեդալով ավարտել է Մարտակերտի հ. 1 միջնակարգ դպրոցը: 

1963-1968թթ. ուսանել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում:

1968թ. հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մարտակերտի շրջանի Դրմբոնի դպրոցում:

1969թ.  հ.8 միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: Նույն թվականին դասախոսական աշխատանքի է հրավիրվել նաև Ստեփանակերտի նորաբաց ինստիտուտ՝ որպես հոգեբանության դասախոս:

1976թ. Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում ձևակերպվել է որպես հայցորդ:

1986թ. պաշտպանել թեկնածուական թեզ՝ ստանալով հոգեբանական գիտությունների թեկնածուի աստիճան:

1982թ. ընտրվել է բուհի արհմիության նախագահ:

1986թ. դարձել է ՌԴ և ՀՀ ազգային ակադեմիաների հոգեբանների միության անդամ:

1987թ. ընտրվել է ինստիտուտի կուսկազմակերպության առաջին քարտուղար:

1988 թ.՝ Արցախյան շարժման ակտիվ մասնակից է: Ընտրվել է «Կռունկ» հասարակական կազմակերպության վարչության անդամ և «Ամարաս» բարեգործական կազմակերպության փոխնախագահ:

1989թ. ընտրվել է Մանկավարժության և կենսաբանության ֆակուլտետի դեկան:

1996թ. ընտրվել է հումանիտար ֆակուլտետի դեկան:

2010-2015թթ.՝  մանկավարժության ֆակուլտետի դեկան

2014 թվականից «Ազատ հայրենիք» կուսակցության անդամ է:

2015թ. մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել և ընտրվել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր թիվ 3 ընտրատարածքից:

2015թ. մայիսի 21-ին  ընտրվել է ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ:

Ամուսնացած է, ունի չորս որդի:

Հեղինակ է 2 դասագրքերի և 42 գիտական հոդվածների:

2000թ. շնորհվել է ԱրՊՀ պրոֆեսորի կոչում, 2007թ.՝ ԼՂՀ գիտության վաստակավոր գործչի  պատվավոր կոչում (ԼՂՀ նախագահի թիվ 24 հրամանագիր, 07.05.2007թ.):

Հայրենիքին, ազգային ազատագրական պայքարին, Արցախի պետական համալսարանին, ՀՀ և ԼՂՀ ՊԲ-ին մատուցած ծառայությունների համար արժանացել է պետական և գերատեսչական բարձր պարգևների: Պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով (ԼՂՀ նախագահի թիվ 125-Ա հրամանագիր, 27.12.2014թ.) և «Վաչագան Բարեպաշտ» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 256 հրամանագիր, 01.09.2001թ.):