Ընդունված է 2014թ. փետրվարի 26-ին
Հոդված 1. «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2003 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-70 օրենքի (այսուհետ՝ Օրենք) վերնագրում և ամբողջ տեքստում «հոգեմետ» բառը փոխարինել «հոգեմետ (հոգեներգործուն)» բառերով:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում`
1) վերնագիրը «պրեկուրսորների» բառից հետո լրացնել «, պատրաստուկների» բառը.
2) 1-ին մասում «պրեկուրսորների (պատրաստուկների)» բառերը փոխարինել «պրեկուրսորների, պատրաստուկների» բառերով:
Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 3. Օրենքի հիմնական հասկացությունները
- Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) թմրամիջոցներ` ցանկացած բնական կամ սինթետիկ ծագում ունեցող նյութեր, դրանց պատրաստուկներ, բույսեր, որոնք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի, այդ թվում՝ ՄԱԿ-ի 1961 թվականի «Թմրամիջոցների մասին» միասնական կոնվենցիայի համաձայն` ներառված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ցանկում.
2) հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր` ցանկացած բնական կամ սինթետիկ ծագում ունեցող նյութեր, դրանց պատրաստուկներ, բույսեր, որոնք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի, այդ թվում՝ ՄԱԿ-ի 1971 թվականի «Հոգեներգործուն նյութերի մասին» կոնվենցիայի համաձայն` ներառված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ցանկում.
3) թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորներ (այսուհետ՝ պրեկուրսորներ)` նյութեր, որոնք օգտագործվում են թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ստանալիս, արտադրելիս, պատրաստելիս, վերամշակելիս և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի, այդ թվում՝ ՄԱԿ-ի 1988 թվականի «Թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին» կոնվենցիայի համաձայն` ներառված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ցանկում.
4) պատրաստուկներ՝ ցանկացած ֆիզիկական վիճակում գտնվող նյութերի խառնուրդ, որը պարունակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ցանկում ընդգրկված մեկ կամ մի քանի թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր.
5) թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների օրինական շրջանառություն՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների մշակում, արտադրություն, պատրաստում, վերամշակում, մեծածախ առևտուր, տեղափոխում, պահում, բացթողում, իրացում, ձեռքբերում, օգտագործում, առաքում, բաշխում, արտահանում, ներմուծում և ոչնչացում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.
6) թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառություն՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության խախտումներով իրականացվող շրջանառություն (այսուհետ՝ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառություն).
7) թմրամոլություն` թմրամիջոցների և (կամ) հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ պայմանավորված հիվանդություն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործող հիվանդությունների դասակարգչին համապատասխան.
8) թմրամոլությամբ հիվանդ՝ սույն օրենքով սահմանված կարգով անցկացված բժշկական հետազոտության միջոցով «թմրամոլություն» ախտորոշում ստացած անձ.
9) թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի անալոգներ (համարժեքներ)` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պրեկուրսորների ցանկում չընդգրկված, շրջանառության համար արգելված բնական կամ սինթետիկ ծագում ունեցող նյութեր, որոնց քիմիական կազմը և հատկությունները նման են այն թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի քիմիական կազմին և հատկություններին, որոնց հոգեպարար ազդեցությունը նրանք վերարտադրում են:»:
Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի 2-րդ կետից հանել «(այսուհետ` թմրամիջոցներ)» բառերը.
2) 2-րդ մասի 3-րդ կետից հանել «(այսուհետ` հոգեմետ նյութեր)» բառերը.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մաս.
«3. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերում նշված ցուցակներում ընդգրկված թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության կանոնները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «լիազորված պետական կառավարման մարմնի» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության» բառերով:
Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 11. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պրեկուրսորների և պատրաստուկների շրջանառության սահմանափակումը».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ և 6-րդ մասեր.
«5. Պատրաստուկների նկատմամբ կիրառվում են հսկման նույնատիպ միջոցներ, որոնք նախատեսված են դրանցում պարունակվող հսկման ենթակա թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի համար: Երկու կամ ավելի թմրամիջոց և (կամ) հոգեմետ (հոգեներգործուն) նյութ պարունակող պատրաստուկները ենթարկվում են այդ նյութերից առավել խիստ հսկվող նյութի հսկման ռեժիմին:
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ցանկում ներառված նյութ պարունակող պատրաստուկները, որոնք ունեն այնպիսի բաղադրություն, որ չարաշահման վտանգը բացակայում է կամ աննշան է, և այդ նյութը չի կարող առանձնացվել մատչելի ձևերով և այն քանակներով, որոնց ժամանակ հնարավոր են ապօրինի կիրառումն ու չարաշահումը, կարող են իրավասու մարմնի ներկայացմամբ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ ազատվել հսկողության որոշակի միջոցներից: Այդ որոշման մեջ հստակ նշվում են նման պատրաստուկների նկատմամբ կիրառվող հսկողության միջոցները:»:
Հոդված 7. Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «` նշված գործունեության համար լիցենզիայի առկայության դեպքում» բառերը:
Հոդված 8. Օրենքի 14-րդ հոդվածում`
1) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
2) 3-րդ մասից հանել «և պատրաստման» բառերը:
Հոդված 9. Օրենքի 15-րդ հոդվածից հանել «, գործունեության նշված տեսակի համար լիցենզիայի առկայության դեպքում» բառերը:
Հոդված 10. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-ին հոդվածով.
«Հոդված 15.1. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի
մեծածախ առևտուրը
Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մեծածախ առևտուրն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, գործունեության այդ տեսակի համար լիցենզիայի առկայության դեպքում:»:
Հոդված 11. Օրենքի 16-րդ հոդվածից հանել «`գործունեության նշված տեսակի համար լիցենզիայի առկայության դեպքում» բառերը:
Հոդված 12. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասից հանել «`գործունեության տվյալ տեսակի համար լիցենզիայի առկայության դեպքում» բառերը:
Հոդված 13. Օրենքի 20-րդ և 21-րդ հոդվածներից հանել «, գործունեության նշված տեսակի համար լիցենզիայի առկայության դեպքում» բառերը:
Հոդված 14. Օրենքի 28-րդ հոդվածում՝
1) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում թմրամոլության բուժումն իրականացվում է առողջապահության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով:».
2) 6-րդ և 8-րդ մասերի «դեղապնակներում» բառը փոխարինել «դեղարկղիկներում» բառով:
Հոդված 15. Օրենքի 31-րդ և 32-րդ հոդվածները ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 16. Օրենքի 41-րդ հոդվածում`
- 2-րդ մասի «թմրանյութերի» բառը փոխարինել «թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի» բառերով.
- 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 17. Օրենքի 44-րդ հոդվածում`
1) 1-ին մասից հանել 2-րդ նախադասությունը.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ մասերով.
«4. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունը կանխարգելող մարմինները փորձագիտական գործունեության մեջ օգտագործելու նպատակով կարող են ստեղծել ապօրինի շրջանառությունից բռնագրավված թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների նմուշների հավաքածու` հնարավորության դեպքում դրանց պատրաստման տեխնիկական պրոցեսների նկարագրմամբ:
- Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունը կանխարգելող մարմինների կողմից ապօրինի շրջանառությունից բռնագրավված թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների նմուշների հավաքածուի ստեղծման, համալրման, նմուշների փոխանցման կարգը և անհրաժեշտ չափաքանակները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 18. Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի «թմրանյութի» բառը փոխարինել «թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի» բառերով:
Հոդված 19. Օրենքի 49-րդ հոդվածի 7-րդ մասը «անվճար» բառից հետո լրացնել «կամ արտոնյալ պայմաններով» բառերը:
Հոդված 20. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ̀ Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
18 մարտի 2014թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-8-Ն