«Թանկարժեք մետաղների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                 Ընդունված է 2013թ. հոկտեմբերի 31-ին

  Հոդված 1. «Թանկարժեք մետաղների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2007 թվականի հունիսի 20-ի ՀՕ-51 օրենքի (այսուհետ` օրենք)  2-րդ հոդվածի 1-ին մասի «ժէ» կետի «արտադրության լիցենզիա ունեցող» բառերը փոխարինել «արտադրություն իրականացնող» բառերով:

 

 Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «օրենքով սահմանված կարգով թանկարժեք մետաղներ զտարկելու, բանկային ոսկի և ստանդարտացված ձուլակտորներ արտադրելու լիցենզիա ունեցող զտարկող կազմակերպությունները» բառերը փոխարինել «զտարկող կազմակերպությունները` օրենքով սահմանված պահանջների և պայմանների պահպանմամբ»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ  ՂԱՐԱԲԱՂԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                   Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

15 նոյեմբերի 2013թ.

ք.Ստեփանակերտ

 ՀՕ-48-Ն