«Թանկարժեք մետաղների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                               Ընդունված է 2010թ. դեկտեմբերի 16-ին

Հոդված 1. «Թանկարժեք մետաղների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  2007 թվականի հունիսի 20-ի ՀՕ-51 օրենքի (այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածում`

1) «է» կետի «տնային» բառը փոխարինել «կենցաղային» բառով.

2) «ժբ» կետը «(հարգ)» բառից հետո և «ժդ» կետը «հարգադրոշմողին» բառից հետո լրացնել «և համապատասխանում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին» բառերով.

3) «ժե» կետը «արտադրողին» բառից հետո լրացնել «:Անվանանիշերի ձևերը, չափերը, նկարագրությունը, ինչպես նաև դրանց պատրաստման, հաշվառման և տնօրինման կարգը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը» բառերով.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժթ» կետ.

«ժթ) հարգորոշման և հարգադրոշմման գործունեություն իրականացնող անձինք` օրենքին համապատասխան` թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման լիցենզիա ունեցող անձինք:»:

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 4. Թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում` մանրածախ առուվաճառքի նկատմամբ հսկողությունը

             

1. Թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում` մանրածախ առուվաճառքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը (այսուհետ` լիազոր մարմին)` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով (այսուհետ` օրենքներով) իրեն վերապահված լիազորությունների շրջանակում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բանկերի կողմից բանկային ոսկով և ստանդարտացված ձուլակտորներով իրականացվող գործառույթների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված հսկողությունն իրականացվում է թանկարժեք մետաղների դիլերների կողմից` սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ:

3. Թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում` մանրածախ առուվաճառքի ստուգումներն իրականացվում են օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 3. Օրենքի 2-րդ գլխի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ.

 

«ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԶՏԱՐԿՈՒՄԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՈՍԿՈՒ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՈՒՄԸ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԸ»:

Հոդված 4.  Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասից հանել «`Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության (այսուհետ` կառավարություն) սահմանած պահանջների պահպանմամբ: Դրանցով սահմանվում են գործունեության իրականացման տեխնիկական անվտանգության և բնապահպանման պահանջները» բառերը:

Հոդված 5.  Ուժը կորցրած  ճանաչել  օրենքի 5-րդ հոդվածի 2-4-րդ մասերը, 6-րդ հոդվածի 2-10-րդ մասերը, 7-րդ հոդվածը, 9-րդ հոդվածը, 3-րդ գլուխը, 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և «գ» կետերը, 13-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը, 14-15-րդ հոդվածները:

Հոդված 6. Օրենքի 6-րդ հոդվածի վերնագրից հանել «,ինչպես նաև այդ գործունեության կազմակերպմանը ներկայացվող պահանջները» բառերը:

Հոդված 7. Օրենքի 8-րդ հոդվածում`

1)       2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2.Թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում` մանրածախ առուվաճառքը կարող է իրականացվել միայն նրանց վրա օրենքով սահմանված կարգով հարգադրոշմի և տարբերանիշի առկայության դեպքում, բացառությամբ սույն մասի «ա»-«ե» կետերումնշված իրերի.

ա) թանկարժեք մետաղներից պատրաստված պատմական կամ հնագիտական արժեք ներկայացնող իրերի, ինչպես նաև մետաղադրամների, շքանշանների ու մեդալների.

բ) գիտական, բժշկական, արտադրական և այլ հատուկ նպատակների համար թանկարժեք մետաղներից պատրաստված գործիքների, սարքերի, լաբորատոր սպասքի.

գ) զենքի, կենցաղի, կրոնական ծիսակատարությունների համար հոգևորականների կողմից կիրառվող և նման այլ առարկաների, որոնց վրա արված են թանկարժեք մետաղներով դրվագազարդեր.

դ) մինչև 1,5 գրամ կշիռ ունեցող թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի, ընդ որում` արծաթից պատրաստված մինչև 3 գրամ կշիռ ունեցող իրերի.

ե) թանկարժեք մետաղներից պատրաստված նրբահյուս իրերի, որոնք հնարավոր չէ դրոշմել:».

2)  2-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 21-րդ և 22-րդ մասերով.

«21. Թանկարժեք մետաղներից պատրաստված այն իրերը, որոնք ունեն սույն օրենքով թանկարժեք մետաղների համար սահմանված նվազագույն հարգից ցածր հարգ, ենթակա չեն հարգադրոշմման և չեն կարող իրացվել որպես թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր:

22. Արգելվում է անընթեռնելի հարգադրոշմ, տարբերանիշ և անվանանիշ ունեցող թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքը:».

3) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Եթե սույն օրենքի համաձայն թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի վրա առկա հարգադրոշմը և տարբերանիշը չեն համապատասխանում օրենքով նախատեսված պահանջներին, ապա այդ իրերի հարգորոշման, հարգադրոշմման պարտականությունը կրում է մանրածախ առուվաճառք իրականացնող անձը` իր հաշվին:»:

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մաս.

«7. Տեղական ինքնակառավարման մարմինները «Տեղական ինքնակառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված` թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի թույլտվությունը տրամադրելուց հետո հնգօրյա ժամկետում թույլտվություն ստացած անձանց մասին տեղեկությունները տրամադրում են լիազոր մարմնին:»:

Հոդված 8. Օրենքի 13-րդ հոդվածում`

1) 3-րդ  մասի  «8-րդ  հոդվածի երկրորդ, երրորդ և չորրորդ մասերով» բառերը փոխարինել «8-րդ հոդվածի 2-4-րդ  մասերով» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ  6-րդ մասով.

«6. Սույն հոդվածով սահմանված տուգանքները գանձվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե:»:

Հոդված 9. Օրենքի 7-րդ գլխում`

1)       վերնագրի «դրույթ» բառը փոխարինել «դրույթներ» բառով.

2)       լրացնել հետևյալ բովանդակությամբ  211-րդ հոդվածով.

 

«Հոդված 211. Եզրափակիչ դրույթ

Սույն օրենքի 2-րդ հոդվածի «ժբ», «ժդ», «ժէ», «ժթ» կետերի, 5-րդ հոդվածի, 6-րդ հոդվածի և 8-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները կարգավորվում են «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այդ օրենքի հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով:»:

Հոդված 10.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

 

 

            

 ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՆԱԽԱԳԱՀ ̀                            Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

      29 դեկտեմբերի 2010թ.

      ք.Ստեփանակերտ

      ՀՕ-75-Ն