Մելքումյան Դավիթ Հայկի
Մելքումյան Դավիթ Հայկի
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով (անդամ)
Ընտրակարգ, ընտրատարածք. Համամասնական
Ծննդյան թիվ. 29.10.1980
Կուսակցություն. Արցախի ժողովրդավարական կուսակցություն
Խմբակցություն. «Արցախի ժողովրդավարական կուսակցություն»
Էլ. փոստ d.melkumyan@nankr.am

Ծնվել է 1980թ. հոկտեմբերի 29-ին Ստեփանակերտ քաղաքում:

1987թ. ընդունվել է Ավ. Իսահակյանի անվան հ. 10 միջնակարգ դպրոցը, 1995թ. տեղափոխվել Վ. Ջհանգիրյանի անվան համար 11 միջնակարգ դպրոց, որն ավարտել է 1997թ.:

2004թ. ավարտել է «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի պատմության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետը:

2006թ. ավարտել է նույն համալսարանի իրավագիտության ֆակուլտետը` միաժամանակ գլխավորելով բուհի ուսանողական խորհուրդը:

1998-2000թթ. ծառայել է ԼՂՀ ՊԲ-ում՝ որպես հրետանային հետախույզ:

2004թ-ից նախաձեռնում և համակարգում է միջազգային YMCA (ԵՄՔԸ) կազմակերպության Արցախի մասնաճյուղի աշխատանքները` հանրապետության ողջ տարածքում իրականացնելով երիտասարդական տարբեր միջոցառումներ (թրեյնինգներ, կլոր սեղաններ, ամառային ճամբարներ, միջազգային փառատոններ):

2008թ-ից՝ ԼՂՀ հասարակական կազմակերպությունների խորհրդի անդամ

2010թ. սեպտեմբեր՝ CMI (Crisis Management Initiative) միջազգային կազմակերպության խորհրդական: Զբաղվում է ԼՂ հակամարտության լուծման ուղղությամբ քաղաքացիական ծրագրերի համակարգմամբ:

2000-2010թթ. Արցախի հանրային հատվածը ներկայացրել է արտասահմանյան մի շարք երկրներում` Ռուսաստանի Դաշնություն, Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Ավստրիա, Լատվիա, Վրաստան, Նեպալ, Թուրքիա, Արաբական Միացյալ էմիրություններ, Իռլանդիա, Չեխիա, Ուկրաինա, Բելգիա, Նիդեռլանդներ, Հունգարիա և այլն:

2010թ-ից՝ «Ռուսաստանի հայերի միություն» կազմակերպության ԼՂՀ մասնաճյուղի տնօրեն

2005թ-ից՝ Արցախի ժողովրդավարական կուսակցության անդամ

2015թ. մայիսի 3-ի ԼՂՀ ԱԺ ընտրություններում մեծամասնական ընտրակարգով թիվ 1 ընտրատարածքից ընտրվել է ԱԺ պատգամավոր:

2015-2020թթ՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

2020թ մարտի 31-ի խորհրդարանական ընտրություններում Արցախի ժողովրդավարական կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է ԱՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:

Ամուսնացած է, ունի մեկ որդի: