«Թանկարժեք մետաղների մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                              Ընդունված է 2008թ. դեկտեմբերի 17-ին

Հոդված 1. «Թանկարժեք մետաղների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենքի (20 հունիսի 2007 թվականի, ՀՕ-51, այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժը» կետով`

«ժը) թանկարժեք մետաղների դիլերներ` թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված առուվաճառք իրականացնող անհատ ձեռնարկատերեր և իրավաբանական անձինք, այդ թվում` թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառք իրականացնող անձինք:»:

 

        Հոդված 2.  Օրենքի 4-րդ հոդվածում`

       1) վերնագրի և տեքստի «մանրածախ առուվաճառքի» բառերը փոխարինել «թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում` մանրածախ առուվաճառքի» բառերով.

        2) 2-րդ մասի «գ» կետը «սուբյեկտների» բառից հետո լրացնել «, ներառյալ` թանկարժեք մետաղների դիլերների» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի վերնագրի և տեքստի «Թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքը» բառերը փոխարինել «Թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում` մանրածախ առուվաճառքը» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Սարքավորումների փորձաքննությունն իրականացնում է լիազոր մարմինը՝ կառավարության սահմանած կարգով:»:

 

Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասում «պետական պահուստների և դրանց բաղկացուցիչ» բառերը փոխարինել «պետական պահուստի և դրա բաղկացուցիչ» բառերով:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

   ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                     

   ՆԱԽԱԳԱՀ ̀                            Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

30 դեկտեմբերի 2008թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-66-Ն